«Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակել է տեղեկություններ ԼՂ հակամարտության կարգավորման մասով Ռուսաստանի ունեցած մտադրությունների և ավելին՝ ծրագրերի մասին։ Ըստ թերթի՝ ՌԴ նախագահ Պուտինն առաջիկայում անձամբ կզբաղվի հակամարտության կարգավորման գործընթացով և կփորձի կողմերին բերել հետևյալին՝ հայկական կողմը տարածքներ կվերադարձնի Ադրբեջանին, Ադրբեջանը դրա դիմաց համաձայնություն կտա ԼՂ կարգավիճակին և խաղաղապահ ուժերի տեղակայմանը։
Ըստ էության, ռուսական այս ծրագիրը նոր չէ։ Նախորդ տարի աշնանն այս մասին գրում էր մեկ այլ ռուսական թերթ՝ «Կոմերսանտը»։ Նախորդ տարի այդ ժամանակահատվածում էլ ՌԴ-ն բավական ակտիվ էր ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, սեպտեմբերի 1-ին Լավրովը այցելել էր Ադրբեջան, հետո հաջորդել էր Բաքու ռազմական սադրանքների ակտիվ շրջան, հրետակոծվել էին ՀՀ Տավուշի սահմանի անմիջական շփման գոտուց հեռու բնակավայրերը, անգամ Նոյեմբերյան քաղաքը, եղել էր նույնիսկ քաղաքացիական զոհ։ Հետո Լավրովը եկավ ՀՀ, ադրբեջանական կողմը սկսեց հայտարարել, որ Մոսկվան առաջարկներ ունի։ Հայկական կողմը հերքում էր, իսկ Մոսկվան՝ լռում։ Մինչև տեղի ունեցավ Սիրիայի սահմանին ռուս-թուրքական միջադեպը, և այն լուրջ ճգնաժամ առաջացրեց թե՛ ռուս–թուրքական հարաբերությունում և թե՛ ռուս֊ադրբեջանական, քանի որ Բաքուն չէր կողմնորոշվում, թե ում կողմը պետք է կանգնել։
Այսօր ահա պատմությունը կարծես թե կրկնվում է քառօրյա պատերազմից հետո, կրկին Լավրովը Բաքու և Երևան վոյաժի մեջ է, կրկին ռուսական մամուլը առաջ է բերել ռուսական պլանը, և կրկին այդ կապակցությամբ դեռևս չկան պաշտոնական մեկնաբանություններ։ Միայն թե այս անգամ առկա է մի նրբություն։ Եթե նախորդ տարի աշնանը ռուսական ակտիվ ջանքը կոտրվեց ռուս-թուրքական լարումով, օդանավային միջադեպով, ապա այսօր արդեն ռուսական նոր ջանքը տեղի է ունենում արդեն իսկ այդ իրողության պայմաններում, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նոր փորձը Մոսկվան, ըստ էության, առնվազն փորձած կլինի ադապտացնելնոր իրավիճակին։ Միաժամանակ ակնհայտ է, որ Բաքվի համար որոշակիորեն նվազել է Ռուսաստան, թե Թուրքիա դիլեման, և այս առումով կարծես թե գտնվել է միջանկյալ ինչ-որ իրավիճակ։ Եվ սա, իհարկե, առաջացնում է մտահոգություններ այն կապակցությամբ, թե այս անգամ ինչը կտապալի ռուսական ակտիվ ջանքը և ռուսական պլանի իրագործումը։
Թե ով կտապալի՝ կարող ենք ենթադրել, գուշակել, կանխատեսել, սակայն մի բան հստակ է, թե ով է պարտավոր տապալել այդ պլանը։ Դա պարտավոր են անել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մարդիկ, ովքեր ունեն այդ երկու հայկական պետականությունների հանդեպ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտավորություններ։ Դրանք ՀՀ և ԼՂ իշխանություններն են, որոնք պարտավոր են տապալել այն պլանը, որը ներկայացվում է, փաստորեն, վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ։
Միևնույն ժամանակ իշխանություններից այդ պարտավորությունների կատարումը պարտավոր են պահանջել մարդիկ, ովքեր պատասխանատվություն ունեն ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության և կայուն զարգացման հանդեպ, ովքեր չունեն դրա վերաբերյալ իրավական պարտավորություն, սակայն ունեն քաղաքական և քաղաքացիական պատասխանատվության համարձակություն։ Դրանք առաջին հերթին ՀՀ քաղաքական ուժերն են, որոնք, սակայն, այս հարցում առայժմ լուռ են»:
«Ժողովուրդ»
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.