ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում անդրադառնալով Արցախի առաջին պատերազմի հրամանատարներից մեկի՝ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հայտարարությանը՝ Արցախում այս օրերին գեներալ Մանվելի «արկածների» մասին, հայտարարել է, թե արդեն սկսել են քննադատել հերոսներին, մինչդեռ Մանվել Գրիգորյանն այսօր կռվում է 90-ականների նման, երիտասարդացել է եւ քնում է օրական ընդամենը երեք ժամ:
Դժվար է ասել, թե Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ից ինչպես է չափել գեներալ Մանվելի գիշերային քնի ժամերը, բայց այն, որ Վահան Բադասյանը փաստացի չափել է իշխող ՀՀԿ-ի վախը, անկասկած է:
Մանվել Գրիգորյանի եւ նրա շքախմբի «արկածների» մասին փաստացի մերկացնող հայտարարությամբ արցախցի հայտնի հրամանատարը կպել է ոչ թե Գրիգորյանի, այլ Հայաստանի իշխող համակարգի, ՀՀԿ-ի նուրբ լարերին: Բանն այն է, որ այդ համակարգի այսպես ասած հանրային ենթագիտակցական լեգիտիմության բարակող, բայց եզակի լարերից մեկը հենց «հերոս գեներալներն» են, նրանց այսպես ասած կռված լինելու հանգամանքը:
Պատահական չէ, որ ապրիլի 2-ից իշխող համակարգը նրանց անմիջապես գործուղեց դիրքեր, եւ երբ նրանք դեռ չէին էլ նստել իրենց գերթանկարժեք մեքենաները՝ որոնց ամեն մի անվահեծի արժեքը հավասար է գիշերային տեսողության մի քանի հեռադիտակի, համակարգի լրատվամիջոցները տարփողում էին, թե մանվելները, լիսկաները, շմայսներն ու մյուսներն արդեն առաջնագծում են:
Այդ ընթացքում առաջնագծում հերոսաբար կռվում, զոհվում, պետությունն էին պահում 18-20 տարեկան երիտասարդները, նրանց հրամանատարները, որոնք այս տարիների ընթացքում ոչ թե թիկունքում ավելացնում էին իրենց գեներալական շարասյունների երկարությունն ու արժեքը, այլ պահում էին դիրքերը, սահմանը, սովորում էին 80-ականների զենքով գերժամանակակից սպառազինությամբ հագեցած հակառակորդին դիմագրավելու մարտարվեստը:
Այդ երիտասարդները, նրանց ավագ հրամանատարներն առանց ավելորդ աղմուկի եւ առանց ինֆորմացիոն հովանավորների, առաջնագիծ հասած կամավորականների հետ միասին պահեցին ու հետ մղեցին հակառակորդին, որպեսզի դրանից հետո իշխող համակարգն այդ ամենը սեփականաշնորհի իր «հերոսների» անունով:
Կատարվում է նույն բանը, ինչ Արցախյան առաջին պատերազմում:
Իշխող համակարգի հանրային ենթագիտակցական լեգիտիմության այդ միակ ու բարակ թելը կտրվում է, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո դրության տերը դառնում է հենց 18-20 տարեկան զինվորն ու նրա կողքին կանգնած հրամանատարը, որոնք ոչ միայն պետություն են պահում, այլ փաստացի պահում են թիկունքում երկու տասնամյակ շարունակ Արցախի առաջին պատերազմի անունով թալանված ու թալանվող պետությունը:Վահան Բադասյանը հենց դա է բացահայտել ու մերկացրել, ոչ թե մեկ առանձին վերցրած «հերոսի»: Վահան Բադասյանը բացահայտել է իշխող համակարգի դիվերսիան հասարակության ու պետության դեմ:Վահրամ Բաղդասարյանն էլ մեկ առանձին վերցրած հերոսի չէ, որ փորձում է պաշտպանել: Բաղդասարյանը փորձում է պաշտպանել իշխող համակարգի բարակած ու պրկված թելը, պաշտպանել հանրային եւ պետական ռեսուրսների հաշվին հարստանալու կարգը, պաշտպանել պետությունն անձնական եկամտի աղբյուր դարձնելու համակարգային «իրավունքը»:Բանակը՝ պետական բանակը ոչ միայն հակառակորդին է հետ մղել, ոչ միայն հակառակորդին է պատժել, այլ գահընկեց է արել այդ «հերոսներին», զրկել է համակարգին «իրավունքից»: 18-20 տարեկան զինվորներն ու նրանց հրամանատարները ստիպել են դառնալ պետություն, իսկ դա մահացու վտանգ է ֆիդայա-ֆեոդալապետության եւ քրեական օլիգարխիայի խառնածին հանդիսացող համակարգի համար:
Վահան Բադասյանը՝ Արցախի առաջին պատերազմի հրամանատարը կասեցրել է իշխող համակարգի դանդաղ հակագրոհը հակառակորդին հաղթած զինվորի եւ հրամանատարի, պետական բանակի՝ պետական կարգի հաստատման մեկնարկի դեմ:
Համակարգի համար տեղի է ունենում ամենավտանգավորը՝ «քողարկված» հակագրոհը կասեցված է, մնում է կամ հրապարակավ խոստովանել կապիտուլյացիան հանրության եւ պետության առաջ՝ ներման խնդրագրով, կամ «հերոսներով» անցնել պետական կարգի դեմ արդեն բացահայտ գրոհի:
Աղբյուրը lragir.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.