Եվ այսպես՝ Վարդան Օսկանյանը հաստատեց, որ մտադիր է մոտ ապագայում կուսակցություն ստեղծել, ու միաժամանակ հայտարարեց, որ «Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի»։ Բայց իրականում, իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում։ Որովհետև անկախ նրանից՝ այդ կուսակցության թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է, թե ոչ՝ Վարդան Օսկանյանի պատասխանը երկու դեպքում էլ նույնն էր լինելու։
Իսկ ինչո՞ւ է այդքան կարևոր Ռոբերտ Քոչարյանի հնարավոր մասնակցության հարցը։ Որովհետև Քոչարյանի «պապայությամբ» ստեղծված ուժն ու Վարդան Օսկանյանի սեփական նախաձեռնությամբ ստեղծված կուսակցությունը, մեղմ ասած, տարբեր քաշային կատեգորիաների խաղացողներ են։ Քոչարյանն, ըստ շրջանառվող տեղեկությունների, ունի գործնականում անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ու բազմաթիվ թաքնված համակիրներ՝ իշխանական համակարգում, մինչդեռ Վարդան Օսկանյանը «մաքուր» քաղաքական գործիչ է՝ առանց մեծ ռեսուրսների, առանց լուրջ թիմի, ու մեր մեջ ասած՝ երբեք էլ իշխանությունների ներսում (քրեաօլիգարխիկ համակարգում) որպես յուրային չի ընկալվել։ Բայց խնդիրր միայն ռեսուրսները չեն։
Բանն այն է, որ նոր ստեղծվելիք կուսակցության հետագա դերակատարումն էլ է կախված նրանից՝ Քոչարյանը կապ ունի՞ այդ կուսակցության հետ, թե՝ ոչ։ Վերջին հաշվով, կուսակցությունն ընդամենը գործիք է, և նույն գործիքը կարելի է ծառայեցնել տարբեր (անգամ՝ տրամագծորեն հակադիր) նպատակների։ Ու քանի որ այս հարցում առայժմ հստակության չկա, փորձենք երկու տարբերակներն էլ քննարկել։
1. Կուսակցության թիկունքում, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն է, ու հենց նա էլ փաստացի ղեկավարելու է նորաստեղծ ուժը։ Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ դա նրա ինչի՞ն է պետք։ Միակ պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ու դրա համար ձգտում է խորհրդարանում ունենալ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը (նա շատ լավ հասկանում է, որ ընտրությունների միջոցով առաջինը դառնալ չի կարող)։ Իսկ դա նրան պետք է իր և մերձավորների հայաստանյան բիզնեսներն ապահովագրելու համար։ Տևական ժամանակ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով այդ հարցը կարծես թե լուծել էր, բայց իրավիճակը փոխվել է, և Քոչարյանին նոր ուժ է պետք։ Եթե դա այդպես է, ապա Վարդան Օսկանյանը, որպես «ցուցանակ», շատ ճիշտ է ընտրված: Այլ հարց է, որ այդ դեպքում կուսակցության դերակատարումն է, մեծ հաշվով, բացասական լինելու, որովհետև նորաստեղծ կուսակցությունն աշխատելու է ընդդիմադիր էլեկտորատի վրա, պարզ ասած՝ ընդդիմությունից է ձայներ «փախցնելու»: Ու եթե հաջողվի հւորհրդարանում «պատվավոր երրորդ տեղը զբաղեցնել»՝ դա Հայաստանի համար որևէ դրական հետևանք չի ունենալու (չմոռանանք, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանին դարձրել նախագահ)։
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.