Այսօր , Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ Նորքում գտնվող բնակարանը, որտեղ 2 օր առաջ վնասազերծվել էր զինված խումբը, ուներ հստակ ծրագրավորված նպատակներ, ինչպես նաեւ գծված է եղել այդ նպատակների իրագործման ճանապարհը:
Ըստ նրա՝ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի դեմ:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի փոխանցմամբ խումբը տասնյակ միլիոն դոլարների ֆինանսավորում է ստացել. «Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Իրենք ունեցել են գաղտնի համարներ, որոնցով խոսել են իրեն հետ ու պայմանավորվել իրար հետ: ԱԱԾ-ի անձնուրաց աշխատանքի շնորհիվ, դա հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում, որը վերահսկել է, և խումբը վնասազերծվել է: Մեր աշխատակիցները գիտեին, որ տունը վերածվել է զինանոցի»։
«Զավեշտալի է առանձին աշխատակիցների մեկնաբանությունները, թե իբր տեղի է ունեցել բեմականացում կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների հետ կապ ունի»,- վրդովված ասաց Համբարձումյանը։
Լրագրողների հարցերին ի պատասխան ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը շեշտեց, թե թիրախների հետ կապված չի ցանկանում մանրամասնել, թե ում նկատմամբ ինչպես է պլանավորվել իրականացնել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են ֆինասավորել խմբին՝ Համբարձումյանը նշեց, որ իրենք պարզում են այդ հանգամանքը:
Մամուլի հրապարակումները, թե «Իսլամական պետություն» խմբավորման կողմից աջակցություն է եղել վնասազերծված խմբին՝ Համբարձումյանը նշեց, որ այդ վարկածը քննության է առնվելու. «Մենք համապատասխան հարցումներ կկատարենք, աշխատանք կկատարենք՝ պարզելու, թե դրսում ինչ գործունեություն է իրականացվել եւ այդ ուժերը կապ ունե՞ն, թե ոչ»,- նշեց Համբարձումյանը:
Հարցին, թե ինչու դեպքից հետո տունը չի կապարակնքվել, ինչու է կողմնակի անձանց թույլ տրվել մուտք գործել տարածք՝ Համբարձումյանն ասաց, որ տարածքը կապարակնքվում է այն դեպքում, երբ իրավապահները կարծում են, որ դեռ այնտեղ աշխատանք կա անելու:
Խոսելով այն մասին, թե ֆինանսավորումը արդյոք Հայաստանի՞ց է եղել, թե՞ դրսից, Մ. Համաբարձումյանը հայտնեց, որ գումարները տրվել են ՀՀ-ի տարածքում, բայց այդ գումարի ստացման աղբյուրը դեռևս բացահայտված չէ:
Համբարձումյանը, խոսելով խմբի վտանգավորության մասին՝ ասաց, որ նույնիսկ կարող է զուգահեռ անցկացնել Նաիրի Հունանյանի եւ նրա հացավոր խմբի կողմից իրականացվածի հետ: «Եթե նրանք զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացնում եք՝ ինչ կարող էր տեղի ունենալ այս դեպքում»,- ասաց նա:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.