Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, ով արդեն 31 օր է՝ հացադուլի մեջ է, այսօր զանգահարել է ArmLur.am-ի խմբագրություն՝ ցանկանալով իր խոսքն ասել թատերագետ Լևոն Մութաֆյանի անսպասելի մահվան մասին:
Մուշեղ Մխիթարյանի խոսքով՝ ինքը տևական ժամանակ շփվել է Լևոն Մութաֆյանի հետ, իրենք հասցրել են մտերմանալ, հարազատ մարդիկ դառնալ: Մ. Մխիթարյանը չի հավատում հանկարծամահության վարկածին, քանի որ թատերագետն առողջական լուրջ խնդիրներ չուներ. միայն արյան ճնշման տատանումներ են եղել ժամանակ առ ժամանակ, իսկ սա, ըստ մեր զրուցակցի, այն աստիճան չէր սրվել, որ հանկարծամահության հանգեցներ:
Մուշեղ Մխիթարյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման. «Լևոն Մութաֆյան՝ թատերագետ, դրամատուրգ, մանկավարժ, դերասան, ռեժիսոր. այս ցանկը կարելի է թվել շատ երկար: «Յանուս» թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էր: Այս ցանկն ավարտվում է լավ ընկեր և բարեկամ բառերով: Նրա հետ ընկերություն անելն ինձ համար մշտահաճո զբաղմունք և մեծագույն պատիվ էր: Հասցրել ենք միմյանց լավ ճանաչել: Նա միշտ կգտներ ժամանակ ընկերների համար:
Նույնիսկ երբ ձերբակալվեցի, նա չէր դադարում տեսակցության գալ ինձ, միշտ ասում էր, որ ամեն ինչ կանի ինձ դուրս բերելու համար: Նա այն քիչ մտավորականներից էր, որ թե՛ զանգերով, թե՛ գործնական քայլերով անընդհատ կողքիս էր: Շունչս սկսեց կտրվել, երբ իմացա նրա հետ կատարվածի մասին: Կյանքից հեռացավ ընկերս, միակ ապավենս: Նրա մահը բազում հարցերի տեղիք է տվել: Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո: Արդեն երկար ժամանակ վախից չեմ կարողանում քնել: Շատ բան կա, որ չենք կարողանում բացահայտել: Ցավակցում եմ նրա մտերիմներին, աղջկան, որդուն: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ գիտակցելով ամեն բան՝ միշտ պայքարել ես հանուն ճշմարտության»: ArmLur.am-ի հարցին՝ ինչու է Լևոն Մութաֆյանի մահը կապում Անի Մաջնունյանի սպանության հետ, Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց. «Քանի որ նա ամեն ինչ անում էր ինձ օգնելու համար: Գաբին ասել էր, որ երկրորդին էլ պետք է սպանեին: Նա ասել էր, որ դրանից հետո ես դուրս չեմ գա: Ինձ կսպանեն.. բայց ես ինքս ինձ հետ խոսք եմ տալիս, ոչինչ չեմ անի»:
Նկատեցինք, որ էքստարսենսի սպանության կասկածանքով Մուշեղի ձերբակալությունից հետո Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ այնքան էլ ջերմ բառերով չէր բնութագրել նրան: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ նրանք մտերիմ հարաբերություններ են ունեցել, ավելին՝ Լևոն Մութաֆյանն իրեն փորձել է օգնել: Մուշեղ Մխիթարյանը պարզաբանեց. «Այդ ժամանակ խնդիր եղավ, մենք մի հարցի շուրջ վիճված էինք, ճիշտ չէին ներկայացվել իմ և Անի Մաջնունյանի հարաբերությունների մասին տեղեկությունները: Երբ ճիշտն իմացավ, ասաց, որ ամեն ինչ կանի ինձ այստեղից հանելու հարցում օգնելու համար»,- ապա շարունակեց. «Ես սարսափում եմ այն մտքից, որ սա կարող է դժբախտ պատահար չլինել: Նրա 60-ամյակն անցած տարի տոնեցինք: Նա այնպիսի հիվանդություն չուներ, որ ոչ ոք չիմանար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/443984/
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.