«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ), ով ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում և պատերազմի ամենաթեժ կետերում, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում մի շարք մանրամասներ է ներկայացրել պատերազմի, հայ զինվորների մարտական ոգու մասին:
Նրա խոսքով՝ իր այցը ՊԲ ոչ հերթական շրջայց էր, այլ կապված էր քառօրյա պատերազմի հետ, որի ժամանակ կարողացել է հայտնվել ինչպես ինքն է նշում իր զինվոր բալեքի կողքին:
«Ես հպարտանում ու հպարտություն եմ ապրում, որ 18 տարեկան զինվորի մարտական ոգին մշտապես տեղն է: Իրականում, եթե հայտարարվել ու հայտարարվում է զինադադար, ապա մենք երբեք էլ այն չենք ունեցել, քանի որ թշնամին մշտապես խախտել է պայմանավորվածությունը: Եթե մինչև այս քառօրյա պատերազմը մենք ունենում էինք մի քանի զոհ՝ ամսվա կտրվածքով, ապա այս ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվեց: Շատ մայրեր կորցրեցին իրենց բալեքին: Պատվով մահը՝ անպատիվ ապրելուց վեր է, քանի որ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մենք մեր մայրերին, մեր քույրերին ենք պաշտպանում: Եվ ահա իրական պատկերը: Այդ օրերին, երբ 18 տարեկան զինվորին օգնության հասան ազատամարտիկներն ու կամավորները, նրանց խնդրում էին չմիջամտել` ասելով, որ նրանք արդեն իրենց պարտքը կատարել են, հիմա հերթն իրենցն է:
Դրա վառ ապացույցն էր օրինակ՝ Մարատը, ով 5 տանկ խփեց, գնդապետ Մելքումյան Արարատը, ով տարբեր փորձություններով է անցել, մյուսները ևս՝ Նորայրը, Մարտինը, Հարութը և մյուս տղաները, ովքեր մինչև այսօր ծառայության մեջ են գտնվում և անցել են այդ ամենի միջով՝ հերոսներ են՝ բոլորը: Շարքային զինծառայողներն առհասարակ առաջին հերոսներն են, որովհետև կրակի տակ մնալը, կրակի միջով անցնելը մի աննկարագրելի բան է: Մենք, իրականում, չենք պատկերացնում, թե այդ զենքերը, որոնք կիրառել են մեր տղերքի դեմ, ինչեր են: Ու այդ ամենից հետո 18 տարեկան տղան չի լքում իր պոստը, խուճապի չի մատնվում, այլ հակառակը՝ շարունակում է կռվել՝ պաշտպանելով իր հայրենիքը: Տղաներն իրենց պոստի մեջ իրենց ու թշնամիներին պայթեցրեցին, բայց չհանձնվեցին»:
Տիկին Մարգարիտայի խոսքով, երբ ինքը պոստերից իջել է, գնացել հոսպիտալ՝ վիրավոր զինվորներին այցի՝ ունեցել է աննկարագրելի զգացողություններ:
«Ես բառեր չեմ գտնում, նկարագրելու այդ պահը, երբ վիրավոր զինվորն ինձ խնդրեց, որ կռանամ ու ինքն ինձ համբուրի: Երբ անգամ ոտքը կորցրած տղային հարցնում ես՝ ո՞նց ես, նա պատասխանում է. «Ես այս վիճակում էլ՝ պիտի շարունակեմ ծառայությունս»: Ոգու ցածրացում չկա, այլ հակառակը՝ մենք ունենք ոգու բարձրացում: Տա Աստված, որ չկրկնվի այս պատերազմը: Ինձ համար, ամենամեծ վախն այն է, որ մայրերը բալա կկանչեն:
Դրանից դաժան բան չկա: Ճիշտ է՝ կապրեն մայրերը, բայց դա մահվան հավասար ապրել է: Մայրը երբեք չի հաշտվում իր երեխայի կորստի հետ: Նրանց հնարավոր չէ մխիթարել: Ես դա ասում եմ իմ սեփական փորձից: Երբ ես դիքերում էի, ես ժպտում էի ու այնպես անում, որ տղաները զգային ջերմություն ու ես ինքս էլ զգում էի, որ թիկունքս բաց չէ»,-նշեց տիկին Մարգարիտան և թշնամուն սթափվելու կոչեր արեց,-«Ես ադրբեջանցի մայրերին կոչ եմ անում՝ ուշքի՛ եկեք, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր սրբավայրն ենք պաշտպանում, իսկ դուք՝ ձեր բալեքին եք կորցնում: Մենք մեր բալեքին կորցնում ենք, բայց գոնե գիտենք, թե ինչի համար, իսկ արդյո՞ք դուք գիտեք, թե ինչի համար եք կորցնում: Միշտ հարձակողական դիրք գրավելով` ինչի՞ եք ուզում հասնել: Գիտենք՝ ձեր ղեկավարության համար զինվորներն արժեք չունեն, իսկ մեզ համար՝ ամեն մի զինվորի մազը մեր կյանքն ու արևն է»:
Թղթակցի այն հարցին, թե ինչու է ադրբեջանական կողմը և մասնավորապես մամուլը հայերին, ովքեր քաղաքացիական հագուստով այցելում են դիրքեր, որակում որպես դիպուկահարներ, (նշենք, որ նրան ևս որակել էին որպես դիպուկահար) տիկին Մարգարիտան նշեց, որ նման գրառումներին երբեք ուշադրություն չի դարձնում, բայց ադրբեջանցիները թող այդպիսով գիտակցեն, որ մեր որդիների կիսատ թողածի համար կարող ենք դիպուկահար էլ դառնալ:
«Երբեք արյան գնով ձեռք բերածը մենք հետ տալու իրավունք չունենք: Մեկ թիզ հող չենք զիջի, պետք լինի՝ դիպուկահար էլ կդառնանք: Ես ինքս պատրաստ եմ՝ զենք վերցնել և խրամատում կռվել: Այդ նկարները պատահական չեն: Մենք այդպիսով ցույց ենք տալիս և ապացուցում, որ զոհվածի մայրերն ու այրիները պատրաստ են կանգնել զինվորի կողքին ու կռվել հանուն հայրենիքի»,-իր խոսքը եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.