Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: 1990-ականների սկզբները բախտորոշ էին մեր պետության եւ մեր ժողովրդի համար: Ձգտում էինք ունենալ ազատություն ու անկախություն. ունեցա՛նք: Շնորհավորելով հայկական բանակի տոնը՝ ցանկանում եմ, որ մեր տղաները շարունակեն փառքով պաշտպանել մեր հայրենիքը, լինեն առողջ, ունենան մարտական անկոտրում ոգի ու ձգտեն խաղաղության, քանի որ միայն խաղաղ պայմաններում եւ ստեղծարար աշխատանքով մենք կշենացնենք մեր երկիրն ու կամրացնենք մեր պետականությունը: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել առաջին գծում կանգնած խիզախ զինվորներին: Նրանց ցանկանում եմ բարձր մարտական ոգի, տոկունություն ու առողջություն:
Այս օրերին տարբեր ԶԼՄ-ներ ճամարտակում են Ադրբեջանի ռազմական բյուջեի մասին, իբր այդ երկիրը, որին ընդամենը երեկ մենք խայտառակ պարտության մատնեցինք, որի զինվորները գլխապատառ փախչում էին հայ զինվորների առջեւից, աշխարհում հզորությամբ 8-րդն է… Ծիծաղելի՜ թվաբանություն… Հիշենք, որ մեր անկախության համար մենք դուրս էինք եկել Խորհրդային Միության բանակի դեմ, որ աշխարհում ամենաուժեղն էր, եւ որի մաս էր կազմում նաեւ Ադրբեջանը: Մենք կռվում էինք ոչ միայն զենքով, այլեւ մտքով, մեր հավատով, անընկճելի ոգով:
Արդյունքում՝ հաղթանակը մերը եղավ… Միայն քաջի, խիզախի, ոգով ուժեղի, արդարի ձեռքի զենքն է, որ սահման եւ ուժ չի ճանաչում…. Ադրբեջանի իշխանությունների սեփական ժողովրդին թալանելու, նույն երկրում ապրող ազգային փոքրամասնություններին ճնշելու եւ անխղճորեն հարստահարելու գնով ձեռք բերած զենքն անզոր է մեր զինվորի պրոֆեսիոնալ պատրաստության, կամքի ու վճռականության հանդեպ: Մենք հաղթել ենք ու այսօր էլ կհաղթենք ոչ միայն մեր «մկանների», այլեւ մեր ժողովրդի դարերից եկած բարոյական ու մշակութային անանց արժեքների շնորհիվ: Վկան՝ մեր արցախյան փառահեղ հաղթանակները… Շնորհավոր քո փառահեղ տոնը, Ազգային բանակ:
գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյան (Կոմանդոս)
Աղբյուրը՝ hayzinvor.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.