Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն անդրադարձել է մինչ այժմ Ռուսաստանի իրականացրած 6 քայլերին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:
Անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Ռուսաստանը մինչ այժմ 6 քայլ է իրականացրել: Մասնագետները նշում են, որ Ռուսաստանը ոչ թե ուղիղ, այլ կողմնակի հարվածներ կհասցնի:
Թուրքիայի դեմ 6-րդ քայլն արվել է այսօր՝ Թուրքիայից ներմուծվող մթերքի նկատմամբ վերահսկողությունն է ուժեղացվել։
Եվ այսպես.
1. Թուրքիա չմեկնելու կոչ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա այցը չեղարկեց, ռուսաստանցիներին էլ կոչ արեց չայցելել Թուրքիա: Լավրովը նշել է, որ Թուրքիան ապահով երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար: Նմանատիպ հայտարարություն արեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
2. С-300 համակարգերի ուղարկում տարածաշրջան
Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Սիրիայի շրջանին մոտեցվեցին C-300 հրթիռներ տեղափոխող նավերը: Բացի այդ, հայտարարվեց, որ Ռուսաստանը Սիրիայում գործող ավիաբազա C- 400 և C-300 համակարգեր է ուղարկելու։
3. Ավելի մեծ թվով օդային գործողություններ սահմանին
Կրեմլը հայտարարեց, որ սահմանին օդային գործողությունները շարունակելու է։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշեց, որ այդ շրջանում գործողություններ իրականացնող ռմբակոծիչներին ուղեկցելու են օդում կրակ բացելու հնարավորություն ունեցող ինքնաթիռներ:
4. Հայոց ցեղասպանության մասին բանաձև՝ խորհրդարանում
Ռուս պատգամավորները 1915-ի դեպքերը Հայոց ցեղասպանություն չհամարողներին պատժելու ուղղությամբ օրինագիծ ներկայացրին խորհրդարան: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին էլ նշեց, որ ժխտումը քրեականացնող օրինագիծը կցավեցնի Թուրքիային:
5. Թռչնամսի ներմուծման արգելքը
Ռուսաստանը դեկտեմբերի մեկից կկասեցնի Թուրքիայից թռչնամսի ներմուծումը:
6. Ռուսական կառավարությունը վճռեց Թուրքիայից ներմուծվող մթերքի վերահսկողությունը խստացնել։
Աղբյուր՝ այստեղ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.