Մի ծանոթ աղջիկ վերջերս հարցրեց. «Իսկ սեռավարակները շա՞տ վախենալու են: Բուժվո՞ւմ են առհասարակ»: Հասկացա, որ չի կարող լինել սյունակ սեքսի մասին առանց սեռավարակների: Ի վերջո, ամեն լավ բան, այդ թվում եւ սեքսը, ունի տհաճ պահեր, որոնց հետ պետք է հաշվի նստել: Հակառակ դեպքում մեկ հատիկ սեռական ակտը կարող է վերածվել թթված սառը տոլմայի՝ թանկարժեք հակաբիոտիկներով, հակասնկայիններով ու նվազագույնը մեկամսյա սեռաքաղցով:Լուսի Քոչարյանը
Եվ այսպես, առաջարկում եմ անգիր անել այս 3 սեռավարակի անուններն ու նկարագրերը: Մաղթում եմ երբեք չառնչվել սրանց հետ: ՔԼԱՄԻԴԻՈԶ Փաստեր. Ըստ EuroLab բժշկական պորտալի` կանանց 30-60%-ն ու տղամարդկանց 51%-ը քլամիդիոզ ունեն: Մասնագետները պնդում են, որ 3 վարակվածից 2-ը տեղյակ չեն իրենց վիճակից, իսկ դա արագացնում է քլամիդիոզի տարածման տեմպերը սեռաակտիվ մարդկանց շրջանում: 2 սեռի մոտ էլ, որպես կանոն, արտահայտվում է 20-40 տարեկանում: Վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով: Բարձր ռիսկի խմբի մեջ են սեռական զուգընկեր հաճախակի փոխողներն ու պատշաճ կերպով չպաշտպանվողները: Նշաններ եւ հետեւանքներ: Հաճախ ընթանում է առանց սիմպտոմների կամ թույլ արտահայտված նշաններով: Ժամանակին չմիջամտելու դեպքում կարող է քրոնիկական դառնալ, որը շատ դժվար է բուժվում ու անդառնալի հետեւանքներ թողնում: Տղամարդկանց մոտ ախտահարվում են ամորձիները, շագանակագեղձը: Կանանց մոտ վարակն աչքաթող անելու դեպքում հնարավոր են ներքին սեռական օրգանների բորբոքում, արտարգանդային հղիություն, երբեմն՝ անպտղություն: ԳՈՆՈՐԵԱ Փաստեր. Ըստ տարածման՝ առաջին տեղն է զբաղեցնում սեռավարակների մեջ: 2 սեռերի մոտ էլ ախտորոշվում է 20-40 տարեկանում` անկանոն սեռական կյանք վարելու հետեւանքով: Բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում հավանական է, որ երեխան վարակվի հոնորեայով հիվանդ մորից: ՍԻՖԻԼԻՍ Նշաններ ու հետեւանքներ. Սիֆիլիսը դանդաղ տեմպերով է զարգանում: Ժամանակին չբուժելու դեպքում դրա զարգացման փուլերն անընդհատ փոխարինում են մեկը մյուսին: Որքան ուշ է միջամտությունը, այնքան վատն են հետեւանքները: Ամենավատ դեպքում սիֆիլիսը կարող է բերել հաշմանդամության կամ մահվան: Ախտահարվում են նյարդային, սրտանոթային համակարգերը, լյարդը, հենաշարժային ապարատը, այլ օրգաններ ու համակարգեր: Հղիությունն ու սիֆիլիսն անհամատեղելի հասկացություններ են: Սիֆիլիսով հիվանդ լինելու դեպքում հղիությունն ընդհատվում է վաղ ժամկետներում, հնարավոր է վաղաժամ ծննդաբերություն, պտղի մահացություն: Եթե, այնուամենայնիվ, երեխան ծնվում է, նրա մոտ նույնպես սիֆիլիս է ախտորոշվում: Դե, ակնհայտորեն, ամենաարդյունավետ տարբերակը սեքսից հրաժարվելն է: Սա, իհարկե, դաժան մեթոդ է: Կան ավելի մեղմ տարբերակներ՝ սեքսուալ կյանք միայն մեկ զուգընկերոջ հետ եւ պահպանակի կիրառություն: Մշտապես միայն մեկ զուգընկերոջ հետ սեքսն, իհարկե, հիացմունքի է արժանի, բայց ընդունենք, որ հազվագյուտ երեւույթ է: Այդ պատճառով էլ սեռավարակներից խուսափելու ամենածանր հրետանին մնում է պահպանակը: Որքանո՞վ է պահպանակն արդարացնում իրեն: Այս հարցին մասնագետները դժվարանում են պատասխանել: Մարդիկ փորձարարական ճագարներ չեն, ու նրանց սեքսուալ վարքին բարդ է հետեւելը: Իսկ հարցաքննությունն անօգուտ է այս դեպքում. մարդիկ հակված են թաքցնելու իրենց ննջարանային վարքի մանրամասները: Բացի այդ, նրանք, ովքեր պահպանակ են օգտագործում, սովորաբար մեծ քանակի զուգընկերների հետ են մտնում սեռական կապերի մեջ՝ մեծացնելով սեռավարակի հավանականությունը: Իսկ նրանք, ովքեր պահպանակի կարիք չունեն, որպես կանոն մեկ զուգընկերոջ հետ են սեքսուալ կյանք կառուցում: Այսպիսով ստացվում է, որ վարակվողներն ավելի շատ պահպանակ օգտագործողների մեջ են հայտնաբերվում: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պահպանակը, այնուամենայնիվ, զգալիորեն նվազեցնում է սեռավարակի ռիսկը: 2006թ. Վաշինգտոնի համալսարանը հրապարակեց երկար տարիներ անցկացվող հետազոտությունների արդյունքները: Ըստ դրանց՝ կանայք, ում զուգընկերները պահպանակ էին օգտագործում, կրկնակի քիչ էին վարակվել պապիլոմայով: Իսկ արդյոք պահպանակի գովազդն անկանոն սեքսուալ կյանքի քարոզ չէ: Տարիներ շարունակ այս հարցն անհանգստացնում էր «չափավոր եւ հավատարիմ» սեքսի ջատագովներին: Բայց պահպանակ օգտագործելու հորդորներով հանդես եկող 174 հաղորդման հարցումների արդյունքում պարզվեց, որ մասնակիցների սեքսուալ կյանքում բացարձակապես ոչ մի փոփոխություն չի նկատվել: Այնպես որ նոր զուգընկերոջ դեպքում արժե 2 բան անել` կամ պահանջել սեռավարակների հետազոտման պատասխանները, կամ սուսուփուս պահպանակից օգտվել: Առողջություն եմ մաղթում բոլոր սեքսով զբաղվողներին: — |
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.