Անցնող 2015 թվականը հայկական բանակի և Զինված ուժերի համար համարվում է աննախադեպ լարվածության տարի, որն իր հետ բերեց կորուստներ, նոր խնդիրներ, սակայն, բնականաբար, ավելի ուժեղացրեց և ամրապնդեց հայկական զինված ուժերի մարտունակությունը: Հայկական զինված ուժերի գործունեությունն ու ունեցած ձեռքբերումներն “Արմենպրես“-ը փորձել է ամփոփել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Սահմանային լարվածությունն ու պատերազմական վիճակը
Չնայած 2014 թվականը նույնպես եղել է լարված տարի, բայց ռազմական փորձագետն անցնող տարին որակում է լարվածության առումով մի քանի քայլ առավել: “Հունվարից սկսած ինտենսիվ դիվերսիաներ էին կատարում: Այս տարի օրինաչափություն դարձավ ծանր հրետանու կիրառումը, ընդ որում փոքր ականանետերից մինչև մեծ հաուբիցներ: Զոհերի և կրակոցների առումով տարին կարելի է համարել ոչ լայնամասշտաբ, բայց լիովին պատերազմ: Պատերազմ իր ցանկացած ածանցյալ բառով` դանդաղ, ոչ ինտենսիվ, հիբրիդային, խաղաղ, բայց պատերազմ: Զուտ մարտական առումով լարվածությունն իրավիճակի որևէ փոփոխության չի բերել: Կողմերից մեկը մեծ առավելություն մյուսի նկատմամբ չունի և ագրեսիա իրականացնող կողմն առաջ շարժվելու որևէ սանտիմետրի տեղաշարժ չունի”,- ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ լարվածությունը բանակցային գործընթացը վիժեցնելու, ընդհանուր հասարակական տրամադրությունը փոխելու, հասարակական կարծիքի վրա ազդելու, քննարկվող հարցերի առումով բերեց աննախադեպ փոփոխությունների: “Նախագահների վերջին հանդիպումը շատերն անվանեցին ոչ թե խաղաղության, այլ պատերազմ չսկսելու հանդիպում: Իրավիճակն այնքան է լարված և պատերազմին մոտ, որ նման հանդիպումները մի փոքր հույս են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի”,-նկատեց ՊՆ խոսնակը: Թե ինչն է խանգարում, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի հարցին ի պատասխան Հովհաննիսյանը շեշտում է, որ քաղաքական գնահատական տալու իրավունք չունի: “Ես կարող եմ դաշտում եղած փորձագետների տեսակետերը մեջբերել: Օրինակ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է կետեր, թե ինչու Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ: Այդ կետերից են Ադրբեջանի անկայունությունը, ալիևյան կլանի հանգստությունը և հարստությունը վայելելու ցանկությունը և այլն: Բայց այդ նույն պատճառները կարելի է համարել նաև ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում լարվածությունն ավելի ուժեղացնելու նախապայման: Այսինքն, որքան թուլանում է ադրբեջանական տնտեսությունը, այնքան մշտապես լարումը բարձր պահելու ցանկությունն է մեծանում: Միգուցե չեն գնա լայնամասշտաբ պատերազմի, որովհետև կորցնելու շատ բան կունենան, բայց միևնույն ժամանակ չեն ուզում սահմանին խաղաղություն լինի”,- ասաց Հովհաննիսյանը:
Բանակի ձեռքբերումները
Ռազմական փորձագետը շեշտում է, որ զինվորականի համար դժվար է լարված իրավիճակում, զոհերի, կիրառվող ծանր զինատեսակների պարագայում խոսել մեծ ձեռքբերումներից, սակայն դրանք եղել են: “Իհարկե բանակի ղեկավարությունը կուզենար, որ բոլոր ձեռքբերումները փաստվեին խաղաղ պայմաններում: Բայց, ընդհանուր առմամբ, որպես ձեռքբերում կարելի է համարել բանակի մարտունակության բարձրացումը, որովհետև որքան էլ պարադոքսալ է, բայց այդ լարումը մարտական հմտության ձեռքբերման հիմքերից է, քանի որ բանակն այն մարմինն է, որ իրեն լավագույն կերպով դրսևորում է հենց ռազմական իրավիճակներում: