Ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 4-ին մոտ, հրաման տրվեց՝ պաշտպանվել եւ հետ վերցնել մեր դիրքերը. տղաների մտքին մի բան էր՝ մեր հողերը հանկարծ չտանք, հետ վերցնենք, իսկ հակառակորդն արդեն վերցրել էր մեր դիրքերը:
Արցախում 21 ամսվա ժամկետային զինծառայող Համբարձում Վարդանովն է «Առավոտին» պատմում. խոսում է շատ ցածր ձայնով, ոնց որ չուզենա պատմել, համեստություն է անում, ամաչում է իր կռվի մասին խոսել, ասում է՝ դե, զինվոր ենք, մեր պարտքն էինք կատարում: «Հակառակորդը միանգամից եկավ, միանգամից պատերազմը սկսվեց: Առաջին վայրկյանից նռնակներ էին նետում, մեր զինվորներից մեկը լուրջ վնասվածք ստացավ, ոտքը կորցրեց, մինչեւ իջեցրեցինք կացարան, առաջին բուժօգնությունը ցույց տվեցինք, ու երբ հասկացանք որ հակառակորդը մեր տարածքում է՝ խրամատում, էլ չկարողացանք գնալ մեր տեղը, որտեղից, որ պիտի կռիվ տայինք: Սկսեցինք մեր կացարանի մոտից հակառակորդի հետ կռվել: Իրենք բարձր տեղ էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր: Իրենք էլ հսկում էին բոլոր ճանապարհները, ոչ մեկ չէր կարողանում զինամթերք բերել: Հետո մեր սպաները եկան, վիրավորներից մեկին հանեցին դիրքից, ու էլ ոչ մեկ չէր կարողանում դիրքին մոտ գնալ, մենք որքան կարողանում՝ կռվում էինք»,- պատմում է Համբարձումը: Զինվորն ասում է՝ հակառակորդը զինամթերքի պակաս չուներ, անընդհատ կրակում էր, անընդհատ նռնակ նետում, ականանետում, ու երկար ժամանակ այդ ամենը չէր վերջանում, իսկ մեր զինվորների մոտ զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էին հնարավորինս քիչ կրակել, բայց դիպուկ ու արժանի հակահարված տալ: Բայց եկավ մի պահ, որ մերոնց փամփուշտները վերջացան: Համբարձումի զինվոր ընկերները զոհվել էին, վիրավորներ էլ կային. «7 հոգով էինք մնացել դիրքում, մեկ էլ լույսը բացվեց, տեսա՝ 3-ով էինք կռվում, մեր մի քանի ընկերների մասին էլ տեղեկություն չիմացանք՝ զոհվե՞լ են, չգիտեմ, նրանք անշարժ պառկած էին»:
Կռվի մասին Համբարձումը երբեք չի մոռանա, հազիվ 20-ամյա այս տղան, որը մի քանի ժամում մի քանի տարով մեծացավ, հասուն տղամարդու պես ասում է՝ էլի գնալու եմ շարունակեմ ծառայությունս: Հիմա Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում. ծոծրակի բազմաբեկորային վնասվածք ունի. «Լուրջ բան չի, լավանամ՝ կգնամ ծառայության»: Համբարձումը պատմում է, որ հակառակորդին 100-150 մետրի վրա է տեսել. նրանք երիտասարդ զինծառայողներ չէին. «Թուրքի դիակներ էլ տեսա, բոլորն էլ մեծ մարդիկ էին»: Մինչ պատերազմական գործողությունները, ինչպես պատմում է Համբարձումը, հակառակորդը պարբերաբար անօդաչուներ էր ուղարկում՝ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային: Զինվորն ասում է. «Շատ պրոֆեսիոնալ սարքեր էին, որ կրակում էինք՝ չէր հասնում դրանց»: Հետո շարունակում է. «Մենք անհամաչափ սպառազինությամբ էինք կռվում»:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 4-ի մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայող 19-ամյա Միքայել Սահակյան: 19-ամյա Միքայել Սահակյանը Համբարձումի հետ նույն հոսպիտալում է բուժվում, տարբեր գումարտակներում են ծառայել, բայց հոսպիտալում արդեն ընկերացել են. դե, խոսակցության թեման հիմնականում 4-օրյա պատերազմն է: Միքայելն էլ համեստություն է անում, ընկերոջ պես ցածր ձայնով է խոսում, ամաչելով, հազիվ էինք լսում՝ ինչ է ասում: Նա ասում է՝ երբ իմացավ, որ զինծառայությունը Ղարաբաղում պիտի կատարի, առաջինը մտածել է. «Երանի «պոստավայում չաստում» ծառայեմ, ուզում էի անպայման դիրքեր գնամ»:
9 ամսվա զինծառայող Միքայելը հիշում է՝ ապրիլի 2-ին տագնապով զինվորներին բարձրացրեցին պաշտպանություն իրականացնելու համար. հավելյալ ուժ էր պետք, պիտի մյուս տղաներին օգնեին՝ մեր դիրքերն էլ հետ վերցնեին: «Պիտի հակահարված տայինք, հակառակորդը ականանետում էր, հա խփում էին, մենք մտածում էինք՝ դիրքերը հետ բերենք: Ամսի 4-ի երեկոյան որ գնացինք մեր մշտական տեղը, սկսեցինք կռիվ տալը, հակառակորդը մեծ տրամաչափի զենքերով էր խփում: Վիրավորվեցի, ձեռքիս հատվածում եւ կրծքավանդակում բեկորային վնասվածքներ են: Վիրավորվելուց հետո բերեցին հոսպիտալ: Հա, ես էլ, մյուսների պես, լավանամ, պիտի գնամ շարունակեմ ծառայությունս»:
Այսքանից ավելի բան չուզեց զինվորը պատմել, ասում է՝ ի՞նչ պատմեմ, կռիվ է, պիտի կռվենք, մեր հողերն են՝ պարտք է՝ պիտի պաշտպանենք: Հատուկ նշանակության խմբից՝ Վաչագան Վարդազարյան: Ղարաբաղա-ադրբեջանական Պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանի հետ էլ Երեւանի զինվորական հոսպիտալում զրուցեցինք. հատուկ նշանակության խմբի նպատակն էր կասեցնել հակառակորդի տանկային հարձակումը, հետ վերցնել մեր դիրքերը: «Նկարագրելն անհնար է, թե ոնց էին խփում նրանք, անընդհատ, անդադար խփում էին: Հակառակորդի արկը պայթեց մեզ վրա, մենք վիրավորներին հանեցինք: Հետո այստեղ՝ հոսպիտալում իմացա, որ խմբից մեր 3 լավ ընկերները զոհվել են, սարի պես տղաներ էին, սարի պես: Խմբից 3-ն էլ Ղարաբաղի հոսպիտալում են, լավ են արդեն, խոսել եմ հետները»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.