Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր համարվող թերթը գրում է, որ հնարավոր է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ Մերձբալթիկայի երկրները թեժ պատերազմ սկսեն Ռուսաստանի դեմ: Ու եթե այն սկսվի, Ռուսաստանի ուշադրությունից դուրս կմնա Անդրկովկասը, և Ադրբեջանի ձեռքերը կապանքներից կազատվեն Ղարաբաղն ուժով վերցնելու համար:
«Ռուսաստանը հիմնական զսպող ռազմաքաղաքական գործոնն է ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու հարցում: Եթե Ռուսաստանը ներքաշվի ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ, նա չի կարող լուրջ ուշադրություն դարձնել կոնֆլիկտին, և Ադրբեջանի դեմ պատերազմին մասնակցել` ի օգուտ Երևանի: Նրանք չեն համարձակվի, այլապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան երկրորդ ճակատ կբացի, որով շահագրգռված է ՆԱՏՕ-ն: Բաքուն բացառիկ շանս կստանա և վճռորոշ պահին կզարգացնի ռազմական հզոր պոտենցիալը Թուրքիայի, Իսրայելի Պակիստանի և նույնիսկ հենց Ռուսաստանի հաշվին»:
Հակառակ կարծիք է տպագրել Axar.az-ը: Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զախիդ Օրուջը հայտարարել է. «Ես չեմ կիսում որոշ մարդկանց պարզամիտ կարծիքը, թե Արևմուտքի զինված ուժերը Վրաստանով կգան Ղարաբաղը գրավելու…»:
Նա երկրի համար վտանգավոր է համարել նաև Վրաստանի, Թուրքիայի և Արդբեջանի զինված ուժերի զորավարժությունների վրա հույս դնելը: Նա դա համարում է հակառուսական բլոկի նման մի բան, որը խիստ կվտանգի երկրի անվտանգությունը:
Օրուջը հիշեցրել է Վրաստանի և Ռուսաստանի 5-օրյա պատերազմը. «2008թ. ամերիկյան զինվորականները պետք է կանգնեին Սահակաշվիլու կողքին, բայց դա չեղավ, և Վրաստանը պարտվեց ընդամենը 5 օրում»:
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.