Այսօր Մայր թատրոնի խնդիրներով մտահոգ ասուլիս էին հրավիրել բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: Երկուսի ախտորոշումն էլ նույնն էր. Թատրոնն արդեն բորբոսնած է.իսկ Սունդուկյանի անվան թատրոնը դարձել է շոուների թատրոն, այս թատրոնը պետք է փակվի, վերանայվի ռեպերտուարային քաղաքականությունը:
Ծատուրյանը համոզված է, որ թատրոնում մտքի և հոգու սնունդ տվող արվեստ չկա, պետք է այնպիսի ներկայացումներ բեմադրվեն, որոնք հուզեն մարդկանց. «Արվեստում նոր ոճ է առաջ եկել` խրխինջիզմ: Չենք ցանկանում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված տեսնել այդ 8 ու կեսերը, 64 ալիքներն ու 96 ատամները, որոնք հանդիսատեսին ոչ մտածելու, ոչ էլ հուզվելու նյութ են տալիս»:
Ծատուրյանը ռեժիսոր է ու համոզված է, որ երբ թատրոնում գլխավորը դառնում է տնօրենը, ամեն ինչ վերջանում է, քանի որ նա սկսում է մտածել «փող աշխատելու մասին», այնինչ` թատրոնի հիմնական դեմքը պետք է լինի բեմադրիչը: Այո, Վահե Շահվերդյանը քանդեց թատրոնը, մեր քիչ թե շատ շնորհալի ու հայտնի դերասանները հեռացան, եթե ոչ երկրից, ապա թատրոնից:
Ծատուրյանը միշտ էլ ասել է, որ չպետք է կառչել աթոռին ու թույլ չտալ երիտասարդներին առաջ գնալ: Նա որպես Սունդուկյան թատրոնի բեմադրիչներ տեսնում է Լիլի Էլբակյանին, Նարինե Գրիգորյանին, Արմեն Խանդիկյանին, Ռուբեն Բաբայանին:
Կարեն Ջանիբեկյանը նկատեց, որ հեռուստաընկերությունները անճաշակությամբ են «կերակրում» հանդիսատեսին` փոխելով ընդհանուր ճաշակը: Նրա համոզմամբ` չպետք է հապաղել, Սունդուկյան թատրոնում պետք է նշանակել գեղարվեստական ղեկավար, որը ոչ թե ֆինանսիստ պետք է լինի, այլ պետք է որոշի թատրոնի էսթետիկական կողմը, լինի թատրոնի դեմքը:
«Թատրոնը պետք է ղեկավարվի միանձնյա, մեկը պետք է լինի թատրոնի տերը, թատրոնն ունենա իր մտածողությունը, իր խնդիրները: Գեղարվեստական ղեկավար եղավ, թատրոնը կվերածնվի»,- ասում է արտիստը: Նա այն մարդկանցից էր ով Վահե Շահվերդյանի ղեկավարման տարիներին լքեց թատրոնը, քաշվեց առանձնացավ: Սակայն այսօր ցանկանում է դերեր ստանալ ու խաղալ.իսկ որպես Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար տեսնում է Նիկոլայ Ծատուրյանին:«Վահե Շահվերդյանը էսթետիկան գավառական էր», -ասաց նա:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.