Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակում է լարված մնալ: Ենթադրելով պաշտոնական հայտարարությունների ենթատեքստերից՝ այս գիշեր հայկական կողմը պատասխան հարվածներ հասցնելիս լուրջ վնասներ է պատճառել Ադրբեջանին: Ղարաբաղում եւս որոշ խաղաղ բնակավայրեր տուժել են հրետակոծություններից: Ունենք մեկ զոհ: Եվ չնայած այս ամենին՝ հայտարարված պատերազմ չկա: Մեր հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով երեկ կարծիք էր հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի հյուսիսարեւելյան սահմանում՝ պատերազմ է որ կա: «Չի կարելի այսպես։ Մարտահրավերը պետք է ընդունել եւ հաղթել։ Այլ տարբերակ չկա»,- գրել էր փորձագետը:
— Պարոն Մելիք-Շահնազարյան, երեկ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ որոշ դիրքեր, որոնք ապրիլի 1-ից հետո սկսված բլից-կրիգի հետեւանքով կորցրել էինք, մեր բանակին հաջողվել է հետ գրավել: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնական հերքում կամ հաստատում չստացավ: Ձեզ ավելի կոնկրետ տեղեկություններ հայտնի՞ են. մինչ ապրիլի 1-ը եղած դիրքային իրավիճակը վերականգնվե՞լ է:
— Տեսա, որ լրատվամիջոցներում նման տեղեկություններ կային, բայց ես նման տեղեկություններ չունեմ եւ անհամբեր սպասում եմ տարածված լուրերի պաշտոնական հաստատման կամ հերքման: Ակնհայտ է, որ գիշերը թեժ է եղել առաջնագծում, բավական ուժեղ հարվածներ են եղել, հիմնականում հրետանի է աշխատել թե հայկական կողմից, թե ադրբեջանական կողմից, բայց զորքի տեղաշարժման կամ սահմանային փոփոխությունների մասին որեւէ լուր չունեմ:
— Սա այն դեպքը չէ՞, որ եթե չի հերքվում՝ նշանակում է հաստատվում է:
— Անկեղծ ասած չէի ուզի ենթադրություններ անել: Ես ինձ համար մի փոքրիկ սկզբունք ունեմ. հատկապես պատերազմական իրավիճակներում լավատեսությունը միշտ պետք է փաստերով հաստատված լինի, չպետք է մեզ համոզենք, որ մի բան կա, հետո պարզվի, որ չկա ու հիասթափություն ապրենք: Ընդամենը ժամանակի հարց է, պետք է սպասել: Ես կարծում եմ, որ կամ կհաստատեն կամ կհերքեն:
— «Մարտահրավերը պետք է ընդունել եւ հաղթել»: Երեկ ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ մի այսպիսի նախադասություն կար: Ո՞ւմ է ուղղված ձեր այդ կոչը, ի՞նչ է դա ենթադրում:
— Կոչս ուղղված է Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանություններին, ինչպես նաեւ հասարակությանը: Ես այդ նույն գրառման մեջ նշել էի, որ խոսելով քառօրյա պատերազմի մասին կարծես թե մենք ինքներս ուզում ենք մեզ համոզել, որ պատերազմը եղել եւ ավարտվել է: Այնինչ տեսնում ենք, որ գործողությունները շարունակվում են եւ ամենատարբեր զենքերով փաստացի արկակոծում եւ հրետակոծում են հայկական բնակավայրերը, մարտական դիրքերը եւ մենք զոհեր ենք ունենում: Առաջին հերթին երեւի ֆիքսենք, որ այդ պատերազմը քառօրյա չէր. սկսվել է ապրիլի 2-ին, շարունակվում է մինչ օրս եւ ավարտվելու է միայն այն դեպքում, եթե կողմերից մեկը կարողանա հաջողության հասնել, այնպիսի հաջողության, որպեսզի մյուսը չշարունակի: Ես հուսով եմ եւ վստահ եմ, որ հայկական կողմն ունի նման պոտենցիալ այդ խնդիրները լուծելու: Այդ հույսերը եւ վստահությունը առաջին հերթին հիմնված են մեր ռազմաքաղաքական իշխանությունների վստահեցումների, հայտարարությունների վրա: Եթե այդպես է՝ պետք չի փորձել փակված համարել ապրիլյան պատերազմը: Դա այդպես չէ. պետք է ընդունել, որ իսկապես շարունակվում են մարտական գործողությունները եւ եթե շարունակվում են, ուրեմն պետք է հաղթել, այսինքն այլ տարբերակ պարզապես չկա:
— Այսինքն որոշ չափով դուք քննադատում եք պատերազմի կեսից հետ կանգնելու մարտավարությունը, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ի բանավոր համաձայնությամբ:
— Մենք տեսնում ենք, որ այդ համաձայնությունն այսօր չի գործում: Եթե չի գործում, դա գործողությունների մեկ որակ է թելադրում, եթե գործում է՝ մեկ այլ որակ: Հայկական կողմը բավական ակտիվ եւ ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանին այս գիշեր. եթե հետեւենք Ադրբեջանի սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, տեսակետներին, կտեսնենք, որ շատ ուժեղ գործողություններ են իրականացրել եւ լուրջ հաջողություններ են արձանագրել: Խնդիրը թերեւս քաղաքական կամ քարոզչական ձեւակերպումների մեջ է: Այսինքն այն, ինչ տեղի է ունենում սահմանին, դա պետք է կոչել իր անունով: Եթե պատերազմ է, ուրեմն պատերազմ է, չխուսափել այդ բառից:
