Ինչպես տեղեկացրել էինք՝ ՌԴ կառավարությունը փետրվարի 18-ին հրապարակել է $200 մլն վարկով Հայաստանին վաճառվող զենքի ցուցակը: Խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ծանր հրանետային համակարգերի, դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և հակատանկային հրթիռների, ինչպես նաև ինժեներային, սակրավորական, հրաձգային զենքի և նռնականետերի մասին է:
PanARMENIAN.Net — ը ներկայացնում է գնվող զենքի որոշ տեսակների հիմնական պարամետրերը:
ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր
Նախատեսված է հետևակի և տանկերի կրակային աջակցության համար, նախահարձակ և պաշտպանական մարտերի տարբեր տեսակների բաց և փակ կրակային դիրքերից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև թեթև զրահապատ տեխնիկան և տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար: Կրակի բարձր ճշգրտությունն ապահովվում է թիրախի ուղղությամբ ուղիղ թիրախավորման հաշվին, մինչև 6000 մ (400-6000 մ) հեռավորությամբ ավտոմատ թիրախավորման միջոցով: ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգն ընդգրկում է. ԲՄ-1 մարտական մեքենա, Տ3Մ-Տ տրանսպորտային-լիցքավորող մեքենա տանկի շասիով և 220 մմ տրամաչափի չկառավարվող ռեակտիվ արկեր (ՆՈւՌՍ):
Կենդանի ուժի խոցման մակերեսը բաց տեղանքում և բաց խրամատներում գտնվելու դեպքում առավելագույն հեռահարության դեպքում կազմում է մինչև 40000 քմ:
Համակարգից 18 միավոր կա նաև Ադրբեջանի զինանոցում:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Նախատեսված է հեռավոր խմբային թիրախների խոցման համար: Դրանց թվում են են բաց կամ պատսպարված կենդանի ուժը, մոտոհետևակային և տանկային վաշտերի ոչ զրահապատ, թեթև զրահապատ և զրահապատ տեխնիկան, հրետանային ստորաբաժանումները, տակտիկական հրթիռները, զենիթային համալիրները և կայանած ուղղաթիռները, ինչպես նաև կիրառվում է հրամանատարական կետերի, կապի հանգույցների և ռազմա-արդյունաբերական օբյեկտների խոցման համար:
Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կմ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը:
Համակարգն առկա է նաև Ադրբեջանի զինանոցում` 12 միավոր գնվել է Ուկրաինայից, ևս 18-ը Ռուսաստանից:
Հայաստանի գնվելիք համակարգերը զինվելու են 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներով, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ: Արկերի բարձր հեռահարության շնորհիվ, օրինակ, Գյանջա քաղաքը հնարավոր է հրետակոծել Վարդենիսից իսկ Մինգեչաուրն ու Եվլախը «ենթակա են» գնդակոծման Մարտակերտից:
Հայկական զինված ուժերի զինանոցում առկա են նաև խոշոր տրամաչափի այլ հեռահար համակարգեր` չինական WM-80 տրամաչափի համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 80 կմ: Սակայն այդ համակարգերի շրջանաձև հնարավոր շեղումը կարող է հասնել մինչև կրակի հեռավորության մոտ 1% (առավելագույն 80 կմ հեռավորության վրա` մինչև 800 մ): «Սմերչի» դեպքում այս ցուցանիշը 0,3% կամ առավելագույնը 270 մ` 90 կմ հեռավորության վրա:
«Իգլա-Ս» 9Կ338 դյուրակիր զենիթահրթիռային համալիր
Համալիրը նախատեսված է զինվորական ստորաբաժանումների աջակցության, ինչպես նաև մարտավարական ավիացիայի ինքնաթիռների օդային գրոհներից ռազմական և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության համար, մարտական ուղղաթիռների կրակային աջակցության, ինչպես նաև թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար, բնական և արհեստական խոչընդոտների առկայությամբ` թիրախի վիզուալ տեսանելիության և գիշերային պայմաններում: Համալիրը բաղկացած է 9Մ342 հրթիռից և 9Պ522 արձակման մեխանիզմից:
