«ՀՀԿ-ՀՅԴ երկարատև բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների:
«ՀԺ»-ն օրեր առաջ գրել էր, որ Սերժ Սարգսյանը պնդում է, որպեսզի արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վարչապետը, սակայն, համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք: Ըստ ՀՀԿ-ական շրջանակներից ստացած տեղեկությունների, սրա հետևանքով Սարգսյանի ու Աբրահամյանի հարաբերությունները բավական լարվել էին: Վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ջանք չէին խնայում՝ Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում պահելու համար: Բանակցությունների ընթացքում մի պահ որոշվել էր արդարադատության նախարարության փոխարեն ՀՅԴ-ին հանձնել էկոնոմիկայի նախարարությունը: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն արդեն իրերն էր հավաքել՝ իր կաբինետը ՀՅԴ-ական Մինասյանին զիջելու համար: Համառ պայքարից հետո, սակայն, դաշնակցությունը, փաստորեն, հասավ իր ուզածին: Հիշեցնենք, Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար էր նշանակվել 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ 5.5 ամիս առաջ:
Դաշնակցությունը, հիշեցնենք, համառ պայքար էր մղում նաև կրթության և գիտության նախարարի պորտֆելը ստանալու համար: Այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում զիջել: Ենթադրվում է, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխադարձ համաձայնության են եկել. Սարգսյանը պնդել է արդարադատության նախարարի պորտֆելի համար, Աբրահամյանն էլ պնդել է, որ այդ դեպքում պետք է Արմեն Աշոտյանն էլ պաշտոնանկ արվի:
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ԿԳ նախարարի պոստը թերևս արդեն չորրորդ անգամ կհանձնվի Լևոն Մկրտչյանին: Իսկ ԿԳ դեռևս գործող նախարար Արմեն Աշոտյանը, ըստ նույն աղբյուրների, կամ դեսպան կնշանակվի, կամ էլ՝ կզբաղեցնի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Եվ վերջապես, տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը, որը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
Ի դեպ, երեկ դաշնակցական պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում չհայտնվեցին: Նրանք նաև հեռախոսազանգերին չէին պատասխանում: Սույն թեմայով մեկնաբանություններ անելիս ժլատ էին նաև ՀՀԿ-ականները:
Պաշտոնապես հաջողվեց ճշտել ընդամենը, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի, այնուհետև գործադիր մարմնի նիստ: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Եթե վերջին պահին որևէ արտառոց բան տեղի չունենա, ու կողմերը ինչ-որ հարցում չփոշմանեն, ապա այսօր երեկոյան կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ նոր համագործակցության ձևաչափի և նախարարական վերոնշյալ 3 պորտֆելները ՀՅԴ-ին հանձնելու մասին:
Ի դեպ, «ՀԺ»-ն գրել էր, որ Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը>:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.