Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ավագյանն իր հայտնի, բայց անտիպ աշխատության մեջ (150 էջանոց) սենսացիոն առաջարկություն է արել ՀՀ կառավարությանը:
ներկայացնում ենք Ավագյանի աշխատությունից մի հատված` մեր տանկերը և զրահատեխնիկան այնպիսի հանքանյութերի համաձուլվածքով պատրաստման մասին, որի դեպքում հրանոթներն ու հրթիռները չեն կարող վնասել դրանք: Ըստ Ավագյանի, այդ եզակի հանքանյութը կա Հայաստանում.
Առաջարկություն կառավարությանը
«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանում անհրաժեշտ և հնարավոր է վերագործարկել էլեկտրոնիկայի (այդ թվում նաև` միկրոէլեկտրոնիկայի) արդյունաբերությունը, որտեղ օգտագործվող տարրերը` գալիումը, գերմանիումը, ինդիումը, թալիումը, պղինձը, սկանդիումը (ինչպես նաև այլ հողատարրերը), ոսկին, արծաթը, սելենը, տելլուրը կարող են ձեռք բերվել Հայաստանի հանքավայրերի հանքաքարերից` Հայաստանում գործող մետալուրգիական գործարններից: Այդ ճյուղում կիրառվող` վերը նշված տարրերը պետք է լինեն որոշակի աստիճանի զտված ու մաքրված, հետևապես ՀՀ-ում կառուցվող մետալուրգիական գործարաններում պետք է ունենալ կորզված տարրերի զտման, մաքրման ու գերզտման ցեխեր: Եվ այդ պարագայում, եթե որոշակի տարրերի զտման և մաքրման գործում 20 տոկոսով կարող է բարձրանալ դրանց ինքնարժեքը, ապա դրանից ստացված հասույթը և հետևաբար շահույթը կարող է լինել ավելի մեծ ոչ թե 20 տոկոսով, այլ մի քանի հարյուր անգամներ:
Մետալուրգիական գործարանները Հայաստանում ծայր աստիճան անհրաժեշտություններ են: Դրանք պետք է կառուցվեն և որքան շուտ, այնքան լավ:
Վերջին ժամանակներս (ավելի քան երկու տարի է) անընդհատ լսում ենք, որ համաձայնություններ են ձեռք բերվել
- Ռուսասատանի Դաշնության հետ` Գյումրիիում ինքնաթիռի մասերի արտադրություն կազմակերպելու,
- Բելառուսի Հանարապետության հետ` Հայաստանում գյուղատնտեսական տրակտորների արտադրություն կազմակերպելու մասին:
Եթե այդ պայմանավորվածություններն իրականություն դառնան, ապա համոզված ենք, որ Հայաստանում պետք է կառուցվեն բոլորովին նոր (Հայաստանի համար նորություն հանդիսացող) երկու գործարան, մեկը` ինքնաթիռի մասերի արտադրության գծով, երկրորդը` գյուղատնտեսական տրակտորների արտադրության:
Մեզ հայտնի է նաև այն, որ հենց այժմ Հայաստանում արտադրվում են անօդաչու, հետախուզական նպատակներին ծառայող, փոքրիկ ինքնաթիռներ, երկրորդը, որ մեր արևելյան կողմի հարևանն անընդհատ հոխորտում է, սպառնալիքներ է սփռում շուրջբոլորը, որ ուժով կարող է հետ վերադարձնել իրեն ընդհանրապես չպատկանող, ժամանակավորապես նվեր ստացած հայկական տարածքների այն փոքրիկ մասը, որը մեր հայրենասեր կամավորները հետ վերադարձրեցին իր վաղեմի և մշտական տիրոջը: Մեր այդ հարևանին սաստելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանում ծրագրված վերը նշված երկու գործարաններն այնպես նախագծել և կառուցել, որպեսզի հնարավոր լինի արտադրել ոչ միայն ինքնաթիռի մասեր ՌԴ-ի համար կամ գյուղատնտեսական տրակտորներ մեր հանրապետության և այլոց համար, այլև ինքաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր, զրահամեքենաներ, ժամանակակից ու գերժամանակակից այլ զինատեսակներ, որի միայն անունը լսելիս պարոն Ալիևը սարսասփած կսկսվի: Դրա համար մենք ունենք և´ մտածող մարդիկ, և´ այնպիսի հանքանյութեր, որոնց օգնությամբ կստացվեն գերամուր և