Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երեւանում կանխել են լուրջ եւ մեծ հանցագործություն: Այս մասին գրել է Shamshyan.com-ը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով եւ նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ն աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
Որոշ ժամանակ անց պաշտոնական տեղեկություն տարածեց նաեւ ՀՀ ԱԱԾ-ն, որ ուժայիններին հաջողվել է կանխել մի շարք ծանր հանցագործություններ:
Իսկ մինչ այդ կցկտուր տեղեկություններ էին տարածում որոշ լրատվամիջոցներ: Նրանցից մեկի աղբյուրն, օրինակ, փոխանցել է, որ 10 անձինք սիրիացի են, բայց հայերեն են խոսում: Մեկ այլ աղբյուր էլ փոխանցում է, որ այս խումբը կապ ունի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ:
Հասկանալի է, որ տեղեկությունը հավաստի կհամարվի միայն այն ժամանակ, եթե այն ներկայացվի կոնկրետ փաստերով, անուններով ու տեղեկություններով, այլապես նման կարգի ինֆորմացիան ընկալվում է որպես հանրության շրջանում խուճապ առաջացնելուն միտված գործողություն: Կարող ենք թույլ տալ, օրինակ, մեզ մտածել, որ այս ամենն արվում է դեկտեմբերի 1-ին ընդառաջ եւ ամբողջովին տեղավորվում է ՀՀ իշխանությունների ծանոթ գործելաոճի շրջանակներում: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ից առաջ դարձյալ նույն «օպերացիաների» արդյունքում մարդիկ ձերբակալվեցին, միայն թե այն ժամանակ ոստիկաններին հաջողվեց վնասազերծել կերակրի սոդա եւ շշեր:
Ծանոթ լինելով ՀՀ ուժային կառույցների «պրոֆեսիոնալ» աշխատաոճին (օրինակ՝ Գյումրիում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովին չկարողացան բռնել)՝ մի փոքր անսպասելի եւ անհավատալի է այն, որ ԱԱԾ-ին ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին այս անգամ հաջողվել է ճիշտ ժամանակին վնասազերծել 10 հոգու, որոնք մինչեւ ատամները զինված են եղել:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք պարզել մանրամասներ, հետաքրքրվեցինք նաեւ, թե երբ կհրապարակեն տեսանյութ, թե ինչպես են իրավապահները վնասազերծում ահաբեկչական խմբի անդամներին, որպեսզի հանրությունը մտավախություն չունենա, եւ առաջացած խուճապն ու վտանգը մեղմվի, մեր զրուցակիցը նշեց. «Դիմեք մյուս կառույցին՝ ԱԱԾ-ին: Ոստիկանությունը, ճիշտ է, մասնակցել է վնասազերծման աշխատանքներին, բայց գործն իրենց մոտ է: Իրավիճակը լիովին վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից, անհանգստանալու որեւէ առիթ չկա»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Նկատենք, որ ոստիկանությունը գոնե տեսանկարահանման հարցում վստահելի ու պրոֆեսիոնալ կերպով է գործում: Հատկապես երթերի, ցույցերի ժամանակ նրանք ապացուցել են, որ որեւէ կարեւոր կադր չի վրիպում ոստիկանների տեսախցիկներից: Իսկ հանրությանը հայտնի «Պեչենու օպերացիա» անունը ստացած «հանցագործության» ժամանակ շատ հանգամանալից եւ համոզիչ կերպով նկարահանված էր ողջ «գործողությունը»:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.