Համալիրը նախատեսված է մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար: Հանդիպակաց շարժման դեպքում խոցվող թիրախների արագությունը կարող է հասնել 400 մ/վ, իսկ հետևելու դեպքում` մինչև 320: Հրթիռի տրամաչափը 72,2 մմ է: Անցումը մարտական դիրքի տևում է 13 վայրկյանից ոչ ավելի:
«Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան
Ռադիոտեղորոշման «Ավոտբազա-Մ» պասիվ համակարգը բաղկացած է հայտնաբերման և թիրախավորման համակարգի 4 ընդունող դիրքից: Համակարգի զգայուն ցուցիչները որսում են թռչող սարքերի ճառագայթումը, ուղարկում են կենտրոնական դիրք, որտեղ դրանք մշակվում են, որից հետո մեծ համակարգչի էկրանին է հայտնվում օդում ստեղծված ամբողջական իրավիճակը: 400 կմ շառավիղով պարզ է դառնում, թե ով, ուր և նույնիսկ ինչ նպատակով է թռչում:
«Ավտոբազա-Մ»-ն ապահովում է օդային և ծովային տեղակայման ռադիոտեղորոշիչ կայանների իմպուլսային և անընդմեջ ազդանշանների, «յուրային-օտար» ճանաչման համակարգերի (IFF) և ТАС AN ազդանշանների հետախուզումը, ՌՏԿ տեսակների և ազդանշանների պարամետրերի որոշումը, հետևում է օդային և ծովային օբյեկտների տեղաշարժին դրանց ռադիոէլեկտրոնային միջոցների ճառագայթումով և փոխանցում է հետախուզված տեղեկությունները վերադաս ավտոմատ հրամանատարական կետերին և հակաօդային պաշտպանության կառավարման կետերին: Պասիվ լոկացիայի համալիրը կիրառվում է օդային սպառնալիքի կանխման համակարգերում, ՀՕՊ համակարգերում և ռադիոէլեկտրոնային պայքարում: Հաճախականությունների աշխատանքային դիապազոնը 0.2-18 ՀՀց է, միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը կարող է հասնել 150-ի:
9Մ113Մ հակատանկային կառավարվող հրթիռ
«Կոնկուրս-Մ» համալիրը, որի մաս է կազմում հրթիռը
Նախատեսված է դինամիկ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկայի, ամրացված կրակակետերի, շարժական և անշարժ վերգետնյա և վերջրյա թիրախների, ցածր թռչող ուղղաթիռների խոցման համար բարդ օդերևութաբանական պայմաններում և օրվա տարբեր ժամերի, ինչպես նաև ծովային (աղի) ջրով ջրային մակերեսներում մինչև 4000 մ հեռահարությամբ կրակոցների համար: Հրթիռային համալիրի փոքր չափերը և ավտոմատ արձակման մեխանիզը թույլ են տալիս տեղակայման համար կիրառել գրեթե ցանկացած տրանսպորտային միջոց, կարող է լինել շարժական և դյուրակիր: Այդ ամենն ապահովում է հակատանկային հրթիռային համալիրի կիրառման բարձր արդյունավետությունն ու կիրառման գաղտնիությունը: «Կոնկուրս-Մ» համալիրը հագեցած է ջերմատեսանելիության նշանառության սարքով, ինչը թույլ է տալիս կրակել գիշերային ժամերին առանց տեղանքի լուսավորման, ինչպես նաև բարդ օդերևութաբանական պայմաններում` մինչև 3500 մ հեռահարությամբ: Հրթիռի տրամաչափը 135 մմ է, առավելագույն հեռահարությունը 7574 մ, իսկ առավելագույն հեռահարությամբ թռիչքի տևողությունը 19.2 վայրկայն է:
«Տիգր ՍՏՍ» զրահամեքենա
Ամենագնաց բանակային ավտոմեքենա է, որն ունի խնդիրների լայն շրջանակ կատարող զրահամեքենային հատուկ բոլոր բնութագրերը. հզոր շարժիչ, գերազանց դինամիկա, բարձր արագություն, ամուր զրահ: Լրացուցիչ սարքավորումների` մերձավոր հեռահարության ՀՕՊ համակարգերի, հակատանկային հրթիռային համալիրների, տեղադրման դեպքում վերածվում է բարձր մանևրականություն ունեցող ահեղ հակատանկային կամ զենիթային միջոցի:
Անձնակազմը կարող է լինել 2-7 մարդ, զանգվածը կախված է մոդելից և տատանվում է 7300-7800 կգ սահմանում: Գոյություն ունի շարժիչների 2 հավաքածու. 1) Շարժիչի մակնիշը` ՅաՄ3-5347-10, հզորությունը 215-300 ձիաուժ, ծավալը 4400 խսմ, արագությունը` 140 կմ/ժ. 32 վայրկյանում կարող է բացել մինչև 100 կմ/ժ արագություն: Վառելիքի ծախսը 15-20 լ: 2) Շարժիչի մակնիշը Dodge, հզորությունը 420 ձիաուժ. ծավալը 5900 խսմ, արագությունը 160 կմ/ժ, կարող է բացել մինչև 100 կմ/ժ արագություն 23 վայրկյանում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.