Ինչպես հայտնի է, Մոսկվայի դատարանը հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Հիշեցնենք,որ նա մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ:
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել առ այն, որ բարերարի կյանքին վտանգ է սպառնում ռուսական բանտային պայմաններում, քանի որ նա տառապում է մի շարք ծանր հիվանդություններով: Ապրիլի 19-ին՝ ժամը 13.00-ին, նախատեսվում է ակցիա՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Past.am-ի հետ զրույցում նախաձեռնողներից Արմեն Մկրտչյանը նշեց, որ մեկ տարուց ավելի ձգվող դատավարությանը ողջ հասարակությունն ուշադրությամբ հետևում է:
Մկրտչյանի խոսքով՝ դատավճիռը բազմաթիվ քաղաքացիների զայրույթն է առաջացրել, որովհետև, ըստ մեր զրուցակցի, այս պատերազմական դրության մեջ Լևոն Հայրապետյանը պետք է Արցախին և հայ ժողովրդին:
«Դա շատ վտանգավոր քայլ էր՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ: Չգիտեմ՝ որքանով է հասարակությունը ծանոթ Հայրապետյանի ծրագրերին, բայց նա հանդես է եկել Արցախում ծնելիության աճին միտված քայլերով: Հիշո՞ւմ եք 700 զույգերի պսակադրությունը, դրանից հետո Ռազմական ակադեմիայի ստեղծման նախաձեռնություն արեց, Գանձասարի հետ կապված բազմաթիվ ծրագրեր, այսինքն՝ Լևոն Հայրապետյանը մարդ է, ով Արցախին կենդանություն ու շունչ է տվել և շարունակում է տալ: Հենց այս պահին մարդու հանդեպ կալանավորման որոշում կայացնելը, փաստորեն, Արցախի «մեջքը» կոտրելու պես մի քայլ դարձավ»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Ապրիլի 19-ին ակցիայի մասնակիցները հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց և շարժվելու են արտգործնախարարություն, հետո Ռուսաստանի դեսպանատուն:
«Այդ երկու կառույցներին որոշել ենք նամակներ հանձնել: Արտգործնախարարությանը, որովհետև այդ «կորած» կառույցը պետք է առաջինն արձագանքեր և ձայն բարձրացներ խնդրի շուրջ, սակայն այս դեպքում, ինչպես մյուս խնդրահարույց դեպքերում, արտգործնախարարությունը «գետնի տակ» է անցել: Մեր պահանջն է, որպեսզի նրանք իրենց ռուս գործընկերներին դիմեն, իսկ Ռուսաստանի դեսպանատանն ուղղված մեր պահանջն է լինելու վերացնել կալանավորման որոշումը և Լևոն Հայրապետյանին ազատ արձակել»,- նշեց Ա. Մկրտչյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.