Եվրոպայի խորհրդի պորտալում հրապարակվել են երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի մասին մանրամասներ: Նյութը վերնագրված է «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից»:
Նշվում է, որ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած զեկույցի նախագծում կոչ է արվում «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը» Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում:
Հանձնաժողովը նաեւ կոչ է արել «հրավիրել Մինսկի խմբի լիագումար նիստ, եւ Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ սահմանել ու ապահովել նրա անվտանգությունը եւ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաեւ «համաձայնեցված միջանցք ստեղծել Հայաստանի եւ ԼՂ միջեւ ու այլ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ միջանցք դեպի Նախիջեւան»: Խստորեն դատապարտելով շփման գծին մոտ քաղաքացիական բնակավայրերի կանխամտածված թիրախավորումը, հանձնաժողովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ավելի մեծ միջազգային ճգնաժամերի պատճառով երկրորդական է դարձել. «Հետագա հետաձգումը միայն կբարդացնի «ապասառեցված» հակամարտության լուծումն, ինչն ավելի քան 100 մարդկանց մահվան պատճառ է դարձել 2014 թվականից սկսած եւ ինչը կարող է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ լայնամասշտաբ պատերազմի վերածվել»:
Հիշեցնելով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար օգտագործել միայն խաղաղ միջոցներ, հանձնաժողովը կոչ է արել երկու երկրների կառավարություններին զերծ մնալ զինված ուժերի կիրառումից: Հանձնաժողովը նաեւ կոչ է արել ԵԱՀԿ կողմից միջազգային խաղաղապահ ուժ ձեւավորել, որը կպահպանի Լեռնային Ղարաբաղի եւ «մյուս օկուպացված տարածքների» անվտանգությունը ու կապահովի բռնի տեղահանված անձանց վերաբնակեցումը, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ռոբերտ Վալտերի զեկույցի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ-ի 2016 թվականի հունվարի լիագումար նիստում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.