Վերջին շաբաթների ընթացքում տասնյակ երեխաներ հիվանդանոց են տեղափոխվել փսխուքի եւ փորլուծության ախտանիշներով, իսկ նրանց ծնողները սկսել են խուճապահար խոսել «աղիքային վարակների համաճարակի» մասին: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պես Լիանա Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է պարզել, թե համաճարակն ինչ է իրենից ներակայացնում եւ արդյոք աղիքային վարակման վերջին դեպքերը կարելի է համաճարակ կոչել:
Եվ այսպես, ի՞նչ բան է համաճարակը:
Համաճարակը վարակիչ հիվանդության տարածումն է ժամանակի եւ տարածության մեջ, երբ հիվանդացման գրանցված դեպքերի թիվը նկատելիորեն գերազանցում է այդ տարածքում սովորաբար արձանագրվող դեպքերի թիվը: Ընդ որում, ինչպես բացատրել է Լիանա Թորոսյանը, արձանագրված դեպքերի միջեւ պիտի համաճարակաբանական կապ գոյություն ունենա (օրինակ՝ երբ բոլոր վարակվածները նույն շրջանի բնակիչ են, կամ նույն դպրոցն են գնում, հիվանդության ինկուբացիոն շրջանում շփվել են իրար հետ), իսկ նրանց հետազոտությունը պիտի ի հայտ բերի վարակի առնվազն մեկ աղբյուր: Ընդ որում, որպեսզի վարակի տարածումը համաճարակ համարվի, պիտի վարակված լինի տվյալ տարածքի բնակչության կամ մարդկանց խմբի որոշակի տոկոսը:
Հնարավո՞ր է համաճարակ կոչել աղիքային վարակման վերջին դեպքերը:
Այստեղ համաճարակի մասին խոսք լինել չի կարող, պնդում է Լիանա Թորոսյանը: Բանն այն է, որ Նորքի սուր վարակիչ հիվանդանոցում պառկած երեխաներն ապրում են տարբեր քաղաքներում եւ տարբեր մանկապարտեզներ են հաճախում, այսինքն՝ նրանց միջեւ ոչ մի համաճարակաբանական կապ չկա: Այդ ամենը վարակման առանձին դեպքեր են, որոնց միջեւ ոչ մի կապ չկա:
Ավելին, նույնիսկ Արագածոտնի շրջանում տեղի ունեցածը, երբ աղտոտված, նորմերին չհամապատասխանող ջրի պատճառով տասնյակ մարդիկ էին հիվանդանոց տեղափոխվել, չի կարելի համաճարակ անվանել. դա ընդամենը վարակի տեղային բռնկում էր, որի տարածումը կասեցրել են ջուրը մաքրելով, հիշեցրել է Լիանա Թորոսյանը:
Երկրի տարբեր ծայրերում երեխաների մոտ որտեղի՞ց է հայտնվել աղիքային վարակը:
Այդ վարակների մեծամասնության պատճառը պարզ է. ինչպես ասում էր Հայաստանի Գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, շատ դեպքերում պատճառն այդ երեխաների անզգուշությունն է եւ կեղտոտված ձեռքերը: Ցավոք, ծնողների մեծամասնությունը թերագնահատում է կեղտոտ ձեռքերի խնդրի լրջությունը, բայց չէ որ իզուր չեն դիզենտերիան «կեղտոտ ձեռքերի հիվանդություն» կոչում:
Այժմ Հայաստանում արդեն սկսվել է մրսածության եւ գրիպի սեզոնը, իսկ շատ շնչառական վարակներ կարող են զուգորդվել նաեւ աղիքային խնդիրներով, հիշեցնում է Լիանա Թորոսյանը: Բացի այդ, որոշ երեխաներ կարող են հարազատներից վարակվել աղիքային վարակներով. մեծահասակի մոտ վարակումը կարող է գրեթե աննկատ ընթացք ունենալ, նա բժշկի չի գնա, այնինչ նրանից վարակված երեխայի մոտ հիվանդություն կարող է ավելի սուր ընթանալ, որովհետեւ երեխայի օրգանիզմն ավելի թույլ է ու խոցելի:
Ծնողներն ի՞նչ կարող են անել իրենց երեխաներին աղիքային վարակներից պաշտպանելու համար:
Նվազագույնը, որ նրանք միշտ պարտավոր են անել, երեխայի ձեռքերի մաքրությանը հետեւելն է: Պետք է նաեւ հետեւել, որ այն ամենը, ինչ նա ուտում է, մաքուր լվացված լինի, խորհուրդ է տալիս մասնագետը: Չի խանգարի նաեւ հետեւել տարածքի եւ նրանում օդի մաքրությանը, երեխային սեզոնին համապատասխան հագցնել եւ անհայտ ծագման սնունդ չգնել նրա համար:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.