Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ` անցած գիշեր հայկական հրետանու հարվածների հիմնական թիրախները Աղդամի շրջանի` Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում էին: Համենայն դեպս, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունների, հրետակոծության արդյունքում հիմնականում տուժել են հենց Աղդամի շրջանի բնակիչները: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության տվյալներով՝ անցած գիշեր հիմնական հարվածը հասցվել է Աղդամի շրջանի Չեմենլի, Զանգիշալի և Աֆեթլի գյուղերին:
Դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից` մարտերի ընթացքում նաև հեռահար հրետանի է օգտագործվում, ինչի անուղղակի ապացույցն այն հանգամանքն է, որ առնվազն 25 բնակելի տուն է ավերվել ռազմաճակատի ընդամենը մի քանի կիլոմետրանոց հատված ունեցող և մարտական գործողությունների գոտուց համեմատաբար հեռու գտնվող Աղջաբեդիի շրջանում: Այստեղ արձանագրված ավերածությունների մասին APA գործակալությանը պատմել է Աղջաբեդիի շրջանային վարչակազմի ղեկավար Շահին Մամեդովը:
Թարթառի (Թերթերի) շրջանին հասցված վնասը, ըստ ադրբեջանական իշխանության, անհամեմատ ավելի զգալի է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական հրետանին անցած գիշեր հարվածներ է հասցրել նաև 20 հազար բնակիչ ունեցող Թարթառ քաղաքին: Շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովի պնդմամբ` անցած գիշեր իրականացված հրետակոծությունների արդյունքում 58 բնակելի տուն է վնասվել: «Վնասվել է երկու դպրոց, մեկ խանութ և բամբակի մթերման մեկ կետ: Պայթեցվել է երկու էլեկտրական ենթակայան, ինչի հետևանքով Թերթերի շրջանի 20 գյուղեր հոսանքազրկվել են», — նշել է Մամեդովը` հավելելով․ — «Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից դատելով` անցած գիշեր տուժածների մեծ մասը Աղդամի շրջանից էին: Զինծառայողների մասին տեղեկատվությունը շարունակում է գաղտնի մնալ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա, ըստ ANS հեռուստաընկերության, անցած գիշեր ստացած վերքերից Աղդամի շրջանային հիվանդանոցում մահացել է Չեմենլի գյուղի բնակիչ Ֆամիլ Մուստաֆաևը: Կեսօրին մոտ տարածված տեղեկություններից համաձայն՝ զոհերի թիվը հասավ երկուսի․ APA-ի տվյալներով՝ շրջանային հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է նաև 67-ամյա Ալի Հուսեյնովը:
Գործակալության կայքում նաև կարճ տեսագրություն է տեղադրված, որում հստակորեն երևում է, թե ինչպես են համագյուղացիները վիրավորներից մեկին շտապօգնության մեքենայով տեղափոխում հիվանդանոց:
APA-ն այդ տեսանյութում նաև անուն առ անուն թվարկում է բոլոր վիրավորներին, որոնց թիվը, ըստ գործակալության, հասնում է յոթի: Նրանցից ամենաավագը 73, իսկ ամենակրտսերը` 30 տարեկան է:
Ուշագրավ է, ի դեպ, որ բոլոր վիրավորները տարբեր տարիքի տղամարդիկ են: Սեռային նման անհամաչափության պատճառները ադրբեջանական աղբյուրները չեն բացահայտում: Չի բացառվում, սակայն, որ շփման գծին հարող ադրբեջանական գյուղերի տարհանման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, գոնե կանանց և երեխաների մասով, որոշակիորեն համապատասխանում են իրականությանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.