Ռուսաստանյան «Свободная Пресса» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Ռուսաստանի դերակատարմանը: Մասնավորապես բարձրացվել է այն հարցը, թե ինչ պետք է անի Մոսկվան, եթե Բաքուն ձեռք բերի 500 կմ և ավելի հեռահարությամբ օպերատիվ-տակտիկական հրթիռներ:
Լրատվամիջոցը հիշեցրել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Զախիդ Հուսեյնովի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ-ն աշխատանքներ է տանում 500 կմ և ավելի հեռահարությամբ օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման ուղղությամբ: Վերջինիս խոսքով՝ «Ադրբեջանի՝ այսօր ունեցած համակարգերը թույլ են տաիս հարվածներ հասցնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտի»: Հուսեյնովը նշել էր նաև, որ հրամանի դեպքում իրենք կարող են հարված հասցնել նաև Երևանի վրա:
Թերթը նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքի սպառազինությունը կազմված է «Տոչկա» հրթիռային տակտիկական համակարգերից, որոնք ապահովում են 70 կմ հեռահարություն, ընդ որում՝ համեմատաբար ցածր ճշգրտությամբ, քանի որ հրթիռը անկառավարելի է և թրիախավորման իներցիոն համակարգ ունի: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ Ադրբեջանը գնել է իսրայելական բարձր ճշգրտության IMI EXTRA տակտիկական հրթիռներ, որոնք արձակում է արդբեջանական բանակի РСЗО Lynx մոդուլայիններից: Դրանց առավելագույն հեռահարությունը 150 կմ է: Այդպիսով՝ ադրբեջանական գեներալի խոսքերն այն մասին, որ Բաքուն կարող է հարված հասցնել Հայաստանի ցանկացած օբյեկտի՝ այդ թվում մայրաքաղաքի վրա, ամենայն հավանականությամբ իրականությանը չեն համապատասխանում: Բայց ինչպե՞ս կփոխվի ուժերի բալանսը, եթե Ադրբեջանը առավել մեծ հեռահարության հրթիռային համակարգեր գնի, և ի՞նչ պետք է այդ դեպքում անի Հայաստանը և նրա ՀԱՊԿ գործընկեր Ռուսաստանը:
Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը նշում է, որ Ադրբեջանի հրթիռային սպառազինության շուրջ իրավիճակը մշուշոտ է:
Նրա խոսքով՝ պաշտոնապես Ադրբեջան ունի 12 «Տոչկա» հրթիռային տակտիկական համակարգ, սակայն հաղորդվել է Իսրայելից ոչ միայն հակաօդային պաշտպանության միջոցների, այլև EXTRA (130−150 կմ) հրթիռների ձեռքբերման, ինչպես նաև Պակիստանից «Հատֆ-4» բալիստիկ հրթիռների գնման մասին:
«Ուրիշ հարց է, որ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերն օգտագործվում են խորքային օպերացիաների իրականացման համար, այսինքն թիկունքային օբյեկտների՝ այդ թվում խաղաղ բնակչության վրա հարձակման համար: Իսկ դա հակամարտությունը միանգամից տեղափոխում է այլ մակարդակ, ինչը խիստ վտանգավոր է հենց Ադրբեջանի համար: Չէ՞ որ ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը չգրավեց ոչ մի բնակելի տարածք և որևէ առավելության չհասավ»,- ասել է նա:
ՌԴ Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին համարում է, որ Արդբեջանը համեմատաբար մատչելի գնով օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր կարող է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից: Նրա խոսքով՝ այդ գործարքը, սակայն, տարածաշրջանում իրավիճակը էականորեն չի փոխի:
«Եթե կողմերը ավիացիոն հզոր ուժեր ունենային, ապա այդ համակարգերը հնարավոր կլիներ օգտագործել կայանների վրա հարվածների համար: Պատերազմի արդյունքների վրա մեծ ազդեցություն ունեցող այդօրինակ օբյեկտներ կողմերը չունեն: Այդուհանդերձ, իրավիճակի բացասական զարգացման դեպքում Ադրբեջանը կարող է այս համակարգերը կիրառել թիկունքային օբյեկտերին հարվածելու համար, հատկապես եթե զգա ԱՄՆ-ի հանդուրժողականությունը և Թուրքիայի աջակցությունը»,- նշել է Մուրախովսկին:
