Հայկական կողմի սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին. եթե նրանք ինչ-որ կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Այս մասին հայտարարել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը:
Անդրադառնալով այն հարցին, թե, արդյոք ժամանակն է ճանաչել ԼՂՀ անկախությունը` օգտագործելով այդ վերջին խաղաքարտը` Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը միակողմանի կճանաչի Արցախի անկախությունը: «Սա առաջին «մեսիջն» էր: Եթե շարունակվեին մարտական գործողությունները նման որոշում կլիներ: Թե որքանով է այսօր նպատակահարմար, չեմ կարող ասել, դժվար է ասել՝ ճիշտ պահն այսօ՞ր է, վա՞ղը, թե՞ մի քիչ հետո, բայց համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: Ամեն դեպքում չկա վերջնական գնահատականը՝ որն է ճիշտը»,-ասել է նա:
Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, եթե ՀՀ-ն դիմի նման քայլի, ուստի, ինչպես նշել է ԼՂՀ վարչապետը, դա է պատճառը, որ այսօր քննարկվում է, որ միակողմանի կամ միանգամից նման որոշում չկայացվի: «Իհարկե, ճանաչումն իր հերթին վտանգում է բանակցային գործընթացը, իսկ մենք պետք է գնահատենք՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ այդ տարբերակով գնալ առճակատման: Եթե բանակցությունները լինեն անիմաստ, անարդյունք, համոզված եմ, որ մեզ այլ ելք չի մնա»,-ասել է նա:
Խոսելով ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մշակվող փոխօգնության մասին պայմանագրին` ԼՂ վարչապետը նշել է, որ պայմանագիրը կկանոնակարգի այն, ինչ այսօր ունենք: «Պայմանագիրը իրավական լուծում է փոխօգնության համար: Այսօր չէ, որ այդ գործընթացը սկսվել է: Արցախը երբևէ մենակ չի եղել: Մենք միշտ եղել ենք ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բոլոր ժամանակներում մենք խնդիր չենք տեսել ոչ միայն փոխօգնության, այլև՝ ցանկացած հարցում: Վերջին օրերին Ղարաբաղ են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը ու չի եղել մի հարց բարձրացված մեր կողմից, որը չստանար արձագանք: Դրա համար պայմանագիրն ընդամենը դե յուրե կկանոնակարգի այն, ինչ գոյություն ունի»,-ասել է նա:
Անդրադառնալով սպառազինության հարցին` Հարությունյանը վստահեցրել է, որ մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Նա նշել է, որ եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Նա թյուր ձևավորված է համարել այն կարծիքը, որ բանակը զուրկ է տարրական բաներից: «Այո՛, կան խնդիրներ, ինչպես բոլոր շերտերում, այնպես էլ բանակում: Կոնկրետ մարտական գործողությունների օրերին մեր բանակն ապացուցեց, որ քանակական, որակական և այլ առումներով չի զիջում: Եկեք օբյեկտիվ լինենք: Մեր Պաշտպանության բանակն այսօր չի հրապարակում՝ ինչ ունի, չնայած, եթե ծանոթանաք ինտերնետային տեղեկատվությանը, կտեսնեք, որ բանակը չի զիջում, ընդամենը բացել ու համեմատել է պետք: Բայց կա ավելի գաղտնի հնարավորություն, որի մասին մեր բանակը չի խոսում: Հատկապես վերջին տարիներին մենք այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որը կբավարարի շատ երկար ժամանակ ապահովել մեր անվտանգությունը, լուծել այլ խնդիրներ, այլ առաջադրանքներ»,-ասել է վարչապետը:
Խոսելով հակառակորդի կողմից կիրառված «Սմերչ», «Սոնցեպյոկ» զինատեսակներին համարժեք պատասխանի հնարավորության մասին` ԼՂՀ վարչապետն ասել է, որ զենքը մնում է զենք: Նա հավելել է, որ առանց փակագծերը բացելու կարող է ասել, որ ՊԲ-ն ավելի հեռահար, ավելի հեռու խփող հնարավորություններ ունի: «Այո՛, մենք շատ բարձր ենք գնահատում մեր զինվորի ոգին, նրանց կատարած սխրագործությունները, բայց առանց զենքի անհնար կլիներ դիմակայելու հակառակորդին, որը վերջին տարիներին տասնյակ միլիարդների մասին է խոսում: Մեր բանակի սպառազինությունը բավարար է՝ լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրը»,-հավելել է նա:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե հայկական կողմը հարձակվողի՞, թե՞ պաշտպանվողի կարգավիճակում է` Հարությունյանն ասել է, որ այս փուլում դեռ հարձակման անհրաժեշտություն չկա: «Մեր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ է: Երբ ստիպված լինենք նման քայլի դիմելու, համոզված եղեք, որ այդ խնդիրը մեր բանակը կկատարի»,-ասել է նա:
Անդրադառնալով այն տեսակետներին, որ բանակին հատկացվող գումարներն անարդյունավետ են օգտագործվել, կուլակաթափության, գումարները Ղարաբաղին փոխանցելու մասին Արցախից հնչած առաջարկներին` ԼՂ վարչապետն ասել է, որ կոչ է արվել գումարները ոչ թե Ղարաբաղին, այլ՝մարտունակության բարձրացմանը փոխանցելու համար: «Ես համամիտ չեմ մտքի հետ, որ մեր ամբողջ գումարները փոշիացվել են: Կան չարաշահումներ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Բայց ծավալներն այնպիսին չեն, որ ասենք գումարները փոշիացել են, բանակը մնացել է առանց համապատասխան հնարավորությունների: Ունենք բավականին նորմալ տեխնիկա, սպառազինության բարձր աստիճան, երկար պայքարելու, երկար կռվելու հնարավորություններ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է կուլակաթափությանը, ապա Հարությունյանը նշել է, որ ԼՂ իշխանությունը կողմ չէ դրան: «Մենք ընդամենը կոչ ենք արել մասնակցել, հաշիվ ենք բացել, որովհետև հարյուրավոր զանգեր էինք ստանում առաջին օրերին, հատկապես մեր հայրենակիցները ցանկություն էին հայտնում օգնելու, ու մենք պարտավոր էինք ընդառաջել: Մենք հայտարարել ենք, որ այդ գումարները չենք ուղղելու սոցիալ-տնտեսական այլ խնդիրներին, օգտագործելու ենք մարտունակության որակի բարձրացմանը: Իսկ ցանկացած բանակ զարգացման տեղ ունի: Մեր ցանկությունը դա է, որ մեր խոշոր գործարարները (օլիգարխ բառը չեմ ուզում օգտագործել), ովքեր ապրում են Հայաստանում, դրսում, ավելի մեծ մասնակցություն ունենան մեր մարտունակության աստիճանի բարձրացմանը: Այնպիսի վտանգավոր աստիճանի չենք, որ ի վիճակի չլինենք մեր անվտանգությունն ապահովել, կուլակաթափություն անենք, ով ինչ ունի-չունի վաճառի»,-ասել է ԼՂՀ վարչապետը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.