Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքը դառնացած էր. «Այն, ինչ այսօր ունենք մենք, չանկախացած եւ անկախանալու հնարավորությունները կորցնող 20-ամյա պետություն է։ Դա անհրաժեշտ է հասկանալ, որովհետեւ եթե չհասկանանք, որ անկախ չենք, չենք կարող անկախանալ։ Այդ է պատճառը, որ այսօր մենք պետք է նշենք ոչ թե անկախության 20-ամյակը, այլ չանկախացման տարելիցը»:
Կինոռեժիսորի համոզմամբ, Հայաստանն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց էլ շարունակում է մնալ սեփական բռնակալների գաղութը:
«Հայաստանի Հանրապետության 20-ամյա անկախությունը նման է բանակում խոշտանգված, նվաստացված ու ծեծված 20-ամյա պատանու, կամ արյան, ցավի ու արցունքի մեջ լքված 20-ամյա երիտասարդ կնոջ, ով չի կարող ծննդաբերել, քանի դեռ բժշկուհին բուրդ է չփխում»,- ասաց Խզմալյանը:
Խզմալյանը սկզբունքորեն դեմ է իշխանությունների հետ ցանկացած համագործակցությանը. ի նկատի ունենալով կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունն, ասաց. « Կուզեք երկխոսություն ասեք, կուզեք`բանավեճ, քծնանքը ծառայում է միայն եւ միայն իշխանությունների ամրապնդմանը։ Համակարգափոխության հասնելու համար քաղաքացիական անհնազանդություն, բարոյական անհանդուրժողականություն է անհրաժեշտ»:
Ըստ նրա` «Հայաստանի անկախ պետությունում 20 տարի անց էլ տիրում է կոմսոմոլ-ԿԳԲ-ական պահպանված եւ ոչ մի կերպ չկործանվող մնացորդը։ Մենք գիտակցում ենք, որ մեր պետականության համար ամենամեծ վտանգը ոչ ադրբեջանական սպառնալիքներն են, ոչ էլ թուրքական շրջափակումը, այլ նախեւառաջ տեղական բռնապետերը։ Հայաստանը մի քանի կլանների համար սեփական հարստացման աղբյուր է։ Իր անկախության 20 տարիներին Հայաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրենց իշխանություն հռչակած մի քանի կլանների կողմից զավթված տարածք»:
Խզմալյանը պատմեց, թե իրեն երկու շաբաթ առաջ Լոնդոնից, «Բի Բի Սի» ընկերությունից զանգահարել են՝ անկախության քսանամյակի արդյունքների մասին հարցազրույց վերցնելու նպատակով. «Ես պատասխանի ընթացքում հասկացա, որ գոնե Հայաստանում Խորհրդային Միությունը չի կործանվել, կամ գոնե չի կործանվել նրա ժառանգությունը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.