Ռուսաստանի Քաղաքական և ռազմական անալիզի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նշում է, որ, այնուամենայնիվ, Բաքվի համար հեշտ չի լինի կիրառել հրռիթային համակարգերը, քանի որ նման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր դաշնակից Հայաստանին: Ադրբեջանի կողմից օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր գնելու դեպքում Ռուսաստանը պետք է հայաստանին հրթիռային սպառազինություն ապահովի՝ ընդհուպ մինչև «Իսկանդեր-M», կամ մեծացնի հարվածային ավիացիան, ինչպես նաև ամրապնդի Գյումրու 102-րդ ռազմաբազան: Ռուսաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի Ղարաբաղում զինված հակամարտությունը չվեսկսվի, իսկ դրա համար անհրաժեշտ է ուժերի բալանս ապահովել:
Խրամչիխինի խոսքով՝ Ադրբեջանը առանց որևէ խոչընդոտի կարող է հրթիռային համակարգեր գնել 4 երկրներից՝ Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից և Իսրայելից: «Դա չի կարող Հայաստանի համար խնդիրներ չստեղծել, քանի որ հարվածներ կարող են հասցվել արդեն նրա թիկունքային օբյեկտներին, ինչպես նաև քաղաքներին և արդյունաբերական օբյեկտներին: Այդ դեպքում Հայաստանը Ռուսաստանից կսկսի պահանջել «Իսկանդեր-M» համակարգեր, ինչի մասին արդեն վաղուց խոսվում է, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ, օրինակ С-300ПМ (С-300ПМУ-1-ի էքսպորտային տեսակ), կամ էլ С-400: Հայաստանի ցամաքային հակաօդային պաշտպանությունն այն պահին ընդգրում է (36 ПУ) ЗРС С-300ПТ-ի 3 դիվիզիոն, (24 ПУ) С-300ПС-ի 2 դիվիզիոն: С-300ПС-ը ունակ է խոցել բալիստիկ հրթիռներ, բայց հարցն այն է, թե կոնկրետ ինչ համակարգեր ձեռք կբերվեն Ադրբեջանի կողմից: Ես վստահ եմ, որ Ղարաբաղի համար մեծ պատերազմն անխուսափելի է, ոչ մի այլ կերպ այդ հարցը չի լուծվի, իսկ լայնածավալ պատերազմի ժամանակ հրթիռները շատ կարևոր են»,- ասել է նա: Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենկոկն ասում է, որ ընդհանրապես Ադրբեջանը կարող է գնել 500 կմ հեռահարությամբ հրթիռային համակարգեր:
«500 կմ սահմանափակում է, որը գործում է միայն Ռուսաստանի համար՝ որպես Միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացման համաձայնագրի կողմ: Ադրբեջանի և զենք վաճառող այլ երկրների համար նման սահմանափակում չի գործում: Այդ առումով Արդբեջանը կարող է Իրանից գնել 2 հազար կմ հեռահարությամբ հրթիռային հակամարգեր: Այլ հարց է, որ նման տեխնիկա գնելիս անհրաժեշտ է անպայման ձեռք բերել նաև հետախուզության հատուկ միջոցներ, որպեսզի հստակ ընտվեն հարվածի թիրախները:
Քանի որ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ձեռք բերումը մատչելի գործարք չէ, ապա Արդբեջանը, հավանաբար, կսահամանափակվի հրթիռային 1 բրիգադով, իսկ դա 12−18 ПУ-ն է: Մեծ հաշվով, նման հարվածներն առավելապես բարոյա-քաղաքական նշանակություն կունենան, սակայն ռազմական տեսանկյունից նման հարվածները դժվար թե զինված գործողություններում շրջադարձային լինեն»,- ասել է Խրամչիխինը:
«Հայկական կողմն ունի 250-300 կմ հեռահարությամբ ОТР Р-17 («Скад») համակարգ: Բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է առավել մեծ հեռահարությամբ հրթիռային հակամարգերի ձեռքբերմամբ: Հավանաբար, որոշակի քննարկումներ և խոհրդակություններ արդեն իսկ ընդանում են, բայց այդ մասին հայտնի չէ, քանի որ մինչև վերջին պահը դա ռազմական և պետական գաղտնիք է համարվում: Բայց ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ձգտում է նման սպառազինություն ունենալ և, հնարավոր է, այդ ձգտումն իրագործվի»,- եզրափակել է հոդվածագիրը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.