Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում հաստատակամություն հայտնեց մաքրելու մայրաքաղաքը տարիներ շարունակ անավարտ մնացած կիսակառույց շինություններից:
Նա տեղեկացրեց, որ վերջերս քաղաքում գտնվող բոլոր կիսակառույց շենքերի կառուցապատողներին ուղարկվել է համապատասխան գրություն, որպեսզի քաղաքապետարանի հետ հստակ ժամանակացույց կազմվի և ավարտվի շինարարությունը:
Մասնավորապես. «Չոր խնդիր է դրված, որ քաղաքը չի կարող տարիներով սպասել: Սա այն վայրն է, որտեղ պետությունը չի կարող սպասել և կարող է հանրային գերակա շահ ճանաչել, եթե նրանք համաձայնության չգան»,- ի նկատի ունենալով «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում կիսակառույց շենքի սեփականության իրավունքը վիճարկող կողմերի տարիներ շարունակ ձգձգվող համաձայնության գալու խնդիրն, ասաց գլխավոր ճարտարապետը:
«Ցանկություն ունեմ (չգիտեմ` որքանով է ռեալ) վերականգնել նախկինում Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակում գտնվող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որը խորհրդային տարիներին քանդվեց և դրա տեղում սկսվեց այդ հյուրանոցի շինարարությունը»,- ասաց Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանը ցավոտ համարեց Երիտասարդական պալատի հարցը: Իհարկե սա այն կառույցը չէ, որի համար կարելի է գրաֆիկ, կամ վերջնաժամկետ սահմանել: Սարգսյանը նշեց, թե այս պահին հնարավոր չէ ասել, ե՞րբ պալատի տեղում կսկսվի և կավարտվի շինարարությունը:
«Այդ ուղղությամբ ճապոնացի ճարտարապետի նախագծով մրցույթներ են անցկացվել, հաղթողներ են եղել, սակայն դեռ պարզ չէ` այդ տեղում ե՞րբ կկատարվի շինարարությունը»,- ասաց ճարտարապետը:
Մեկ այլ նպատակի մասին. Նախատեսվում է Սարյան փողոցից անցում բացել դեպի Սրբ. Զորավոր եկեղեցի: Սարգսյանի խոսքով` խորհրդային տարիներին հարակից հատվածում կառուցված բարձրահարկ շենքերի պատճառով դեպի եկեղեցի անցումները խցանված են, և այն գերեվարված վիճակում է: «Մի քիչ դժվար խնդիր է, բայց այն դրված է մեր առջև»,- ասաց ճարտարապետը:
Սրբ. Զորավորը Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ — դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.