Ամերիկայի հայ գիտնականների եւ ինժեներների խորհրդի (AESA) ղեկավար կազմի անդամ, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ Ռիչարդ Օհանյանը ապրիլյան պատերազմի ֆոնին ՀՀ ղեկավարության ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ռազմական տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության վրա: Ձեզ ենք հերկայացնում armtimes.com -ի հարցազրույցը Ռիչարդ Օհանյանի հետ։
— Պարոն Օհանյան, գիտեք` ինչ տեղի ունեցավ Արցախում ապրիլի սկզբին: 2015 թ., երբ դուք Երեւանում էիք, հարցազրույցներից մեկում խոսել էիք Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծման անհրաժեշտության մասին եւ նշել էինք, որ դա ռազմավարական արժեք ունի Հայաստանի համար: Որքանո՞վ է ռեալ նման ծրագրի իրականացումը:
— Բարդ հարց է, բայց, իմ կարծիքով, դա շատ ռեալ է: Ձեր հարցին ավելի կոնկրետ պատասխանեմ Ամերիկայում տիեզերական տեխնոլոգիաների ստեղծման պատմությունը վերհիշելով: 1930 թվականին Լոս Անջելես շրջանի Փասադենա քաղաքում Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ եւ էնտուզիաստներ համալսարանում սկսեցին փորձեր անել հրթիռաշինության ոլորտում՝ պրոֆեսոր Թեոդոր ֆոն Կարմանի գլխավորությամբ: Փորձարկումների ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի հետեւանքով համալսարանի եւ Փասադենայի ղեկավարների պնդումով խումբը տեղափոխվեց քաղաքից դուրս մոտակա սարերի լանջեր, որտեղ էլ 1944-ին ստեղծեցին Jet Propulsion Laboratory-ն (JPL), որը այսօր էլ գտնվում է նույն վայրում եւ աշխատում որպես համալսարանի մի մաս: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ի պատասխան գերմանական հրթիռների, JPL-ը ԱՄՆ զորքի հովանավորությամբ սկսեց զբաղվել ռազմական հրթիռների նախագծերով: 1950թ., սառը պատերազմի սկզբնական տարիներին եւ 1957-ին Սպուտնիկ 1 եւ Սպուտնիկ 2 արբանյակների հաջողություններից հետո, JPL-ի գիտնականներն ու ինժեներները 3 ամսում ստեղծեցին Explorer 1 արբանյակը, որը հաջողությամբ տիեզերք ուղարկվեց 1958 թ. հունվարին` դառնալով ԱՄՆ-ի առաջին արբանյակը: 6 ամիս հետո ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց օրենք՝ (Space Act), ինչի արդյունքում 1958 թ. ստեղծեց ՆԱՍԱ-ն: Այլ կերպ ասած, ԱՄՆ տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական եւ կիրառական ակունքը վերը նշված մի խումբ աշակերտներն են եւ հրթիռաշինության էնտուզիաստները:
Ինչ դասեր ենք վերցնում այս կարճ պատմությունից: Այո, գիտահետազոտական աշխատանքները եւ ժամանակների պահանջը, նաեւ պատերազմները ազդում են որեւէ երկրում որեւէ ոլորտի արագ զարգացման վրա: Բացի այդ, մասնագետները, որ աշխատում են համարյա նույն ոլորտների շրջանակներում, կարող են արագորեն իրենց գիտական եւ փորձարարական ներուժը օգտագործել նմանատիպ ոլորտների զարգացման համար: Ցանկացած էլեկտրոնային ինժեներ, որ աշխատում է բջջային հեռախոսների կամ պլանշետների դիզայնով եւ արտադրությամբ, կարող է աշխատել նաեւ ռադարների դիզայնով: Նրանք, ովքեր աշխատում են արբանյակների դիզայնով, կարող են նաեւ աշխատել դրոնների դիզայնով: Ռազմավարական գիտելիքների եւ փորձառության կուտակումը որեւէ ոլորտում կարելի է փոխանցել եւ կիրառել ուրիշ ոլորտներում: Հայաստանում այսօր կան բավարար չափով գիտնականներ եւ ինժեներներ, որոնք կարող են սկսել հենց Հայաստանում զբաղվել տիեզերական տեխնոլոգիական ոլորտով: Եվ արդեն իսկ սկսվել են այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ: Բայց ես կուզեի լուրջ արդյունքների հասնել: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքների հասնել, պետք է պետական եւ անձնական բիզնեսների լուրջ ռեսուրսներ տրամադրվեն` ստեղծելու համար փորձ եւ գիտելիքների կուտակում, որը կհանգեցնի Հայաստանում տիեզերական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:
— Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներուժը ռազմական տեխնիկա արտադրելու հարցում:
