Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցած տարվա հուլիսին կնոջը սպանելու մեջ մեղադրվող Սամվել Ստեփանյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Ստեփանյանը 2015 թ․ հուլիսի 26-ին ժամը 07:45-ի սահմաններում, խանդի հողի վրա՝ ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակի 10 հարված է հասցրել կնոջ Սերինե Կ․-ի մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան:
Դատաքննության ընթացքում Սամվել Ստեփանյանն ընդունել է իր մեղավորությունը, տվել խոստովանական ցուցմունք։ Սամվել Ստեփանյանը պատմել է, որ երբ ինքը գտնվել է ՌԴ-ում, անծանոթ մեկն իրեն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով տեղեկացրել է, թե կինն իրեն դավաճանում է։ Վերադառնալով Հայաստան՝ Ստեփանյանը պարզել է, որ կինը որդու հետ հեռացել է տնից։ Նա գնացել է կնոջ հետեւից, փորձել համոզել վերադառնալ տուն, սակայն կինը հայտնել է, թե սիրեկան ունի եւ ապահարզան է պահանջել։ Միայն երեխայի խնդրանքներից հետո կինը համաձայնվել է վերադառնալ, սակայն ըստ Սամվել Ստեփանյանի, շարունակել է կապը սիրեկանի հետ։
Դեպքի առավոտյան Սամվել Ստեփանյանը սուրճ է պատրաստել կնոջ համար, սակայն լսելով, թե կինը ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելու ընթացքում ասել է «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել Սերինեի բերանը եւ դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին։
Դատարանը մեղավոր է ճանաչել Սամվել Ստեփանյանին եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. հուլիսի 26-ին վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կ․-ի դին: Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Սամվել Ստեփանյանն ու հայտարարել, որ նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.