թեթև համձուլվածքներ, որպիսիք չունի և ոչ մի պետություն: Մեր հանքավայրերում առկա լեգիրող հազվագյուտ մետաղներն ու հազվագյուտ հողատարրերը նպատակային և խելացի օգտագործման պարագայում մեր տանկերի ու զրահամեքենաների համար սարսափելի չեն կարող լինել ոչ մի հրթիռ, հրանոթ և այլ զրահատեխնիկա: Մոլիբդենը, ռենիումը, վանադիումը, տիտանը, քրոմը, նիոբիումը, ռուբիդիումը, իտտրիումը, ցերիումը, լանթանը և մյուս լանթանոիդները (հատկապես լանթանոիդները) մեր պողպատին ու մյուս համաձուլվածքներին կտան այնպիսի թեթևություն ու ամրություն, որ Հայաստանում արտադրված զինատեսակները կլինեն միակներն ամբողջ աշխարհում: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ ժամանակակից ու գերժամանակակից` սև և գունավոր մետաղների մետալուրգիական գործարաններ, որտեղ հնարավորություն կընձեռնվի կորզել, զտել ու մաքրել բոլոր հազվագյուտ մետաղներն ու հազվագյուտ հողատարրերը: Հիշենք, որ հազվագյուտ հողատարրերը վաճառվում և կիրառվում են կիլոգրամներով, որ դրանց պաշարներն ու ռեսուրսները խիստ սահմանափակ են և որ դրանցից ունեն ընդամենը մի քանի երկրներ և այն էլ շատ քիչ քանակներով: Մեր հազվագյուտ մետաղների ու հազվագյուտ հողատարրերի (լանթանոիդներ) ռեսուրսները գնահատված են միլիոնավոր տոննաներով, որոնց վաճառքից մեր հանրապետության տարեկան ստացած հասույթը կարող է չափվել միլիարդավոր դոլարներով: Այդ մետաղների` հազվագյուտ տարրերի ու հողատարրերի արտադրության մետալուրգիական գործարանների կառուցումով մեր հանրապետությունը կունենա նաև մի շարք այլ առավելություններ.
— կստեղծվեն հարյուր հազարավոր նոր ու բարձր վարձատրվող աշխատատեղեր,
— կվերագործարկվեն ու կգործարկվեն հարակից շատ այլ արդյունաբերություններ,
— կդադարի (համենայն դեպս խստագույնս կնվազի) արտագաղթը,
— կհզորանա մեր հանրապետությունը և կհարստանա մեր ժողովուրդը:
Մետալուրգիական գործարանների կառուցման համար (նախկինում` ՀՀ հանրային խորհրդի միջոցով) ես առաջարկում եմ հետևյալ տարբերակը` այժմ գործող լեռնահանքային խոշոր ձեռնարկություններին` Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներին, Սոտքի ոսկեհանքերին, Շահումյանի և Արմանիսի ոսկի-բազմամետաղային ձեռնարկություններին, պարտավորեցնել իրենց շահույթներից տարեկան 20 տոկոսի չափով ներդրումներ կատարել մետալուրգիական գործարանների կառուցման համար: Դժվար չի լինի այդ ձեռնարկությունների տեր ու տնօրեններին ցույց տալ և համոզել, որ մետալուրգիական գործարանների գործարկումից 3-4 տարի անց նրանք հետ կստանան իրենց ներդրումները և դրանից հետո անընդհատ կարող են ունենալ շատ ավելի մեծ շահույթներ (հիշեցնենք նրանց, որ հազվագյուտ տարրերի ու հողատարրերի միջազգային գները մեկ տոննայի հաշվարկով չափվում են միլիոնավոր ու երբեմն տասնյակ միլիոնավոր դոլարներով): Էլ չենք խոսում այն մասին, որ զտված ու գերզտված տարրերի գներն իրենց սովորական տեսակներից թանկ են մինչև մի քանի հազար անգամ: Դե, ուրեմն, մեծարգո պարոնայք, եկեք կառուցենք մեր մետալուրգիական գործարանները, մեծացնենք լեռնահանքային արդյունաբերությունների արդյունավետությունները, փրկենք մեր ընդերքի հարստությունները վատնումից ու փոշիացումից, դառնանք զարգացած երկիր ու քաղաքակիրթ ժողովուրդ:
Վերջին խոսքը թողնում ենք Հայաստանի կառավարությանն ու կառավարող այրերին»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.