Ռուսաստանն իր ռազմական ուժերն ամրապնդել է ու իր մասին հայտարարել միջազգային ասպարեզում սառը պատերազմի ժամանակներից ի վեր չտեսնված վստահությամբ՝ այդպիսով մեծացնելով Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածությունը: Մոսկվայի նման գործողություններում փորձագետները տեսնում են լայնածավալ զինված հակամարտության հնարավոր նախապատրաստություն: Այս մասին գրում է The New York Times-ը «Ռուսաստանը վերազինվում է նոր դարաշրջանի համար» վերտառությամբ հոդվածում (1in.am):
Աշխարհում իր ազդեցությունը վերադարձնելու համար Ռուսաստանը, մասնավորապես, սկսել է Արկտիկայում ավելացնել իր բազաների թիվը և ընդլայնել հին տարածքները՝ գրում է պարբերականը: Վերլուծաբանների կարծիքով՝ այստեղ Մոսկվայի ջանքերը մասամբ կապված են կլիմայի փոփոխությունների հետ, քանի որ երկիրը ձգտում է օգտագործել ու պահպանել ծովային առևտրային ուղիները և շրջաններում նավթագազային ռեսուրսները, քանի որ սառույցների հալչելու պատճառով դրանք առավել հասանելի են դարձել:
Պարբերականը ուշադրություն է հրավիրում ՌԴ բյուջեի վրա, որը անշեղորեն աճում է: Մոսկվան զգալիորեն մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ 2015-ին հատկացնելով 11 մլրդ դոլար ավելի՝ նախորդ տարվա համեմատ:
Ռուսաստանը ծրագրել է 100 հազար զինծառայողի մոբիլիզացիա, ինչպես նաև արտապլանային զորավարժություններ՝ 1000 զինվորների մասնակցությամբ: «Սրանք զորքերի մարտական պատրաստականության գործողություններ են, ինչպես նաև աշխարհին ռազմական ուժի ցուցադրում: Հաճախ դրանց մասնակցում են ստորաբաժանումներ, որոնք կառավարում են Ռուսաստանի միջուկային սպառազինությունը՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով երկրի միջուկային հնարավորությունների վրա: ՆԱՏՕ-ն դրան արձագանքել է իր զորավարժությունների ավելացմամբ»,- գրում է պարբերականը:
«Ռուս պաշտոնական աղբյուրների փոխանցած պատկերը վկայում է այն մասին, որ նրանք նախապատրաստվում են լայնածավալ միջպետական պատերազմի: Այստեղ խոսքը խաղաղապահ նպատակների մասին չէ կամ հակակառավարական ուժերի հետ պայքարի»,- ասել է փորձագետը:
ՌԴ-ն նաև գնում, թարմացնում և մշակում է ռազմական տեխնիկա՝ մինչև 2020-ը իր պաշտպանական ունակությունները 70 տոկոսով արդիականացնելու նպատակով:
Պարբերականը հիշեցնում է ռուսական ինքնաթիռների կողմից այլ պետությունների օդային սահմանները խախտելու մասին և այն մասին, որ Մոսկվան իր զինվորականներին ուղարկում է օտարերկրյա հակամարտություններին մասնակցելու, օրինակ՝ Սիրիա: NYT-ն չի մոռանում նաև Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած հակամարտություններում ՌԴ դերակատարման մասին:
1in.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.