SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` նոյեմբերի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշեն բաժանմունքի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են` Արարատի մարզի Բերքաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Ղազարյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Խարատրյանը և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Ահարոն Անտոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում գիշերը ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցի 41ա վագոն-տնակի մոտ անհայտ անձինք գողություն են կատարում: Այնտեղ կայանված Opel Astra G մակնիշի 34 FQ 981 համարանիշի ավտոմեքենան ամբողջովին թալանել են` իրենց hետ տանելով առջևի և հետևի լուսարձակները, գազի բալոնը, էլեկտրական մարկտկոցը, պահեստային անվադողը և էլեկտրահաշվիչը: Մինչ հանցագործները` գոհ իրենց թալանից, ավարով կհեռանային դեպքի վայրից` ոստիկանները օպերատիվ տվյալ են ստանում, որ նրանք դեպքի վայրից գնացել են դեպի Դավիթաշեն գյուղի ուղղությամբ: Ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում գողություն կատարող եռյակը չի հասցնում երկար ճանապարհորդել և մեկ այլ ավտոմեքենայով բռնվում են ոստիկանների կողմից: Հայտնաբերվում է գողունը, իսկ Հ. Ղազարյանի մոտ կրփազենքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Opel-ի տուժած վարորդ, 42-ամյա Արշակ Շուխյանը ասում էր. «15 տարուց ավելի է` մեքենան առանց խոչընդոտի կանգնեցում եմ այստեղ: Անգամ դռներն ենք բաց թողնում: Մեր հարևանների մեջ էնպես է դրվածքը դրված, որ դռները բաց ենք նույնիսկ քնում: Ում մտքով կանցներ, որ մի քանի րոպեում մեքենաս կթալանեին, բայց նաև ուրախացանք, որ ոստիկանությունը 5 րոպեում բռնեց դրանց»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանությունը ունի կասկածներ, որ եռյակը հնարավոր է նմանատիպ գործողություններ կատարած լինի:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.