Ադրբեջանցի ժողովուրդն արդեն վաղուց տառապում է հատուկ տեսակի հիվանդությամբ՝ հայամոլությամբ. ադրբեջանցիներն ամեն ինչ անում են միայն այն պատճառով, որ դա արդեն արել են եւ անում են հայերը: Իսկ եթե հայերն ինչ որ բան չեն անում, ապա ադրբեջանցիներն էլ չեն անում: Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր «Meydan TV» ինտերնետ-հեռուստատեսության կայքում գրում է Ալեքպեր Ալիեւը, հղում անելով փիլիսոփայական գիտությունների դոկտոր Այդին Ալիզադեին:
«Հայերը մեզ համար ամեն ինչի էտալոնն են: Հայերը մեզ համար տիեզերքի կենտրոնն են, հաշվարկի սկիզբը, որին մենք հենվում ենք: Մեր բոլոր մտքերը, գործողությունները կապված են հայերի հետ: Երբ ինչ որ մեկն ասում է, թե մեզ մոտ այս կամ այն խնդիրը կա, փոխանակ լուծենք այդ խնդիրը, ասում ենք՝ Հայաստանում այդ խնդիրն ավելի լուրջ է»,- նշված է հոդվածում:
Ալեքպեր Ալիեւը գրում է, թե հայերը միշտ հայտնվում են ուշադրության կենտրոնում, երբ ինչ որ մեկն իրեն թույլ է տալիս քննադատել իշխանություններին կամ ադրբեջանցիներին: Նրանք, ովքեր ուզում են լռեցնել քննադատությունը, անմիջապես ասում են՝ հայերն, ախր, մեզ կարդում են եւ լսում:
«Այո, պատկերացրեք, հայերը կարողանում են կարդալ: Վատ է, որ նրանք կարդալ գիտեն եւ կարողանում են համացանցից օգտվել: Լավ կլիներ, եթե նրանք չկարողանային կարդալ եւ օգտվել համացանցից, այդ դեպքում, հնարավոր է, քննադատությունը մեզ մոտ սվիներով չընդունվեր, եւ քննադատությունը կընկալվեր որպես քննադատություն, եւ ոչ թե հայերի օգտին արված հայտարարություն: Այդ դեպքում, գուցե, անդադար չէինք նայի «նենգ հարեւաններին», որոնք գիշերը չեն քնում, ցերեկը հաց չեն ուտում եւ սպասում են, թե երբ կարող են կրկին անգամ չարախնդալ ադրբեջանցիների վրա եւ դանակով հարվածել մեր թիկունքին»,- հեգնանքով գրում է հոդվածի հեղինակը:
Ալիեւը համոզված է, որ Ադրբեջանում ստեղծվել է ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակ, երբ արդեն երկրից աղբը դուրս բերելու համար, այն աղբը, որը ոչ մի դեպքում խրճիթից չի կարելի հանել, եւ որի պատճառով այլեւս չեն կարողանում շարժվել, կպահանջվի մի քանի հսկա աղբատար ավտոմեքենա:
Հեղինակը գրում է, որ քաղաքակիրթ երկրներում ընդունված է ինքնաքննադատությունը, հեգնանքը սեփական թերությունների եւ խնդիրների վերաբերյալ, եւ որ առանց դրա զարգացում չի կարող լինել:
«Մեզ համար կարեւոր է, որ հայերը եւս սկսեն իրենք իրենց քննադատել: Եթե նրանք կարդում են մեր թերությունների մասին եւ չարախնդում, ապա մենք եւս պետք է կարդանք իրենց թերությունների մասին եւ չարախնդանք: Մենք ցնորվել ենք, քանի որ հայերին նմանվելու ձգտումը մեզ համար ինքնանպատակ է դարձել: Իսկ պատճառն այն է, որ մենք, ի տարբերություն հայերի, չենք կարդում եւ տեղյակ չենք, թե ինչ է կատարվում Հայաստանի գրական եւ հրապարախոսական դաշտում: Մենք չգիտենք, թե ինչ են գրել Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Մաթեւոսյանը, ինչով են շնչում ժամանակակից հեղինակները, ինչպես են բնութագրում հայերին եւ իրենց երկիրը»,- գրում է Ալեքպեր Ալիեւը:
Հեղինակն ադրբեջանցիներին համոզում է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր գրում են Հայաստանում առկա խնդիրների մասին, ծաղրում հայերի մոտ եղած թերությունները: Նա ադրբեջանցի ընթերցողին բացատրում է, որ քննադատության հիմնական նպատակը ժողովրդավարական իրավիճակի հաստատումն է, որը թույլ կտա հասկանալ, թե վերջապես մենք ով ենք, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ տեղ ենք զբաղեցնում իրականում այս աշխարհում:
Նա գրում է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները սարսափում են ողջախոհ ինքնագնահատականից եւ քննադատական մտքից:
«Առողջ մտածող ազգը լուրջ չի վերաբերվի այն պնդմանը, թե մենք՝ ադրբեջանցիներս հատուկ տեղ ենք գրավում այս աշխարհում: Խելացի, կիրթ մարդուն հեքիաթներով կերակրելն անհնար է»,- համոզված է հեղինակը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.