«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ դժվար տարի է ձեզ սպասվում։ Բյուջեում փող չկա, տնտեսությունը, մեղճ ասած, լավ վիճակում չէ, հետեւաբար կառավարությունը հույս կ չի կարողանում տալ, որ լավ կլինի։ Եվ այս ֆոնին նույն կառավարությունը ԱԺ բերեց մի նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից դատախազության աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու է ու դրա համար բյուջեից ծախսելու է 311 մլն դրամ։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Այս առնչությամբ «Առավոտը» ՀՀԿ պատգամավոր, Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ այս սուղ պայմաններում որքանո՞վ էր ողջամիտ 311 մլն դրամ ծախսել դրա համար։ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Լավ, ի՞նչ եք մտածում՝ դատախազը կարող է պատահի ավելի քիչ ստանա, քան քննի՞չը»։
Դիտարկմանը, որ ինչո՞ւ քննիչների աշխատավարձը չեն իջեցնում, եթե գործակցի խնդիր կա, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում, եթե հանկարծ իջեցրեցին 20 հազար դրամ, քննիչը 20 հազար դրամով յոլա՞ է գնալու»։
Հետո պարոն Այվազյանը բողոքեց իր աշխատավարձից. «Դուք ինչբա՞ն եք ստանում, իմ աշխատավարձից երևի շատ է։ Ես լրագրող գիտեմ, որ ինձանից շատ է ստանամ։ Իմ աշխատավարձը 500 հազար դրամ է»։
Երբ ասացինք, որ նա իր չոր աշխատավարձի հույսին չէ, կողմնակի եկամուտներ ունի, բիզնեսներ ունի՝ Վարդան Այվայյանը հերքեց. «Ցույց տվեք ինձ իմ կողմնակի եկամուտները։ Ես առավոտից իրիկուն աշխատում եմ։ Այսօր 3-րդ, թե 4-րդ լրագրողն եք, որ ինձ մոտենում եք, հարց եք տալիս։ Համազեկուրող եմ եղել, նենց չի, որ օդից հելնում խոսում եմ։ Ես կարդացել եմ, գնացել եմ, զեկուցել եմ, եկեք ռեալությունից խոսենք։ Եթե մենք ռեալությունից չխոսենք, խոսենք սիրունության մասին, ունենում ենք այն, ինչ ունենք»»։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.