«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա մարտի 1-ին կախված հայտնաբերված կալանավոր Մխիթար Սարգսյանը, որը նույն խցում է եղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ, կնոջը` Սաթենիկ Հովսեփյանին վստահեցրել է, որ ինքը Գասպարիին «մատով չի կպել»:
«Պատմեց, ասեց` ես քնած էի, Գասպարին գոռաց, ղժաց, բոլորը եկան, լցվեցին խուցը, աղմուկ բարձրացավ, հետո Գասպարին մի տասը հոգուս մատնացույց արեց, ասեց` իրանք ծեծել են ինձ ու տարան բոլորիս: Հեռախոսով ճղվում էր, ասում էր` ես չեմ կպել էդ մարդուն, ինձ ամեն օր տանում են քննության, ստիպում են, թե դու ես արել, ասում են` չորսից հինգ տարի հոդված ունես, եթե խփել ես»,- պատմեց մահացածի կինը:
Սաթենիկ Հովսեփյանը, որ ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել, համոզված է, որ նա ինքնասպանություն չէր գործի: Նրա համար կատարվածն անհասկանալի է, կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են այն բանի համար, որ հրաժարվել է խոստովանել չարած արարքը:
«Ասեցի` հանկարծ չստորագրես ոչ մի թուղթ, ասեց` մենակ իմ դիակի վրայով կստորագրեմ»,- պատմեց կինը:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, մինչդեռ, պնդում է, որ Մխիթար Սարգսյանն ու էլի մի քանի կալանավորներ իրեն խոշտանգել են, պարզապես Մխիթարը անհամեմատ ավելի պասիվ է եղել, չի կատարել իրեն ծեծելու հրահանգները, այդ պատճառով էլ նրան սպանել են:
«Մյուսներին առանձին դրվագներով հիշում եմ, բայց իրեն` ոչ: Ինքը ամենապասիվն էր: Ինքը միայն հայհոյել է: Կարծում եմ` հենց դրա համար էլ սպանել են, հետո կախել, որ թվա, թե ինքնասպանություն է կատարել»,-NEWS.am-ին ասաց նա:
Գասպարիին խոշտանգելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Նա ՀՔԾ-ում արդեն հարցաքննվել է այս գործով:
Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր: Քննության պաշտոնական վարկածով՝ Մխիթար Սարգսյանն ինքնասպանություն է գործել: Նրան ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.