Մեծ Եղեռնի հարիւրամեակը վերանորոգ ուխտով հայ ժողովուրդը իր ամբողջական հատուածներով դրաւ նոր հրամայականի մը առջեւ։
1915ի Հայոց Ցեղասպանութեան մեր մէկուկէս միլիոն նահատակներու սրբադասումէն ետք, հայ ժողովուրդը իր հաւաքական ընդվզումն ու կամքը պէտք է արտայայտէ այնպիսի ազդու, բայց զուսպ միջոցներով, որոնք կրնան միջազգային համայնքի ուշադրութիւնը գրաւել եւ հայ ժողովուրդի անժամանցելի դատին նկատմամբ համակրանք ստեղծել։ Անտարակոյս, կը գտնուինք Հայոց Ցեղասպանութեան դարադարձէն ետք, թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ աշխարհացրիւ սփիւռքի մէջ հայ արդար դատի պահանջատիրութեան նոր հանգրուանի մը առջեւ։ Եղեռնի դարադարձը միայն կարելի է նկատել հանգրուան մը, բնականաբար դարձնելով զայն կիզակէտը միասնական ու ամբողջական պահանջատիրութեան։ Այլ խօսքով, պահանջատիրական պայքարը հայ ժողովուրդին, հանգրուանային ծրագրումով շեշտուի ազգապատկան ու եկեղեցապատկան կալուածներու եւ ինչքերու իրաւատիրոջ պահանջքով։
Հայ ժողովուրդի պատմական լեռնաշխարհի փոքր մէկ հողաշերտին վրայ գոյութիւն առած ու վերանկախացած հայրենի 25ամեայ պետութիւնը, վերջնական ոչնչացումէ փրկուած Սարդարապատի փառահեղ յաղթանակի շառաւիղով՝ միակ երաշխիքն է մեր ժողովուրդի գոյատեւման։ Սակայն, անաւարտ է հայ ժողովուրդին սրբազան առաքելութիւնը, անաւարտ է իր մեծ երազին իրականացումը ու անոր համար ալ խոր գիտակցութենէ բխող անժամանցելի որպէս հրամայական, մեր պահանջատիրական տեսլականը միշտ գերիվեր պէտք է նկատել։
Այսօրուան մեր սերունդն է ժառանգորդն ու պահանջատէրը մեր արդար դատին, ու անոր անխոնջ հետապնդումը մեր ազգային ամէնէն սրբազան նպատակը պիտի մնայ հայ ժողովուրդի պահանջատիրութեան։ 2016 թուականը հանգրուանային կարեւորութեամբ մը կ՛արժեւորուի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումով։ Հայկական լեռնաշխարհի անբաժան բայց անարդարօրէն բռնագրաւուած կարեւոր մէկ տարածքը, իր սեփականատիրոջ Արցախի ժողովուրդին արդար պահանջատիրութեամբ դարձաւ հայապատկան ու եղաւ բարգաւաճ։
25ամեայ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքը, այս օրերուն դարձեալ դարձած է թիրախը թրքաբարոյ ազերի պետութեան անիրաւ յարձակումներուն։ Բայց իր պապենական հողին կառչած հայորդին, զոհողութեամբ կը դիմագրաւէ ամէն դժուարութիւն իր սեփական տարածքը պաշտպանելով։ Այլընտրանք չունինք այլեւս, հայ ժողովուրդը բացայայտօրէն կանգնած է կարեւոր հանգրուանի մը առջեւ, ամբողջական պահանջատիրութեամբ տէր կանգնելու որպէս միակ իրաւատէրը մեր անժամանցելի դատին, ռազմավարական հեռանկարային գործելակերպի պատրաստութեամբ։ Ստեղծագործ ժողովուրդի մը դէմ ազգաջինջ անհետացումը կարելի չեղաւ իրականացնել ազգովին. ուրեմն, պէտք է մնալ պահանջատէրը մեր ժողովուրդին վիճակուած արդար իրաւունքներուն։
Արա Ահարոնեան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.