«Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 10-ին, աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախագահները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկելու են մասնավորապես իրադրությունը Ղարաբաղի հակամարտության գոտում, կողմերի միջեւ ռազմական հավասարակշռության հարցը, Հայաստանին սպառազինության նորագույն համակարգերի մատակարարումը, ինչպես նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները, Մերձավոր Արեւելքին վերաբերող խնդիրներ եւ այլն:
Ըստ ամենայնի՝ նախագահներն այսօր խոսելու են նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագնի մասին: Ու թեեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ գազի սակագինը երկրի սահմանին չի նվազելու, այլ մնալու է 165 դոլար 1000 խ/մ-ի համար, Ալեքսանդր Սկակովը միանգամայն հնարավոր է համարում, որ ռուսական կողմը ինչ-որ զիջումների գնա այդ հարցում:
Իսկ կքննարկվե՞ն արդյոք Ռուսաստանի վերջին վիճահարույց գործողությունները Հայաստանի հանդեպ, մասնավորապես՝ Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի, հետո էլ ռազմական տվյալների հրապարակումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասին: Սա չի՞ վնասում երկկողմ ռազմավարական հարաբերություններին: Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Սկակովն ասաց. «Ըստ իս՝ այդ հարցը չի քննարկվի: Կքննարկվեն ավելի լուրջ հարցեր, մասնավորապես՝ ուժերի հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ այն, որ որեւէ մեկը չգայթակղվի եւ չփորձի լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով: Տվյալ դեպքում նկատի ունեմ Բաքվից հնչող որոշ ռեւանշիստական մտքերը»:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավելի մեծ կարեւորություն է տալիս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի «խայտառակ հրապարակմանը» հայկական զինված ուժերի ռազմական ներուժի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ղարաբաղյան խնդրի այսօրվա քննարկման հիմք է հանդիսացել ոչ միայն այդ հրապարակումը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը` Թբիլիսիում ղարաբաղյան հարցի քննարկման մասին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությանը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ 28+1 ձեւաչափով, ինչպես նաեւ Ռուսաստանի ծրագիրը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ:
«Ռուսաստանը ամառվանից ունի գործողությունների դիմելու ժամկետներ: Ի՞նչ գործողություններ են՝ պարզ չէ, բայց որ ՌԴ ԶՈւ հարավային օկրուգը տեղափոխվել է Հայաստան՝ ակնհայտ է: Հայաստանը քաղաքական առումով կիսում է Մոսկվայի դիրքորոշումները, բայց Մոսկվան այլ պլաններ եւ ակնկալիքներ էլ ունի, որոնք տեղի են ունենալու Սեւ ծովում: Ակնհայտ է, որ այս ամենում Հայաստանը դառնում է տարածք տրամադրող երկիր: ՌԴ-ն փորձում է Հայաստանը մասնակից դարձնել այս խոշորագույն ավանտյուրային: Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»,- այսօրվա ասուլիսում նշել է Ստյոպա Սաֆարյանը»:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.