Հայաստանի բժիշկներն այսօր շահագրգիռ են մեծ թվով հիվանդներ ունենալ` ճիշտ այնպես, ինչպես հացթուխը շահագրգռված է, որ մարդիկ շատ հաց ուտեն: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բժիշկ-հոգեբույժ Սամվել Սուքիասյանը` նման վիճակը բնութագրելով որպես հասարակության դեգրադացիայի համախտանիշ:
«Բժիշկը շահագրգիռ է, որ մարդիկ հիվանդանան, որպեսզի ինքը փող վաստակի: Դա դեգրադացիա է, դա այլասերման գերագույն աստիճանն է: Նորմալ երկրներում պետությունն այնպիսի համակարգ է ստեղծում, որտեղ մարդիկ շահագրգիռ են առողջ լինելու: Եվ բժիշկն իր ներդրումն է ունենում այդ գործում», — ասել է նա` հավելելով, որ մեր երկրում ոչ թե առողջապահության նախարարություն է, այլ «հիվանդապահության»:
«Առողջապահության նախարարությունը մտածում է, թե երկու մլն բնակչից քանիսին կարող է հիվանդանոցում բուժվելու ուղարկել, ոչ թե այն մասին, թե ինչքան է պետք ծախսել այդ երկու մլն-ի վրա, որ չհիվանդանան: Հետեւաբար բժիշկը շահագրգիռ է, որ շատ հիվանդ ունենա: Այդ դեպքում ես ի՞նչ բժիշկ եմ, ես մսագործ եմ, ես գերեզմանափոր եմ: Հիվանդն ապրանք է, բայց չի կարելի այդ հիվանդներով այնպես առեւտուր անել, ինչպես աթոռներով: Իսկ այսօր ես շահագրգռված եմ այդ աթոռներով, որպեսզի լավ ապրեմ: Սակայն այդպես չպիտի լինի, ես պիտի լավ ապրեմ, երբ քիչ հիվանդ կա, երբ ես կանխարգելմամբ եմ զբաղվում», — ասել է նա:
Միաժամանակ Սամվել Սուքիասյանը նշել է, որ ամբողջ աշխարհում բժշկի ուսուցումն ամենաերկարատեւն է եւ ամենաթանկարժեքը: Հետեւաբար, նա պիտի ամենաբարձր վարձատրվող մասնագետներից լինի: Իսկ մեզ մոտ բժշկի աշխատավարձն ամենացածրերից է: «Ավելին, պետությունը որեւէ հիվանդության բուժման համար տրամադրում է ոչ թե այնքան գումար, որքան անհրաժեշտ է, այլ որքան կարող է տալ: Բայց եթե այդ բուժումն ավելի՞ն արժե: Այստեղ արդեն սկսվում է ստվերային շրջանառությունը», — նշել է նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.