Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Աբովյան փողոցում` «Փարիզյան սուրճ» սրճարանից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 42-ամյա «Հոլանդայի Էդո» մականվամբ Էդուարդ Ազատի Թորոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2013 թ.-ի նոյեմբերից Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից հետախուզվում էր` ՀՀ քր. օր.-ի 34.104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ և 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» հատկանիշներով:
«Հոլանդայի Էդո» մականվամբ սպանության փորձի կասկածյալը 2013-ի նոյեմբերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի վրա գործող Պարմա առևտրի կենտրոնում ակնհայտ լկտի ու խուլիգանական դրդումներով խանութի ներսում դաժան ծեծի էր ենթարկել հարկային ծառայության օպերլիազոր 37-ամյա Արմեն Փիլոյանին, որից հետո դիմել էր փախուստի: Նրա կատարած լկտի ու անմարդկային դաժանությամբ զուգորդված արարքը տեսաձայնագրվել էր խանութում տեղադրված տեսախցիկներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2013 թ.-ին բավարարել էր քննիչի միջնորդությունը և Է.Թորոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որոշում էր կայացվել նրա նկատմամբ կիրառել որպես խափանման միջոց` կալանքը:
«Հոլանդայի Էդո» մականվամբ հետախուզվողի մոտ չէր բացառվում, որ լիներ հրազեն ու եթե 6-րդ գլխավոր վարչութոյան աշխատակիցները չգործեին պրոֆեսիոնալ, ճիշտ և օպերատիվ, ապա հնարավոր էր` նա կամ դիմեր փախուստի, կամ էլ գործի դներ հրազենը, սակայն զննությամբ վնասազերծման պահին նրա մոտ հրազեն չի եղել:
Մինչ հանրապետությունում նշվում է Քրիստոսի հրաշափառ հայտնությունը` ժողովրդին հայտնի` Զատկի տոնը` ոստիկանությունը հայտնաբերեց ու վնասազերծեց առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող կասկածյալին, մինչդեռ ժամանակին համացանցում կարծիքներ էին հայտնում , որ ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվողին չի բռնի, քանի որ ինքը քաղաքում հայտնի «Հոլանդայի Էդոն» է:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.