Ապրիլյան չորսօրյա պատերազմից կես ամիս անց շարունակում է անհայտ մնալ կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի ճակատագիրը:
Նրա հետ կապված որեւէ տեղեկատվություն չունի ոչ ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը, ոչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Որեւէ նորություն չկա: Եթե լինի՝ դուք առաջինը կիմանաք, չկա որեւէ նոր բան…մի շտապեք, մի շտապեք»,- մեզ հետ զրույցում ասաց Քոչարյանը:
«Որեւէ նոր բան չկա: Հակառակը՝ լռություն է տիրում այդ դաշտում»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Օդում կախված է շարունակում մնալ տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմում մեկ հայ զինծառայողի դի կա եւ եթե հաստատվի՝ կփոխանցվի հայկական կողմին: Ինչպես հայտնի է՝ ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ այդ դին ոչ թե հանձնվելու է, այլ փոխանակվելու: Բայց քանի որ հայկական կողմում ադրբեջանցու դի չկար՝ փոխանակում չէր կարող լինել, ուստի պարզ չդարձավ՝ այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենալու Ադրբեջանում գտնվող դիակի հետ:
Քոչարյանն ու Ալավերդյանը այս կապակցությամբ որեւէ նորություն չունեն: Լռություն է պահպանում նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որ դիակի մասին տեղեկատվությունը փոխանցել էր Գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովին:
Մինչդեռ Գաբոյանի հարազատները, ոմանք Ղարաբաղում, ոմանք Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, շարունակում են րոպե առ րոպե սպասել տեղեկատվության:
Եղբորորդու մասին տեղեկատվություն հայթայթելու նպատակով Ղարաբաղ մեկնած Սեյրան Գաբոյանը Թալիշից մեզ փոխանցեց, որ ոչ ոք իրենց ոչինչ չի ասում: «3 եղբայրներով Թալիշում ենք: Ոչ մի նորություն չկա: Կարմիր խաչը բանակցությունները գաղտնի է պահում դիակի հետ կապված բանակցությունները, իսկ մենք ուրիշ աղբյուր չունենք տեղեկություն իմանալու: Մեզ ասել են, որ այսօր պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչները չեզոք գոտում ինչ-որ գործողություններ իրականացնեն: Տեսնենք, եթե այսօր էլ որեւէ բան չպարզվի՝ երեւի գնանք տուն, սպասենք»,- ասաց Սեյրան Գաբոյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, ապրիլի 17-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել էր շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռևս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները:
Աղբյուրը armtimes.com
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.