— Սկզբում ասում էիք, որ սա բլից-կրիգի փորձ է, որը ձախողվել է, հիմա փաստորեն ասում եք, որ պատերազմ է: Ռազմական դաշտում իրավիճա՞կ է փոխվել ապրիլի առաջին օրերից հետո:
— Տեսեք, Ադրբեջանը սկզբում փորձում էր բլից-կրիգ անել, լուծել ռազմական շատ լուրջ խնդիր, հետո ուժեղի դիրքերից բանակցություններում հայկական կողմից որոշակի զիջումներ կորզել: Դա չհաջողվեց, բլից-կրիգի փորձը տապալվեց: Այնուհետեւ Ադրբեջանը փորձեց քարոզչական դաշտում շտկել այն ձախողումները, որոնք ունեցան ռազմի դաշտում: Փորձ արվեց ձախողումը որպես հաղթանակ ներկայացնել: Եվ երբ որ դա էլ չհաջողվեց, հայկական կողմը նախապայմաններ դրեց բանակցությունները շարունակելու համար, եւ ըստ էության հրաժարվեց առանց այդ նախապայմանների բանակցությունները շարունակելուց՝ Ադրբեջանին ոչինչ չէր մնում, քան նորից փորձել ռազմական ճանապարհով իրավիճակ փոխել եւ արդյունքներ ունենալ: Խոսքը այն գործողությունների մասին է, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը: Եվ քանի որ բլից-կրիգը չի հաջողվել, իսկ դա պատերազմի բաղադրիչներից մեկն է, հիմա փորձում են այլ ճանապարհներով իրենց ցանկացածը կյանքի կոչել:
— ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունը չհարգելու եւ խաղաղ բնակավայրերը շարունակաբար արկակոծելու, հրետակոծելու պարագայում հետեւանքների ողջ պատասխանատվույթունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Ի՞նչ է նշանակում սա, ի՞նչ է սպասվում՝ շարունակվելու պարագայում:
— Հիմա մենք տեսնում ենք, որ հայկական կողմը պատասխան գործողություններ է իրականացնում, որից տուժում են նաեւ ադրբեջանական բնակավայրերը: Տուժում են հիմնականում այն պատճառով, որ էդ թնդանոթները տեղակայված են հենց ադրբեջանական բնակավայրերում: Պարզ է, որ քաղաքացիական այս տարածնքրեը վնասելու եւ այլնի համար պատասխանատվությունը դրվում է հենց Ադրբեջանի ղեկավարության վրա, որովհետեւ նրանք են նախաձեռնում այդ ակտիվությունը եւ նրանք են իրենց թնդանոթները թաքցնում բնակելի տների ետեւում: Բայց եթե անկեղծ խոսենք, էսպես անընդհատ մեկը մյուսի վրա պատասխանատվությունը դնելու մոտեցումը ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Պետք է մտածել ոչ թե պատասխանատվության, այլ անվտանգությունը ապահովելու մասին: Մեր հիմնական դիրքոշորումը դա պետք է լինի:
— Եվ ի՞նչ է դա ենթադրում, ինչ պետք է արվի:
— Արդեն իսկ արվում է: Այն ինչ արվում է ռազմի դաշտում, ես դրա հետ կապված դժգոհություն չունեմ, ես դժգոհություններ ունեմ քաղաքական դաշտում իրերը իրենց անունով կոչելու հետ: Պետք է ֆիքսել, որ Ադրբեջանը փաստացի շարունակում է պատերազմական գործողությունները, դա փակված էջ չհամարել եւ քաղաքական գործողությունները համապատասխանեցնել դրան: Օրինակ, սկսել Արցախի միջազգային ճանաչման գործընթաց կամ նմանատիպ քայլեր: Այսինքն անընդհատ խստացնել դիրքորոշումները դիվանագիտական դաշտում, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները:
— Ի՞նչ է սպասվում այսօր, վաղը…Եթե ընդունում ենք, որ պատերազմ է, փաստորեն պետք է պատրաստ լինել նաեւ մոբիլիզացիայի: Այդ ամենը առաջիկա օրերին սպասվո՞ւմ է, թե ոչ:
— Անկեղծ ասած չգիտեմ ինչ որոշում կկայացվի Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների կողմից, բայց պարզ է, որ այն, ինչ տեղի է ունենում սահմանին՝ ավելի լուրջ մոբիլիզացիոն ռեսուրսներ է պահանջում: Չնայած այդ գնահատականները ավելի ճիշտ է ստանալ ռազմական ղեկավարությունից: Նրանք գիտեն, թե որքան մարդ է անհրաժեշտ ռազմի դաշտում, կա՞ն այդ մարդիկ, թե ոչ: Ինչ վերաբերում է սպասելիքների վերաբերյալ հարցին՝ անկեղծ ասած ես լավատես չեմ սպասումներում, կարծում եմ, որ այնուամենայնիվ էսկալացիան աճելու է, եթե դիվանագիտական դաշտում ինչ-որ փոփոխություն չլինի: Վերջին օրերին այդ փոփոխությունը չի եղել եւ մենք տեսնում ենք, որ ամեն գիշեր լարվածությունը գնալով աճում է սահմանին: Եթե նույն տրամաբանությամբ շարունակվի, բնականաբար մենք ամեն առավոտ արթնանալու ենք եւ կարդանք գիշերը տեղի ունեցած պատերազմի մասին լուրեր:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.