Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում մերժվեց՛՛Հրապարակ՛՛ թերթի վերաքննիչ բողոքն ընդդեմ Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով օրաթերթին պարտադրվում էր ՛՛Հանրությունն ուզում է իմանալ՛՛ հոդվածը հանել կայքից և հերքում տեղադրել։
«Հայկական Վարկած» -ի հետ զրույցում Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռն ընդեմ «Հրապարակ» օրաթերթի: Նախարարի կնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն ասաց, թե ինքը վստահ էր, որ վերաքննիչ դատարանը կմերժի բողոքը: Կարեն Մելժումյանն ասաց նաև, որ լրատվամիջոցը զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը, թեպետ դրա հնարավորությունն ուներ:
«Հայկական Վարկածը» որոշեց զրուցել նաև հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանի հետ. «Առաջին ատյանի վճռով մեզ հերքման անորոշ մի տեքստ է պարտադրվում և աբսուրդ քայլ՝ հանել հոդվածը կայքից։ Զրպարտության դեմ պաշտպանության միջոցներում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նման բան չի նախատեսում։ Այսպես են վարվել նացիստները, ոչնչացնելով, այրելով գրքեր։ Կայքից հանելը էլեկտրոնային դարում դրան համարժեք միջոց է։ «Հրապարակի» ներկայացուցիչները վերաքննիչի նիստերին չեն ներկայացել, քանի որ վերաքննիչ ատյանից չենք սպասում արդար որոշում։ Չենք կարծում, որ ՀՀ որևէ դատավոր կհանդգնի վճիռ կայացնել Սերժ Սարգսյանի նախարարի դեմ։ Ներպետական դատական ատյաններում ներկա ստանալը մեզ անհրաժեշտ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 21-ին «Հրապարակ»-ը տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությունը, նաև 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել: Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, ինչը ևս տեղ է գտել հոդվածում: Սակայն Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը համարել է, թե լրատվամիջոցը զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը:
Ռ.Ա.
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.