Հայկական կողմը մի քանի օրն է հայտնում է Արցախ-Ադրբեջան սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժի մասին:
ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարել է, որ նման կուտակումներ միշտ լինում են, եւ դա չի նշանակում հարձակման փորձ: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ տոների նախօրեին կուտակումներ միշտ լինում են, այս անգամ սակայն ավելի շատ է:
Արցախ էր մեկնել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են բանակաշինության հարցեր, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քառօրյա պատերազմի օրերին այս երկու գործիչների հակասական պահվածքը լայն քննարկման ու դժգոհության տեղիք է տվել Հայաստանում ու Արցախում: Մասնավորապես, այն առումով, որ երկուսն էլ փաստացի գիտեին ադրբեջանական զինուժի մեծ կուտակումների ու տեղաշարժերի մասին, սակայն առանձնապես կարեւորություն չէին տվել դրան: Բակո Սահակյանը հենց այդպես էլ փաստացի ասաց իր հետպատերազմյա ասուլիսում, իսկ Խաչատուրովի մասին եղավ հրապարակում, թե նա բիլիարդ խաղալիս է եղել եւ անտեսել է զգուշացումները:
Քառօրյա պատերազմը, մեր զինվորների հերոսություններից զատ, իր արդյունքներով ու քաղաքական նպատակներով մնում է բավական մութ, թեեւ շատ հանգամանքներ են բացահայտվել: Այս խնդրի վերաբերյալ հայկական մամուլում ու փորձագիտական շրջանակներում առայժմ քննարկումներ չկան տարբեր պատճառներով: Մասնավորապես, ինչու հայկական կողմը հրաժարվեց իր դիրքորոշումներից ու համաձայնվեց զինադադարին, որի արդյունքում ունեցանք տարածքային կորուստ, եղել է արդյոք պայմանավորվածություն, եւ ինչ է հայկական կողմը պահանջել այդ տարածքային կորստի դիմաց, եւ այլն:
Հակասական էր հատկապես բարձրաստիճան զինվորականության պահվածքը, երբ մասնավորապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մինչ օրս հայտարարում է, թե այն դիրքերը, որոնք զիջել ենք, անէական են: Ի՞նչ է նշանակում անէական: Նման հայտարարություն նույնիսկ քաղաքական գործիչներն իրավունք չունեն անելու, ուր մնաց զինվորականությունը:
Խնդիրների, հարցերի այս թնջուկը հավանաբար կպարզվի առաջիկայում, որքան էլ որոշ հանգամանքներ խնամքով լռության են մատնվում:
Մինչ այդ, ադրբեջանական զինուժի հերթական կուտակումների հանդեպ կարծես թե վերաբերմունքը փոխվել է, եւ նկատելի է, որ հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում եւ վերահսկում է իրավիճակը: Եվ դրա ապացույցը Բակո Սահակյանի ու Խաչատուրովի հանդիպումն է նոր կուտակումների ֆոնին:
Արդյոք այս նոր կուտակումները կհանգեցնեն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ակտիվացման: Դժվար է ասել, քանի որ այս պահին փաստացի բացակայում է հանկարծակիության գործոնը: Մյուս կողմից, այն լիովին չի կարելի բացառել, քանի որ հայ-ադրբեջանական դիմակայության այս տարիների ընթացքում, ինչպես պնդում են փորձառու զինվորականները, տեղի է ունեցել էական մի բան՝ ադրբեջանցիները խոշոր հաշվով հաղթահարել են վախը հայերի հանդեպ: Դա տեղի է ունեցել հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ երկու տասնամյակ վարած անվճռական, անհասկանալի, զիջումների հակված քաղաքականության արդյունքում:
Ավելին, այդ քաղաքականությունը վախեր է ներարկել նաեւ հայ հանրությանը, առաջացնելով անհեթեթ մտայնություններ ու դիրքորոշումներ հայկական պետականության ինքնիշխանության ու անվտանգության խնդիրների հանդեպ:
Ժամանակն է վերականգնել այդ գործոնը, որն ավելի կարեւոր է, քան սպառազինության ու մարդուժի քանակական տարբերությունը: Այդ տարբերությունը քառօրյա պատերազմում դեր չխաղաց՝ հայ զինվորը չեզոքացրեց այն իր քաջությամբ: Սակայն քանի դեռ այդ գործոնը չի վերականգնվել, մենք զոհեր ենք տալու, եւ ավելի ու ավելի շատ: Ադրբեջանը դրա առիթը տալու է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.