Հետևաբար, զինծառայողների մարտունակության բարձրացումը, որ տեղի է ունենում լարվածության պայմաններում, նույնպես ձեռքբերում է, քանի որ հակառակորդին որևէ շանս չի տալիս գոնե մեկ միլիմետր առաջ գալու, անգամ փոքրիկ մարտավարական հաջողության հասնելու մեր նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ նման լարվածության պարագայում բանակի ներքին կարգապահական խնդիրները գնում են երկրորդ պլան և հատուկ ջանքեր չեն պահանջում դրանք վերացնելու համար, քանի որ մարտական իրավիճակն ինքն է դա կատարում: Մեր զինվորը մարտի պայմաններում իր զինվորների, սպաների հետ ավելի միահամուռ է և կարգապահական խնդիրները չեզոքացվում են”,-ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին
ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական կառույց, հայկական Զինված ուժերի համար որպես լուրջ միջազգային ձևաչափի հարթակ է ընկալվում և համագործակցությունն այդ կառույցի հետ կարևոր է, քանի որ այնտեղ Հայաստանը դրսևորում է իր ունակություններն ու հմտությունները: “Օգտվել ենք համատեղ զարգանալու, կրթվելու, սպառազինվելու, դաստիարակվելու, մասնագիտանալու և հմտություններ դրսևորելու հնարավորությունից: Եվ այդ առումով ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է համարել բեղմնավոր և հեռանկարային”,- գնահատեց ՊՆ խոսնակը:
Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող
Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում և այդ առումով աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվում է: “Դա մեր զինված ուժերի որակի դրսևորումն է: Այս տարի հայկական զինված ուժերը հատուկ սերտիֆիկատ ստացան, որը թույլ է տալիս կազմել հատուկ խմբավորումներ գումարտակի մակարդակով, ինչը կարևոր հանգամանք է և մեր հարևան պետություններն այդ փուլն այնքան էլ հեշտությամբ չեն անցնում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ արդեն ստեղծվել է բարեվարքության կենտրոն, որն առանձնահատուկ մոդել է: Դա որևէ մեկից վերցված չէ: Դա բանակի ժամանակակից մարտահրավերներից ծնված որոշում է և այն պետք է զարգացնել և առաջ տանել:
“Շանթ 2015” զորավարժություն
“Շանթ-2015” զորավարժությունն իր մակարդակով նորություն էր, սակայն նմանատիպ զորավարժություններ մի քանի անգամ արդեն անցկացվել էին: Ընդգրկվածության, խորության և աշխարհագրության առումով լայն էր և պրոֆեսիոնալ: Հասարակության բոլոր շերտերի, պետական բոլոր կառույցների ներգրավմամբ այն յուրահատուկ էր: Բոլոր մարզերում կազմակերպվեցին միջոցառումներ: Բնակչությունը, ՏԻՄ-երը, այլ գերատեսչությունները, կառավարությունը համակարգված լայնամասշտաբ աշխատանքներն էին կատարում, ընդ որում զորավարժությունը, ոչ մեր կամքով, համընկավ սահմանային լարվածության հետ և դա ավելի իրատեսական վիճակ ստեղծեց»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը` շեշտելով, որ նմանատիպ զորավարժությունների անցկացման նպատակներից մեկն էլ խնդիրների դուրս հանումն է: “Բոլոր օղակներում էլ ի հայտ են գալիս խնդիրներ: Մենք յուրաքանչյուր տարի զորավարժություն անցկացնելով փորձում ենք նախորդ տարվա թերությունները շեշտել: Այս զորավարժությունն էլ հանդիսանալով նախորդ տարիների զորավարժությունների շտկողն ու նոր ձեռքբերումներ ունեցող միջոցառում, միաժամանակ իր հետ բերել է խնդիրներ, որոնք հաշվի են առնվելու հաջորդ տարիների պլաններում”,-եզրափակեց ՊՆ մամուլի քարտուղարը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.