Լրատվամիջոցներն ու մերձքաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ով ում կողքին էր նստել, ով էր ավելի աշխույժ զրուցում և ով՝ բութ հայացքով հետևում զրուցակիցներին և այլն, բայց հիմնական հարցը մնում է հետևյալը՝ ի վերջո, ի՞նչ տվեց այդ հանդիպումը։ Կամ, եթե ավելի կոնկրետ լինենք, ի՞նչն էր մեզ համար դրական, և ի՞նչը՝ բացասական։
Սկսենք նրանից, որ հանդիպման փաստն ինքնին դրական էր։ Համենայնդեպս՝ Ադրբեջանը հավաստիացրեց, որ կողմ է հրադադարի պահպանմանը և նպատակ չունի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը։ Ճիշտ է, այդ հավաստիացումները, մեծ հաշվով, գրոշի արժեք չունեն, բայց ամեն դեպքում՝ չեղածից լավ է։ Երկրորդ՝ կարծես թե համաձայնություն ձեռք բերվեց, որ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ կիրառվեն։ Երկար ժամանակ Ադրբեջանը դրան դեմ էր, Ռուսաստանը նույնպես ոգևորված չէր այդ առաջարկով, բայց հիմա կարծես թե պայմանավորվեցին։ Երրորդ՝ հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ խոսքը ոչ թե նոր հրադադարի, այլ 1994-95 թվականների հրադադարի պահպանման մասին է, իսկ այդ փաստաթղթերի տակ կա նաև ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը։
Հիմա՝ բացասականի մասին։ Ամենակարևորը թերևս այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, ու այնպես ստացվեց, իբր՝ տեղյակ էլ չեն, թե ով է սկսել ապրիլյան պատերազմը։ Երկրորդը՝ հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունն ու մոնիտորինգի մեխանիզմների շուտափույթ ներդրումը, փաստորեն, ֆիքսում են շփման գծի ներկա վիճակը, և կտրուկ նվազում է հավանականությունը, որ հայկական ուժերը ետ կվերադարձնեն քառօրյա պատերազմում կորսված դիրքերը։ Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահներն «ի գիտություն ընդունեցին» քառօրյա պատերազմի արդյունքները և առաջ անցան։ Բայց մյուս կողմից էլ՝ հայկական ուժերը կարծես թե իրենց առջև այդ դիրքերը ետ բերելու խնդիր չէին էլ դրել, այնպես որ՝ սա համարենք երկրորդական (եթե այդ դիրքերը ետ բերելու որոշում ընդունվի՝ բնականաբար, հայկական ուժերը ոչ մի մոնիտորինգի էլ ուշադրություն չեն դարձնելու և դա անելու են «ադրբեջանցիների հարձակումը կասեցնելով ու հակագրոհի անցնելով»)։
Հիմա՝ ամենակարևորի մասին։ Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանն ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, ու դա, փաստորեն, նրա առաջին հարցազրույցն էր ապրիլյան պատերազմից հետո։ Եվ ահա, նա իր գնահատականներն է հնչեցնում և՛ պատերազմի արդյունքների, և՛ ստեղծված իրավիճակի մասին։ Միանգամից ասենք՝ գնահատականները բավականին զուսպ էին և իրատեսական։ Հիմնական ասելիքն էլ հետևյալն էր.
1. Մենք կարող ենք համարել, որ հաղթել ենք ապրիլյան պատերազմում, որովհետև Ադրբեջանն իր նպատակին չի հասել, իսկ մեր բանակի առջև հենց այդպիսի խնդիր էր դրված՝ թույլ չտալ, որ նրանք գրավեն Ղարաբաղը։
2. Մեր բանակի առջև դրված խնդիրը չի փոխվելու, այսինքն՝ նպատակը լինելու է ամուր պաշտպանությունը, իսկ նոր տարածքներ ազատագրելն արկածախնդրություն է։
3. Մեր նպատակը ստատուս քվոն պահպանելը չէ, որովհետև դա կնշանակեր հավերժ պատերազմ։ Մենք կողմ ենք խնդրի կարգավորմանը փոխզիջումների միջոցով (պարզ ասած՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց»)։
4. Այն բարեփոխումները, որ սկսել ենք երկրի ներսում, պատերազմի հետ հեչ կապ չունեն։ Այսինքն՝ շարունակելու ենք նույն ձևով ու չենք շտապելու (այլ կերպ ասած՝ ոչ մի բան էլ չենք անելու)։
Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքն այն էր, որ ապրիլյան պատերազմից հետո, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել:
Չորրորդ իշխանություն
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.