Ստեփանակերտում հանդիսավոր կերպով նշվեց ԼՂՀ անկախության 20-մյակը: Կողք-կողքի կանգնեցին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը: Անշուշտ, դա լավ է: Թերևս նաև տրամաբանական էր, որ այդտեղ չէր «երկխոսությունն առկախած» Լևոն Տեր-Պետրոսյանը: Անշուշտ, զուտ ֆորմալ միասնականության տեսակետից գեղեցիկ կնայվեր, որ կողք-կողքի կանգնեին ՀՀ երեք և ԼՂՀ երեք նախագահները: Սակայն «հիմնադիր նախագահի» բացակայությունը յուրահատուկ ջրբաժան եղավ.
20 տարում եղավ մի տեղաշարժ, որը չի կարելի դրական համարել: Ահա մի մեջբերում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրությունից. «Այստեղ շատ հեշտ է ազգի դավաճանի պիտակ ձեռք բերել. դրա համար բավական է միայն արցախցիների հետ զրույցում բացել իրենց պատմական հայրենիքի` ազատագրված տարածքների, այսպես կոչված, «փոխզիջման» մասին խոսակցությունը: «Չենք լռելու»-ի ակտիվիստներին այսօր հանդիպած հարյուրավոր արցախցիներից չի եղել գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Նրանք պատրա՛ստ են մինչև վերջ տեր կանգնել իրենց հայրենիքին: XX դարավերջի պատմությունը մի անբացատրելի, գերբնական ուժով է կապել ղարաբաղցիներին սեփական հողի հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» (տեղական տերմինաբանությամբ` ծախել) իր, կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը»:
Օգտակար գործով զբաղվող երիտասարդները, ում ոչ ոք չի կարող մեղադրել հայրենասիրության պակասի մեջ, ահավոր դարձվածք օգտագործեցին` «ԻՐԵՆՑ պատմական հայրենիքը»: Չհասկացվեց, այդ տարածքները միայն արցախցո՞ւ պատմական հայրենիքն է: Երևանցո՞ւնը չէ, սասունցո՞ւնը չէ, ջավախքցո՞ւնը չէ, սփյուռքահայի՞նը չէ: Օրինակ` Մոնթեն, Ժիրայր Սէֆիլյանը, Մանվել Եղիազարյանը տեղյա՞կ էին, որ ազատագում էին ոչ իրենց պատմական հայրենիքը…
Գնանք դեպի արմատները, դեպի հրաշակերտ 1988-ը. ի՞նչ կարգախոս էր հնչում ամենուր` ՄԻԱՑՈՒՄ: Բա ո՞ւր կորավ միացումը:
Հիշենք, ինչ էր տեղի ունեցել 20 տարի առաջ: Դիմենք 1991թ. տեքստին. «Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը… հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը, նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից և հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական…»:
Ուշադրություն դարձրեք` հռչակագիրը հիմնվում է 1988-91 թվականներին ընդունված որոշումների վրա, որոնք վերաբերում էին բացառապես ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆԸ, և ընդամենը ընթացակարգ էր արվում, որ չխախտվի ԽՍՀՄ օրենսդրությունը…
Իսկ ի՞նչ ունենք հիմա: Դժվար է չհամաձայնվել ազատամարտիկ Արմեն Աղայանի դիտարկմանը. «Ինչո՞ւ մենք այդքան արագ մոռացանք «միացում» կարգախոսը և հիմա տոնում ենք մեր պառակտվածությունը: Ենթադրվում էր, որ այս ներկայացումը բեմականացվում էր արտաքին աշխարհի համար: Այս պարզունակ անհեթեթությամբ ոչ մեկին չխաբեցինք: Փոխարենը, ինքներս այնքան մտանք դերի մեջ, որը հավատում ենք մեր հնարած հեքիաթին ու շարունակում ենք տոնել Արցախի անկախությունը Հայաստանից: Զուգահեռաբար կոպտորեն ոտնահարում ենք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների սահմանադրական, մասնավորապես ընտրական իրավունքները»:
Այո, միլիոնավոր հայեր թյուրիմացաբար կարծում են, որ ունենք երկու պետություն` ՀՀ և ԼՂՀ, մինչդեռ բանակը, տնտեսությունն ու օրենսդրությունը մեկ միասնական օրգանիզմ են: Նաև 20 տարում Արցախում ձևավորվել է ամբիցիոզ բյուրոկրատիայի շերտ, որը չի կամենում զրկվել պաշտոնների հնչեղ անուններից: ԼՂՀ նախագահը չի կամենում կոչվել մարզպետ, նախարարները` մարզպետարանի բաժնի վարիչներ, պատգամավորները` մարզխորհրդի ավագանու անդամներ… երևի միայն բանակն է, ուր պրակտիկայում չի գործում «առանձին պետությունների» տխմարաբանությունը, և օգտագործվում են բացառապես այն քարտեզները, ուր պատկերված է ամբողջական միասնական երկիրը, և ուր զինվորը հանդիսավորապես ասում է` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Բարեբախտաբար, Ռոբերտ Քոչարյանի օրոք ՀՀ իշխանության ամբողջ համակարգը հրաժարվեց բանակցությունների և վճիռների պատասխանատվությունն Արցախի վրա գցելու արատավոր պրակտիկայից և իր վրա վերցրեց այդ բեռն ամբողջությամբ: Սակայն այսօր էլ հնչում է այս անհեթեթությունը` «Արցախը որպես կողմ վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ»: Եվ աշխարհը լիաթոք ծիծաղում է մեզ վրա, որ այնքան խորամանկ գտնվեցինք, որ խաբեցինք ինքներս մեզ: Իսկ ինքնախաբեությունը մեղքերից մեծագույնն է:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.