«Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ աշխատանքից ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, իսկ հերթի մեջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Այդ փոփոխությունները պայմանավորվում են նրանով, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անում բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ապահովել Այո-ի հաղթանակը, կամ Այո-ի անաղմուկ հաղթանակը: Հետաքրքրական և ինչ-որ առումով նաև հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը սկսում է Երևանից:
Բանն այն է, որ 2017-ի խորհրդարանական գործընթացին նախորդող զարգացումների, սահմանադրական նախերգանքի մեջ ստվերում մնաց մեկ այլ կարևոր քաղաքական հանգրվան, որ սպասում է 2017-ին: Դա Երևանի ավագանու, այսինքն՝ Երևանի քաղաքապետի ընտրությունն է: Սա համապետական չէ, բայց դրան հավասարազոր կիսապետական ընտրություն է, և ավելին է իհարկե, եթե հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի ռեսուրսային բազայի մոտ 2/3-ն է: Ավելին, երբ վերացվում է նախագահական իշխանության առաջնային մանդատը և պետության նախագահը դառնում է նշանակովի, Երևանի քաղաքապետի մանդատն ըստ էության դառնում է առնվազն կիսանախագահական, քանի որ այդ քաղաքապետի ընտրությանը մասնակցում է գրեթե նույնքան մարդ, որքան մասնակցում է խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ պայմաններում Երևանի քաղաքապետը կառավարման նոր մոդելի պարագայում ըստ էության դառնում է երկու առաջնային մանդատներից դե ֆակտո մեկը՝ խորհրդարանից հետո: Այսինքն, կա խորհրդարանական առաջնային մանդատը և դե ֆակտո երկրորդը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի: Ասել կուզի ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում Երևանի քաղաքապետի պաշտոնի քաղաքական նշանակությունն ավելի է բարձրանում, որքան էլ զուտ գործընթացային առումով իշխանությունը փորձի այն տեղավորել լոկ ՏԻՄ մակարդակում:
Ավելին, այն, որ Սերժ Սարգսյանն ըստ էության սկսում է Երևանի վարչական շրջաններից՝ իհարկե դե յուրե պաշտոնանկ անողը նա չէ, վկայում է, որ իշխանության համար Երևանի կշիռն իհարկե էլ ավելի է բարձրանում: Սա կարող է նշանակել, որ Սարգսյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, հաշվի առնելով 2015-ի հանրաքվեի այսպես ասած դասերը, այլ նաև զուգահեռ ձեռնամուխ է լինում Երևանի քաղաքապետի ընտրությունների «թիմային» վերադասավորմանը, հատկապես, եթե նկատի առնենք, որ վարչական շրջանների ղեկավարներն ըստ էության հանդիսանում էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը: Եվ սա նշանակում է, որ ըստ էության Սերժ Սարգսյանը սկսում է Տարոն Մարգարյանի թիմի փոփոխություն: Եվ այստեղ, իհարկե հարցն այն է, թե ինչով է ավարտվելու այդ փոփոխությունը, այսինքն՝ փոխվելու է Տարոն Մարգարյանի թիմի կազմը, թե թիմն ընդհանրապես, այսինքն՝ վերջին փոփոխությունը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականին չի առաջադրի Տարոն Մարգարյանին: Եթե, իհարկե նրան չհեռացնի մինչ այդ, ինչն ընտրովիության սկզբունքից հետո Երևանում կարծեք թե դարձել է պրակտիկա՝ քաղաքապետերը հեռանում են ժամանակից շուտ»:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.