Այն, որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի ամենակենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում այդ փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին:
Բաքվի Սաբաիլի վարչական շրջանում` Կենտրոնական բանկի շենքից հաշվված մետրերի վրա գտնվող այգում տեղադրված հուշարձանի պատվանդանին անհայտ անձինք գիշերը սպիտակ ներկով ադրբեջաներեն և անգլերեն գրություններ էին թողել: «Կեցցե ստրուկների տոնը», — ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյանք պարունակող անգլերեն գրառումը, որ հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին դիմային հատվածում:
Ակցիայի հեղինակների մասին գոնե մինչև այս պահը որևէ բան հայտնի չէ: Դատելով, սակայն, այն հանգամանքից, որ Ալիևի հուշարձանի պատվանդանին գրություններից բացի նաև անարխիստների նշանն էր հայտնվել, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունները բախվել են Բաքվում գործող և վերջին շրջանում բավական ակտիվացած ձախակողմյան խմբավորումների գործունեությանը: Բացի այդ, հազիվ թե պատահական լինի այն իրողությունը, որ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց ադրբեջանցի ձախ ակտիվիստներին միավորող Solfront-ը`«Ձախ ճակատ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում: Ադրբեջանցի ձախերը, ի դեպ, Ալիևի պղծված արձանի լուսանկարը սոցիալական ցանցում ուղեկցել էին Իոսիֆ Բրոդսկու հայտնի բանաստեղծության տողերով` «Ազատություն է, երբ չգիտես բռնակալի հայրանունը»:
Զուտ ժամանակագրական առումով ևս, ի դեպ, տեղի ունեցածը պատահականություն չէ: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի նկարազարդումը տեղի ունեցավ այն նույն օրը, երբ Ադրբեջանի իշխող վերնախավը պետական մակարդակով տոնում է նախկին նախագահի ծննդյան 93-րդ տարեդարձը: 2004 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները Հեյդար Ալիևի ծննդյան օրը հռչակել են «Ծաղիկների տոն»: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե ստրուկների տոնը» գրությունն էլ ոչ միայն թափանցիկ ակնարկ է այդ տոնին, այլև բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ և ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում և արտաբերվում:
Հեյդար Ալիևի հուշարձանի հետ տեղի ունեցածին ադրբեջանական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի անդրադարձել: Բաքվի ժամանակով այսօր ժամը երեքի դրությամբ Հեյդար Ալիևի հուշարձանի պղծման մասին լուրը տեղադրել էին միայն «Թուրան» գործակալության կազմում գործող Сontact.az կայքը և Բեռլինում գտնվող Meydan TV-ն: Հենց այս լրատվամիջոցներն էին տեղեկացնում, որ վաղ առավոտյան Հեյդար Ալիևի հուշարձանի վրա թողնված գրությունները արդեն իսկ հեռացվել էին, իսկ այգին, որտեղ գտնվում է հարձակման թիրախ դարձած հուշարձանը, շրջապատվել էր ոստիկանության կողմից:
«Որ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կարող է նման բան պատահել՝ ուղղակի անհնար էր պատկերացնել», — գրում է Meydan TV կայքը:
«Վայրը, որտեղ տեղադրված է Ալիևի հուշարձանը, շրջապատված է կարևոր պետական հիմնարկներով և հսկվում է: Մեծ է հավանականությունը, որ հուշարձանը նկարազարդած անձանց ֆիքսել են այստեղ տեղադրված անվտանգության տեսախցիկները: Ըստ ամենայնի, նման հանդուգն արարքը կատարվել է գիշերվա այն ժամանակահատվածում, երբ լուսավորությունը Կենտրոնական բանկին հարող այգում անջատված էր», — ենթադրում է Contact.az-ը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.