Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից 16 տարի անց, սպանվածների հարազատները պնդում են, որ գործը կբացահայտվի միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։
1999-ի այս օրը սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝
ի խոսքով, իշխանությունները գործի բացահայտմամբ շահագրգռված չեն։
«Չեմ տեսնում նույնիսկ գործընթաց, որը փորձի հաղթահարել «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանում տեղ զբաղեցնող քաղաքական ճգնաժամը։ Այսինքն, այս իշխանությունները չեն փորձում արդար ընտրություններ անցկացնել, էս իշխանություներն ասում են հանրաքվե, բայց ձեր ու իմ կարծիքն իրենց չի հետաքրքրում, իրենք այդ կարծիքը նկարում են», — «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Նույն կարծիքին է նաև 16 տարի առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանված խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով, գործը կոծկելու մասին բազմաթիվ փաստեր կան։
«Զոհվածների հիշատակը պետք է հարգենք մեր պետությունը կայացնելու, Հայաստանը մրցունակ պետություն դարձնելով և, իհարկե, լիարժեք բացահայտումով», — ասաց Դեմիրճյանը։
Դեմիրճյանն ու Սարգսյանը վստահ են, եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը»՝ Հայաստանը տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակ կունենար։
Արամ Սարգսյանի խոսքով, գործող իշխանությունները սեփական պաշտոնի համար Հայաստանի անկախությունը օր-օրի օտարների են վաճառում։
«Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու։ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում, կզբաղվեր բենզինի և դիզվառելիքի բիզնեսով, օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով ու թիկնազորով չէին «ֆռֆռա» էս երկրում, պետության սեփականությունը պարտքի դիմաց չէր հանձնվի օտարին։ Ինչպես եղբայրս էր ասում՝ 30-50 տարվա ծրագիր կունենար Հայաստանը ու էդ ծրագրին հասնելու նպատակաուղղվածություն», — ասաց Սարգսյանը։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.