«Շատ բան կա, որ կարող էի ժամանակին իմանալ, բայց բաց եմ թողել: Այսօր կարող էի խոսել երեք օտար լեզուներով, չեմ խոսում: Տարբեր իրադրություններում` Եվրոպայի, միջազգային պատվիրակություններում արդեն մենք նեղություն ունենք, որ մեր պատգամավորները չգիտեն շատ օտար լեզուներ: Օրինակ, մեր պատվիրակության անդամները միշտ պատմում են, օրինակ, Ադրբեջանի պատգամավորները գալիս են` երկու-երեք լեզու գիտեն, իրանք ուղղակի նախապատրաստվում են: Հիմա մենք 2012թ. պառլամենտական ընտրությունների ժամանակ նախապատրաստում ենք նման երիտասարդ կադրեր, ովքեր որ երկու-երեք լեզու գիտեն, որ մենք միջազգային կառույցներում կարողանանք ներկայացնել Հայաստանը, մեր երկիրը»,- այսօր Ազգային ժողովում աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակը:
Ուղիղ մեկ տարի առաջ, դեռ մի քիչ էլ ավելի` 2009 թ. դեկտեմբերի վերջին կայացած ասուլիսում Հովիկ Աբրահամյանը հնչեցրել էր իր հռչակավոր միտքը. «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար»: Ինչպես երևում է, ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավորները որոշ առումով բարենպաստ ազդեցություն են գործել Հովիկ Արգամիչի վրա: ԱԺ խոսնակը խորհրդարանական պատվիրակություններով էլ է սիրում շրջագայել տարբեր երկրներ, հանդիպել այդ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների հետ: Հենց այդ հանդիպումների ժամանակ էլ, հավանաբար, Արգամիչը հայտնաբերել է, որ Հայաստանի քաղաքական գործիչն այլ հասկացություն է, քաղաքակիրթ երկրների քաղաքական գործիչը` միանգամայն այլ:
Եվ փաստորեն, ՀՀ ԱԺ նախագահի խոսքից կարելի է դատել, որ անգամ ադրբեջանցիք են մերոնց թասիբի գցել և, փաստորեն, ոչ միայն տնտեսական զարգացման ցուցանիշներով, այլև օրենսդիր մարմնի որակով Իլհամ Ալիևի ղեկավարած պետությունն առաջ է անցել մեզանից: Ժամանակին կրթությանը մեծ տեղ էր տալիս Ադրբեջանի ամենամեծ քաղաքական գործիչներից մեկը` Հեյդար Ալիևը. Նրա ֆինանսավորմամբ և հովանավորությամբ մեծ թվով ադրբեջանցի երիտասարդներ բարձրագույն կրթություն էին ստանում խորհրդային պետության առաջատար բուհերում և, վերադառնալով հայրենիք, փաստորեն, հասան այն բանին, որ այս երկիրն անգամ իր կրթական որակով առաջ անցնի մեզանից: Ի դեպ, մեր հարևան մյուս պետությունը`Վրաստանը, ևս այս առումով միանգամայն օրինակելի է. Սահակաշվիլու ղեկավարած երկրի խորհրդարանը նույնպես անհնար է որևէ առումով համեմատել ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի հետ. այնտեղ ևս հիմնականում երիտասարդ, մի քանի լեզու տիրապետող կադրեր են:
Իհարկե, լավ է, որ ՀՀ ԱԺ նախագահը երեխաներին նման բաներ է հորդորում, նրանց մղում լավ սովորելու, լեզուների տիրապետելու, ինչը հույս է ներշնչում, թե հաջորդ գումարման խորհրդարանում շեշտը դրվելու է միանգամայն այլ որակի ազգընտիրների վրա: Սակայն դատելով նախընտրական գործընթացներից, տեսնելով. թե կուլիսներում ինչ կարգի գործարքներ են կնքվում, և ինչպես է այս կամ այն անձնավորությունը հենց այսօրվանից հաշվում, թե ինչքան գումար է հարկավոր նախատեսել` 2012-ին մանդատ ձեռք գցելու համար, դժվար է պատկերացնել, թե Հովիկ Արգամիչի` կյանքի փորձով հասկացած ճշմարտությունը կարող է մեկ տարի հետո կյանքի կոչվել: Բայց գոնե լավն այն է, որ ի վերջո գոնե Հայաստանի խորհրդարանի խոսնակը հասկացել է, որ քաղաքական գործիչ լինելու համար «շատ խելքը» պետք է գալիս… գոնե դրսում, գոնե ուրիշների մոտ խայտառակ չլինելու համար…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.