Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և իրեն ուղղված քննադատությունների մասին
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանը:
-Անի, հայտարարել եք, որ «6-րդ զագայարան» հեռուստաշոուի նոր եթերաշրջանում չեք նկարահանվելու, պատճառը ո՞րն է:
– Նախ հոգնում եմ շատ, հետո թող մեծամիտ չթվա, բայց 3-րդ եթերաշրջանում չկային այն փորձագետները, որոնց հետ կարելի էր նստել ու մրցել: Իհարկե, ես շատ եմ սիրում առհասարակ բոլոր փորձագետներն, նրանք շատ լավ մարդիկ են, բայց ուժային իմաստով ինձ համար նրանք անհավասար էին, ես ավելի ուժեղ էի: Այս հաղորդման մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը պարապությունից վատ մեկնաբանություններ էին տարածում ֆեյսբուքում: Իմ ականջին հասել են անգամ այնպիսի լուրեր, թե իբր մենք՝ էքստրասենսներս, պրոդյուսերին՝ Հրաչ Մուրադյանին, գումար էինք տալիս, որպեսզի մեզ տեղեկություններ հայտներ հյուրի մասին, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Հաղորդումից հեռանալուս պատճառներից մեկն էլ դրսի հրավերներն են. շուտով երեք երկրում պետք է մասնակցեմ նման նախագծերի, կգնամ կմասնակցեմ ու հետ կգամ, որովեհետեւ այստեղ իմ տունն է, իմ հարազատները:
-Հաղորդման հյուրերից շատերը պնդումն են, որ «6-րդ զգայարանն» ընդամենը հեռուստաշոու է եւ որ էքստրասենսները նախապես գիտեն, թե ով է լինելու հյուրը:
– Կոնկրետ ես երբեւէ չեմ իմացել, թե ով է հյուրը: Ավելին ասեմ, անուններ չտամ, բայց շատ մարդկանց գիտեմ, ովքեր անձամբ են դիմում Հրաչ Մուրադյանին խնդրանքով, որ մասնակցեն այդ հաղորդմանը, բայց հետո, երբ իրենց մասին լսում են ցավոտ ճշմարտություններ, սրտնեղում են ու սկսում են բամբասել, թե դա շոու է եւ բոլորն էլ գիտեն, թե ով է հյուրը: Այդ մարդիկ, ովքեր իրենց կյանքում սխալ քայլեր են արել, էլ ինչո՞ւ են գալիս մասնակցում, որ հետո էլ բամբասեն: Ամոթ է, էսքան քննադատ չի կարելի լինել, իմ էջում մեկնաբանություններ են գրում, թե Անի Գրիգորյանը գումարներ է վերցնում ու ասում է, եթե այդ գումարները չբերեք կմահանաք, բայց Անի Գրիգորյանը երբեք իրեն նման բան թույլ չի տա, ճիշտ է մարդիկ ինձ ավելի շատ ճանաչեցինք այս հաղորդման շնորհիվ, բայց ես մինչ այդ հաղորդումն էլ ճանաչված պայծառատես եմ եղել:
-Անի, «6-րդ զգայարանը» շատ քննադատվեց նաեւ հոգեւորականների կողմից, բայց նրանց կարծիքը կարծես թե անտեսվեց, ըստ Ձեզ, դա որքանո՞վ էր ճիշտ:
– Կոնկրետ ես բացարձակ իրենց կարծիքը չեմ անտեսում: Այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կատարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ, բա Աստվածաշունչը նման բան թո՞ւյլ է տալիս: Այսօր մեր երկիրում համասեռամոլություն է տիրում, իսկ Աստվածաշունչը ասում է՝ հեռու մնացեք նման բաներից: Այսօր շրջանառվում է այն կարծիքը, որի համաձայն օրենք են ուզում ընդունեն, որ համասեռամոլները Եկեղեցում Մկրտվեն, իսկ այդ դեպքում ո՞ւր են այդ հոգեւորականները: Ամեն մարդ թող իր աչքի գերանը տեսնի:
-Անի երբեւէ խնդիրներ ունեցե՞լ եք հաղորդման հյուրերի հետ, գուցե սպառնալիքներ, հաշվեհարդարներ:
– Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Անի Գրիգորյանը իր խոսքի տերն է, ես ինչ մտածում եմ, դա էլ անում եմ, ոչ մեկից չեմ վախենում, ու ամեն ինչի տակից կարողանում եմ դուրս գալ: Շատերը գիտեն, թե ես իրական կյանքում ով եմ, ում ընտանիքից: Այո, նմանատիպ միջադեպեր ականջիս հասել են, որ հյուրերը ցանկացել են հաղորդման վերջում գալ եւ հաշվեհարդար տեսնել, բայց երբ իմացել են, թե իրական կյանքում ես ով եմ, ոչինչ չեն արել:
-Իսկ իրական կյանքում դուք ո՞վ եք:
– Այդ հարցին չեմ ուզում պատասխանել, թող գաղտնիք մնա:
-Անի, որքա՞ն գումար է սահմանված Ձեզ մոտ այցելության համար:
– Ես դա երբեք չեմ թաքցրել եւ հիմա էլ կասեմ՝ 30.000 դրամ: Բայց շեշտեմ, որ ես շատ մեծ կարողությունների տեր մարդ եմ եւ այդ գումարով չեմ ապրում: Երբ Անի Գրիգորյանը անապահով ընտանիքների է օգնում եւ առաջարկում է միանալ եւ աջակցել կարիքավոր մարդկանց, էտ ֆեյսբուքում ակտիվ մեկնաբանողները անմիջապես կորում են, նրանք ոչ իրենց սիրած ձեւով մեկնաբանություն են գրում, ոչ էլ 1 կգ շաքարավազ են առնում եւ տանում այդ ընտանիքներին: Ավանդապաշտ ընտանիքի աղջիկներն ու կանայք իրենց թույլ են տալիս քննադատել, բայց մոռանում են, որ նրանք գալիս են ինձ մոտ ու խնդրում, որ սրա-նրա ընտանիքը քանդեմ, որ ուրիշի տղամարդը իր մոտ գա, ես էլ, երբ ասում եմ, որ նման բան ինձ թույլ չեմ տա անել, գազազում են ու սկսում համացանցում քննադատել: Ամոթ է, վերջը հայ ենք, էսքան իրար չի կարելի քննադատել, չարությունը տիրել է հայ ազգին:
-Անի, իհարկե, հասկանալի է, որ պայծառատեսության վերաբերյալ դուք Ձեր ընդգծված կարծիքն ունեք, բայց մարդկանց մի խումբ կա, ովքեր գուշակությունների գերի են դառնում, ինչ եք կարծում՝ դա արդեն վտանգավոր չէ՞:
– Այո, Ձեր ասածի հետ համամիտ եմ: Մարդկանց մի խումբ կա, ովքեր իրենց անընդհատ տրամադրում են, կարծում են, որ անընդհատ վատ բան է լինում, կարող են սպիտակ մի թել գտնել հագուստի վրայից ու կարծեն, թե իրենց թուղթուգիր են արել: Իհարկե, նման դեպքերում ես մերժում եմ նրանց, քանի որ անգամ մենք՝ պայծառատեսներս, այդքան մոլի կերպով այդ ամենի մեջ չենք մտնում: Չի կարելի այդքան խորանալ:
Շարունակությունն` այստեղ
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.