«ՉԻ» զրուցակիցն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Պարոն Բարսեղյան, այս օրերին ականատես ենք լինում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքներ կատարած անձանց դատավարություններին։ Նրանցից, ովքեր մեկնաբանում են իրենց արարքը, ասում են՝ ինքնակամ են գնացել այդ քայլին, որ «այո»-ն անցնի։ Ձեր կարծիքով՝ այդ պնդումներն ինչքանո՞վ են անկեղծ, և ընդհանրապես՝ Ձեր տպավորությամբ հասարակության մեջ արդյոք այնպիսին էին տրամադրությունները, որ մարդիկ ցանկանային նման քայլի գնալ։
Ոչ, իհարկե։ Այլապես կարելի է կարծել, որ հասարակությունը խորությամբ այլասերված է։ Տարբեր գործիքներով այդ մարդկանց մղել են այդ հանցագործությունը կատարելու, և տարակույս չունեմ, որ հանրությունն էլ այդպես է կարծում։ Դատավարությունները ձևական են, արագացված են անում, որ շատ աղմուկ և հարցուպատասխան չլինի։ Այս դեպքում հայցվոր չկա, ընդամենը մեղադրող կողմն է, որ պետության մարդն է, դատավորն է, որը ևս պետության մարդն է, և դրա համար էլ արագ-արագ ուզում են գործերը փակել։ Վերջում էլ մի վիճակագրություն ցույց կտան։ Ճիշտ է, այդ վիճակագրություններն իշխանությունների համար շատ տհաճ են, որովհետև նախկինի համեմատ նման հանցագործությունների շեշտակի աճ կա։ Բայց իրենք դա կօգտագործեն իրենց շահերի համար, կասեն՝ «տեսեք, մենք հետևողականորեն բացահայտել ենք հանցագործությունները և պատժել մեղավորներին»։
Ընտրակեղծարարների դեմ հարուցված գործերի հանդեպ նաև միջազգային կառույցներից լուրջ վերաբերմունք կա, և ԱՄՆ դեսպանատունն է հետևում այս գործընթացներին, և ԵՄ ներկայացուցչությունը։ Եթե հիմա Հայաստանի իշխանությունները նման ուղղությամբ են տանում գործերի քննությունը, ընտրակեղծարարներին ընդամենը տուգանում, միջազգային հանրությանը սա որքանո՞վ կգոհացնի։
Այնպես չէ, որ այնտեղ խոտակերներ են նստած։ Բոլորր շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում։ Ուրիշ բան, թե միգուցե միջազգային հանրության վերաբերմունքն այս անգամ կարող է անհամեմատ կոշտ լինել ՀՀ իշխանությունների նկատմամբ, որովհետև նախորդ տարիներին իրենք հո գիտեն, թե ինչքան են երես տվել Սերժիկ Սարգսյանին, նախկինում՝ Ռոբերտ Քnչարյանին։ Միգուցե իրենց քաղաքական շահի տեսանկյունից այս անգամ գցեն-բռնեն ու ասեն՝ «այլևս չեղավ, ծաղրում եք», և այս ֆոնին կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար 800 հազար դոլար հատկացումը կարող է դիտարկվել որպես վերջին շանս, վերջին ստուգում։ Իսկապես, հիմա միջազգային հանրության կամ կարևոր դերակատարների դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ մի քիչ կոշտացել է։
Ինչո՞վ է դա պայմանավորված։
Կամ նրանց համբերությունն է հատել, կամ իսկապես մտածում են, որ այս իշխանությունը քցող է և քցելու է իրենց։ Կան երկրներ, որոնք Հայաստանին իսկապես համարում են բարեկամ և կուզեն իրենց դաշնակից տեսնել։ Բայց Հայաստանի իշխանությունը մի քանի անգամ արդեն ապացուցել է, որ ինքը քցող է, խաբող է: Այս իշխանությունն ապացուցել է, որ ինքն ամեն ինչ անում է իր իշխանության վերարտադրության համար, առավել ևս՝ մեկ ուրիշ երկրի շահերը սպասարկելու նպատակով, և այստեղ շահերի բախման խնդիր կա նաև։
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.