«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրությունը.
Ապրիլի 2-ի լուսաբացին սկսված քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ:
Մարդկային կորուստների մասին տեղեկությունները հայտնի են: Հայտնի է նաև, որ մեր զինվորներն ու սպաներն աչքի են ընկել անօրինակ սխրագործություններով և պատրաստ էին հակահարձակման անցնելով ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին:
Սակայն քաղաքական ղեկավարությունը ոչ միայն 1994 թ. նման կասեցրեց մեր բանակի հաղթական ընթացքը, այլև թույլ չտվեց, որ բանակը հետ վերցնի քառօրյա պատերազմի ընթացքում գրավված մի շարք կարևոր հենակետեր և փաստացի դրանք հանձնեց հակառակորդին:
Ողջամիտ մարդու տեսակետից ակնհայտ է, որ 21-րդ դարում այդպիսի աղաղակող փաստը թաքցնելը ոչ միայն հնարավոր չէ, այլև զավեշտական է:
Սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրա ենթակայության տակ գտնվող զլմ-ները որդեգրեցին հենց այդ անհեթեթ մոտեցումը և պատերազմ հայտարարեցին տրամաբանությանն ու քարտեզին:
Մենք տարբեր մակարդակներով հորդորել ենք չխաբել հողի տեր ժողովրդին և նրան ներկայացնել ճշմարտությունը, որովհետև կեղծիքը, բացի ինքնին ստորություն լինելուց, նաև խիստ վտանգավոր է պատերազմի մեջ գտնվող ժողովրդի և բանակի բարոյահոգեբանական վիճակի համար:
Մեր հորդորներն անտեսվեցին, իսկ կեղծիքը շարունակում է ծավալվել և ավելի ու ավելի այլանդակ ձևեր ստանալ:
Ուստի մենք որոշեցինք ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը:
Այս տեսանյութի մեջ կխոսենք Թալիշի հատվածում կորցրած մեր տարածքի մասին:
Ինչպես հայտնի է, հակառակորդը ապրիլի 2-ի լուսաբացին մեծաքանակ ուժերով և տեխնիկայով գրոհել է Թալիշի դիմացի հատվածում տեղակայված մեր մարտական հենակետերը և, չնայած ծանր կորուստներ է կրել, ի վերջո հաջողել է գրավել դրանք:
Մեր բանակը հակագրոհով ազատել է այդ հենակետերի մի մասը, սակայն մի քանի հենակետեր մնացել են հակառակորդի ձեռքում:
Հայկական բանակի առաջխաղացումն արհեստականորեն կասեցնելու հետևանքով հակառակորդը ներկայումս սեպի նման մնացել է մխրճված մեր տարածքի մեջ՝ էապես դժվարացնելով այդ ենթաշրջանի պաշտպանությունը:
Այդ սեպը, որը ճակատով ունի մինչև 5,8 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր ձգվածություն և զբաղեցնում է ավելի քան 700 հեկտար կամ 7 միլիոն քառակուսի մետր տարածք, իր ծայրով հասնում է Թալիշ գյուղի վրա իշխող բարձունքին, ինչի հետևանքով գյուղը մասամբ հայտնվել է ուղիղ նշանառության տակ և վտանգավոր դարձել բնակության համար:
Այս պատկերը հստակ երևում է Ազատություն ռադիոկայանի տարածած հայտնի տեսանյութում:
Բոլորս ենք հիշում, թե ինչպես էին փորձում մեզ հանգստացնել, որ մենք կորցրել ենք ընդամենը 500 քառակուսի մետր տարածք, որից 300 քառակուսի մետրը հյուսիսում՝ Թալիշի մոտ, իսկ 200 քառակուսի մետրը հարավում՝ Ջրականի մոտ և որ այդ տարածքները ոչ միայն որևէ նշանակություն չունեն ռազմական տեսակետից, այլև մենք վերահսկում ենք դրանք:
Մինչդեռ ակնհայտ է, որ միայն Թալիշի հատվածում կորցրած 7 միլիոն քառակուսի մետր տարածքը ոչ մի կերպով հնարավոր չէ համեմատել 300 քառակուսի մետր տարածքի հետ:
Իսկ եթե կորուստը համեմատենք տարածքն օգտագործելու հնարավորության տեսակետից, ապա պարզ է դառնում, որ հակառակորդին իշխող դիրքեր հանձնելու հետևանքով մենք փաստորեն կորցրել ենք Թալիշ գյուղն իր հարակից այն տարածքներով, որոնք գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ:
Հայկական բանակն ամեն րոպե պատրաստ է ազատել այդ դիրքերը և հեռացնել վտանգը Թալիշից ու մեր պաշտպանության բնագծից, սակայն հող հանձնող և ժողովրդին խաբող ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հրաման չի արձակում, քանի որ վախենում է լայնածավալ պատերազմից: Մինչդեռ լայնածավալ պատերազմը մի օր լինելու է և լինելու է մեզ համար ոչ նպաստավոր իրավիճակում, ուստի հարկավոր է այսօր իսկ ջախջախել հակառակորդին և հաստատել երկարատև խաղաղություն:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.