Արդեն քանի տարի է՝ մարտի 1-ին ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպում (կամ հավաք-երթ), հարգում 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը և խոսում ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Իսկ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները, չգիտես ինչու, որևէ կերպ չեն նշում մարտի 1-ը։ Չնայած՝ չի իմացվի, գուցեև երեկոյան թաքուն հավաքվում են մի տեղ ու նշում իրենց հաղթանակը, բայց խոսքը հրապարակային միջոցառումների մասին է։ Վերջին հաշվով՝ տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ամեն տարի մարտի 1-ին հաղթանակի զորահանդես անցկացնեին՝ սպեցնազով, օլիգարխների թիկնազորներով, վարձու մարդասպաններով, հայտնի չէ որտեղից բերված ջոկատներով, կեղծ ցուցմունքներ տվողների ու պնակալեզ մտավորականների դասակներով և այլն։ Չէ՞ որ իրենց համար դա հաղթանակի օր է՝ այդ օրը իրենք հաղթեցին Հայաստանի ժողովրդին ու մինչև հիմա վայելում են այդ հաղթանակի պտուղները։
Իսկապես տարօրինակ բան է ստացվում։ «Պաշտոնական վարկածի» համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին «մութ ուժերը» փորձում էին ապակայունացնել Հայաստանը, բայց իշխանություններն, իբր, բավականաչափ վճռականություն ունեցան և կարողացան կտրուկ քայլերի միջոցով պահպանել ներքաղաքական կայունությունը։ Այսինքն՝ լավ բան են արել: Հարց է ծագում՝ բա եթե լավ բան են արել, ինչո՞ւ մինչև հիմա որևէ մեկը չի ստանձնել այդ «լավ բանի» պատասխանատվությունը։ Ռոբերտ Քոչարյանը կարող էր, չէ՞, տղամարդու նման ասել՝ այո՛, ես եմ համակարգել բոլոր գործողությունները, ես եմ հրամայել ուժ կիրառել «օտարերկրյա մութ ուժերի գործակալների» նկատմամբ, որպեսզի վերականգնեմ կայունությունը։ Բայց նա այդպիսի բան չասաց։ Հակառակը՝ պաշտոնապես հայտարարվեց, թե ժողովրդի վրա կրակելու հրաման որևէ մեկը չի տվել, ու դրա կարիքը չկար էլ։ Այսինքն՝ ներքաղաքական կայունությունը ինքնաբուխ է վերականգնվել։ Իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես մինչև հիմա ձևացնում է, թե ինքն այս ամենի հետ որևէ կապ չունի:
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.