— Հայաստանը ավելի շատ պետք է զարգանա այս ուղղությամբ: Պետք է ծրագրեր մշակել եւ աշխատանքի անցնել, որպեսզի մեր արտադրանքների որակը բարձրացնենք եւ կարողանանք գլոբալ մասշտաբում մրցակցել մյուս երկրների հետ: ՀՀ-ն ուրիշ ելք չունի, բացի այն, որ լուրջ ներդրումներ անի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունն ու տեխնոլոգիան Հայաստանում չի կարելի զարգացնել գեղեցիկ խոստումներով միայն, դա լուրջ ռեսուրսներ եւ բյուջե է պահանջում: 1961 թ. Կոնգրեսում Քենեդիի հայտնի ելույթից հետո, երբ ամերիկացիները նպատակ դրեցին մարդ իջեցնել Լուսնի վրա, միայն ՆԱՍԱ-ի բյուջեն Ամերիկայի բյուջեի մոտ 5 տոկոսն էր, չհաշված ԱՄՆ ռազմարդյունաբերության համալիրի բնագավառում աշխատող ընկերություններում ծախսվող գումարները: Դա բավականաչափ լուրջ հանձնառություն եւ գումար էր այն ժամանակվա չափանիշներով: Այսօր, երբ նոր տեխնոլոգիաները, պրոֆեսիոնալիզմը եւ գիտությունն է օգտագործվում ռազմական աշխարհում վերջին սերնդի զենքեր արտադրելու համար, չի կարելի միայն կամավորներով, աղոթքներով կամ հայրենասիրական ոգով կռվել այդ զենքերի դեմ: Այո, բարձր հայրենասիրական ոգին եւ քաջությունը պետք է ներշնչել մեր զորքին, բայց արդեն բոլորը գիտեն, որ հայկական զորքը հին տեխնոլոգիայով եւ հայ զինվորների կյանքի գնով է պաշտպանում Հայաստանի սահմանները: Այս 4-5 օրվա պատերազմում մենք մեծ գին վճարեցինք եւ ապագա պատերազմներում էլ ենք վճարելու, եթե չփոխենք իրավիճակը:
— Ի՞նչ ուղղություններ կարող է ունենալ Հայաստանում 21-րդ դարի ռազմական արտադրությունը: Ինչպիսի՞ պոտենցիալ եք տեսնում եւ ի՞նչ է պետք նման արտադրություն Հայաստանում կազմակերպելու համար:
— Անցյալ տարի Հայաստան այցելելով, ես հանդիպեցի բավական թվով մասնագետների, որոնք լուրջ աշխատանք են տանում տարբեր բնագավառներում: Ես հավատացած եմ, որ Հայաստանում ապրող եւ աշխատող մեր մասնագետները գիտեն՝ ինչ պետք է անել, իրենք ոչնչով պակաս չեն օտարազգի մասնագետներից: Միայն պետք է իրենց առիթներ եւ ռեսուրսներ տրվի: Իրենք արդեն իսկ առաջնորդում են Հայաստանում գիտական եւ տեխնոլոգիական ոլորտների զարգացումը սահմանափակ ռեսուրսներով: Սփյուռքում աշխատող եւ ապրող ծագումով հայ մասնագետներն էլ կարող են մեր հայաստանաբնակ մասնագետներին նեցուկ կանգնել ՀՀ-ում կատարվող պրոյեկտներում: Բայց ծրագրավորումը եւ իրական պրոյեկտների ղեկավարումը պետք է կատարվի Հայաստանում ապրող մասնագետների միջոցով: Ես հավատացած եմ, որ ընդհանրապես գիտական եւ տեխնոլոգիական ոլորտներով զարգացումները միակ ձեւն են մեր ազգի ապագան կերտելու համար: Ուղղակի պետք է այդ ապագային հավատալ եւ մեր ռեսուրսներն ու առաջնահերթությունները վերաուղղել այդ ոլորտ:
— Պարոն Օհանյան, ըստ ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչեւ այժմ անհրաժեշտ չափով ռեսուրսներ չեն հատկացվել այս ոլորտին: Պատերազմի մեջ գտնվող երկրում թվում է, թե ամեն ինչ պետք է մի կողմ դրվեր եւ առաջին հերթին հենց ռազմական ժամանակակից արտադրությունը զարգացվեր:
— Ձեր հարցը արմատական քննարկման կարիք ունի: Տեխնոլոգիայի եւ գիտության զարգացումը եւ դրա արմատացումը տարբեր ոլորտներում կապված է երկրում աշխատող մասնագետների, համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների, ինդուստրիայի, պետության ռեսուրսների եւ զորքի միջեւ գոյություն ունեցող բարդ եւ շերտավոր հարաբերություններից: Այս հարցին պատասխանելու համար չի կարելի է միայն մեկ կամ երկու մեղավոր փնտրել: Ինչ-որ չափով բոլորն էլ դեր ունեն այդ ուղղությամբ հաջողությունների կամ բացթողումների հարցում: Հուսով եմ, որ մեր լիդերները եւ որոշում կայացնող շրջանակները ավելի երկարաժամկետ եւ ռազմավարական ծրագրեր կմշակեն, որպեսզի մեր երկիրը ոչ միայն ռազմական ոլորտում, այլեւ բոլոր գիտական եւ տեխնոլոգիական ոլորտներում ավելի մեծ թափով որքան հնարավոր է շուտ հասնի համաշխարհային մրցունակ մակարդակներին: Իմ կարծիքով, մեր ազգի ապագան կերտելու են մեր ապագա գիտնականներն ու տեխնոլոգները: Հուսանք, որ այդ օրը ավելի շուտ կգա:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.